Քաղաքական իշխանությունն արդեն վերածվել է ռեժիմի․ Արսեն Բաբայան
Քաղաքական իշխանությունն արդեն վերածվել է ռեժիմի եւ արդեն բացահայտ ցուցադրում է անհանդուրժողականություն նույնիսկ ոչ քաղաքական քննադատության նկատմամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
Իրավապաշտպանը հիշեցրել է, որ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Կենտրոնական բանկի դիմաց, նշել, որ վարկային կազմակերպությունները բարձր տոկոսադրույքներ են սահմանում, իսկ ԿԲ-ն իր գործառույթները չի իրականացնում:
«Ես ամբողջությամբ կիսում եմ բողոքի ակցիայի մասնակիցների պնդումները։ Վարկային կազմակերպությունները տարիներ շարունակ թալանել ու հիմա էլ թալանում են ՀՀ քաղաքացիներին», գրել է Արսեն Բաբայանը եւ խիստ մտահոգիչ համարել քաղաքական իշխանության «անհանդուրժողականությունը բողոքի ձայն բարձրացնող քաղաքացիների նկատմամբ»։
Բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին ոստիկանության ծառայողները, Բաբայանի բառերով՝ բիրտ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել․
«Քաղաքական իշխանությունը բացահայտ ցուցադրում է անհանդուրժողականություն նույնիսկ ոչ քաղաքական քննադատության նկատմամբ։
Քաղաքական իշխանությունն արդեն վերածվել է ռեժիմի, որը պատրաստ է քաղաքացիների դեմ կիրառել զորք ու հատուկ միջոցներ, եթե փորձեն բողոքել»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...