Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման Շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակը Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ Չափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել է Հայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակը Կարողացան խուսափել պարտությունից

Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետ
Կարծիք

Նրա համար հայրենիքը նախ և առաջ սեփական հարմարավետությունն ու շահն են․ Արփինե Հովհաննիսյանը՝ Արմեն Սարգսյանի մասին

Համոզմունքս ամրապնդվել է, որ սույն պերսոնն ընդամենը մաշում է իրեն տրված «էլիտար» պաշտոնը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում նշել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «Արմեն Սարգսյանի մասին» վերնագրով գրառման մեջ։

«Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը երեկ ստորագրեց հայտնի աղմկահարույց օրենքը», գրել է Աևփինե Հովհաննիսյանը եւ վստահեցրել․

«Ի տարբերություն շատերի` ես այն կարծիքին չէի, որ օրենքը մեծամասամբ կամ ամբողջությամբ հակասահամանդրական է, բայց միևնույն ժամանակ ակնկալում էի, որ օրենքի ստորագրմանը նվիրված մամլո երկարաշունչ բացատրագիր հաղորդագրության վերջում կլիներ նշում այն մասին, որ նախագահը, քննարկելով և լսելով նախագծի վերաբերյալ արտահայտված տեսակետները, որոշել է մի քանի դրույթի սահմանադրականության հարցով դիմել ՍԴ»:

Պարզվում է, սակայն, գրել է Արփինե Հովհաննիսյանը, որ «իներտ, շատ խոսելու և ոչինչ չասելու նուրբ արվեստին տիրապետող, մարդկանց անիմաստ խոսեցնող, նրանց կարծիքը լսելու պատրանք ստեղծող, բայց միշտ սեփական շահերով առաջնորդվող սուբյեկտը իրականում որոշել էր նախագծի վերաբերյալ բազմաթիվ պրոֆեսիոնալների մտահոգությունները քննարկել ո՛չ ավել, ո՛չ պակաս նախագծի գաղափարախոս, Փաշինյանի ցանկացած քմահաճույք նախագծում արտացոլող Ռուստամ Բադասյանի և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանի հետ: Դրան էլ վրադիր սրտաճմլիկ, վշտադալուկ տեքստ էր գրել, թե ինչպիսին պետք է լինի օրենքը եւ ինչպես պետք է կիրառվի»:

«Նախագահի պաշտոնը զբաղեցնող հարգե՛լի անձ

Եթե ունեիք մտահոգություններ, ավելին՝ գիտեիք իդեալական օրենքների բանաձևը, նախևառաջ պետք է օրենքի վերաբերյալ տեսակետ արտահայտեինք` նախագծի ընդամենը մի քանի հոդված ՍԴ ուղարկելով, հատկապես որ օրենքի ուժի մեջ մտնելու հրատապության հարց չկար, որովհետև օրենքի կիրարկման համար անհրաժեշտ են մի շարք միջոցառումներ և այն 2021 թվականից շուտ չի կիրառվի ամեն դեպքում:

Հիմա, որ իմ ու այլ իրավաբանների դիտարկումները մեղմիկ զրույցի ընթացքում քննարկել եք Ռուստամ Բադասյանի հետ, դա ինչ-որ բան փոխե՞լու է»:

Արդարադատության նախկին նախարարը նշել է, թե ցանկանում է առավելագույնս անկեղծ լինել` «առանց սեթևեթանքների ու քաղաքական ներկապնակի գունավորման»`

«Սա երկու տարվա ընթացքում այս մարդու արածների ու հատկապես՝ չարածների մեջ ամենավատը չէ։ Ոչ էլ ամենավնասակարն է։ Օրենք է էլի՝ իր լավ ու վատ կողմերով, բազմաթիվ բացերով ու թերություններով, որոնք նորմալ կիրառում թույլ չեն տալու։ Իմ դիտարկումներն այս օրենքի հետ կապված մասնագիտական, ինչպես նաև ոչ խտրական մոտեցում ապահովելու տիրույթում են: Նվազագույնը տգետ են նրանք, ովքեր այս թեմայով իմ գրառումների մեջ կտեսնեն ինչ որ մեկին պաշտպանելու միտում եւ կկարդան ու չեն տեսնի փաստարկները»:

Արմեն Սարգսյանին էլ, նշել է Արփինե Հովհաննիսյանը, առաջին անգամ չի քննադատում, «սա էլ հերթական առիթն էր համոզմունքս ամրապնդելու:

Համոզմունք, որ սույն պերսոնը ընդամենը մաշում է իրեն տրված «էլիտար» պաշտոնը, որովհետև սեփական հայրենիքը ընկալում է միայն օգտապաշտական տեսանկյունից կամ, եթե ավելի ճիշտ, հայրենիքի զգացողությունը իսպառ բացակայում է այս մարդու մեջ, քանի որ նրա համար հայրենիքը նախ և առաջ սեփական հարմարավետությունն և շահն են: Ի դեպ, քանի որ նա միջազգային մակարդակի բիզնեսմեն է, պետք է ենթադրել, որ ո՜չ ինքը շահ ունի Հայաստանում, ո՜չ էլ պատրաստվում է ներդրող բերել՝ քանի որ հրաշալի գիտի նման օրենքների ազդեցությունը։ 3 օր առաջ ինֆորմացիա ստացվեց մեծ գործարքից ներդրողի հրաժարվելու մասին այս օրենքի պատճառով»։

Սա է պատճառը, նշել է Արփինե Հովհաննիսյանը, որ «ինքը հեշտությամբ լեզու է գտնում, նկարվում այն անձանց հետ, որոնց համար հայրենիքը ընդամենը հայոց լեզվում հանդիպող հերթական բառ է, որոնց արժեքները, բարքերը ու սկզբունքները այլ են:

Սա է պատճառը, որ իմ կամ բազմաթիվ մտահոգ մարդկանց գրառումներում տեսնում է ինչ որ մեկի ստվերը, այն դեպքում, երբ դա չկա, այլ կա խորը անհանգստություն` երկրի համար վտանգների գիտակցմամբ: Փոխարենը` տարբեր շահեր ունեցողների հետ մեղմիկ զրույցներում դիվանագիտական ոչինչ չասող ժպիտով պատմում է, թե մենք ինչ լավ երկիր կարող ենք ունենալ»:

Կարող ենք ու պիտի ունենանք, համոզված է Արփինե Հովհաննիսյանը, «միայն թե իր պես գաստրոլյորներից ու սեփական երկիրը որպես վերջին պատվավոր հանգրվան դիտարկողներից հեռու:

Մոռացե՜ք, որ նա նախագահ է, մոռացե՜ք իր գործառույթ անվանվող սահմանադրական առաքելության մասին, ինքը այդ մասին չի էլ հիշել: Մեկ անգամ ներողություն խնդրել եմ սույն սուբյեկտին ընտրելու համար, կրկին եմ խնդրում: Բայց հոգուս խորքում խիղճս հանգիստ է: Ես ու իմ ընկերները նրանց թվին ենք դասվում, ովքեր ո՛չ գովել են, ո՛չ հիացել սույն սուբյեկտով, երբ որոշ իշխանական պատգամավորներ նրա մասին դրական կարծիք ունեին»,գրել է Ա․Հովհաննիսյանը եւ երկու հետգրություն թողել․

«Հ.Գ. Հուսով եմ՝ Արմեն Սարգսյանը հիշում է իր ընտրության օրը Ա. Բաբլոյանի աշխատասենյակում իմ և իր միջև տեղի ունեցած խոսակցությունը: Երբ Նիկոլ Փաշինյանը և Արտակ Զեյնալյանը վիճարկում էին իր քաղաքացիության հարցը, ես պատրաստվել էի ելույթ ունենալ` իրավական որոշ նկատառումներ ներկայացնելու համար: Դրա համար երկու հարց ունեի Ա. Սարգսյանին: Իր պատասխաններից հետո ելույթս հանեցի»:

Հ.Գ.2 Այս նկարում՝ հայացքս դեպի հայրենիքիս պայծառ ապագան է»։