Հետեւեք Ձեր խմբակցության որոշ առանձնյակների ելույթներին. Արփինե Հովհաննիսյանը՝ Լիլիթ Մակունցին
Բարի հորդոր «իմ քայլը» խմբակցության ղեկավարին՝ հետեւեք Ձեր խմբակցության որոշ առանձնյակների ելույթներին ու հետ քաշեք առաջին, անգամ՝ երկրորդ պլանի դերերից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նա, նաեւ հավելել է. «Նրանք ՄիՊ-ի հետ բարոյական, ուղեղային, ինստիտուցիոնալ զարգացման շաաատ տարբեր քաշային կատեգորիաներում են։ Մենք սովոր ենք անհեթեթությունների այն հիթ շքերթին, որ ամեն օր մեզ հրամցնում են ԱԺ-ում զբաղվածություն ունեցող անձինք։ Բայց սա անգամ ձեզ համար ունիկալ է։
Սպառնալիք ԱԺ-ում՝ ՄԻՊ-ին։ Նորից կարդացեք այս նախադասությունը։ Կարդացի՞ք։ Ապրեք դե արագ շտկեք իրավիճակը՝ գոնե երկրի համար։ Ձեր՝ խելքից պատուհասները պատուհաս են դառնում երկրի համար՝ ամենատարբեր զեկույցներով»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նշել էր, որ Պաշտպանի գործունեություն երկակի ստանդարտներ է նկատում եւ զեկույցը գնահատում է անբավարար. «Որպես մարդ, ով սահմանադրությամբ օժտված է Մարդու իրավունքների պաշտպան գործուղել տվյալ հիմնարկ, ուզում եմ տեղեկացնել, որ ավելի խորքային եմ հետեւելու ձեր աշխատանքներին եւ փորձելու եմ օգնության ձեռք մեկնել ձեզ»,-հայտարարել էր «Իմ քայլի» պատգամավորը:
Ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասել էր. «Պարո՛ն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա, չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ, եւ մյուս անգամ չփորձեք սպառնալ պաշտպանին: Ավելին, Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ, ես Ձեզ հետ քննարկելու բան չունեմ»:
ԱԺ նախագահն էլ նկատել էր. «Իհարկե, Դուք կատարում եք Ձեր սահմանադրական պարտականությունները Ձեր համոզմամբ շատ լավ, շատերի համար շատ լավ, բայց այնուամենայնիվ, պետք է հաշտվել այն իրողության հետ, որ գործունեության այս կամ այն ասպեկտ կարող է եւ գոհացուցիչ չլինել այս կամ այն պատգամավորի համար, եւ սա պատգամավորների իրավունքն է»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...