Մարությանին և Խառատյանին հրավիրում եմ մասնակցելու համատեղ մամուլի ասուլիսի. Հայկ Դեմոյան
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ քաղաքացիներին ու Սփյուռքի մեր հայրենակիցներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին ստույգ ու ճշմարտացի տեղեկություններ հաղորդելու անհրաժեշտությունից ելնելով՝ հրավիրում եմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին և ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանին մասնակցել համատեղ մամուլի ասուլիսի, որտեղ պատրաստ կլինեմ պատասխանելու իրենց կողմից հնչեցվելիք ցանկացած հարցի՝ ակնկալելով, որ հստակ պատասխաններ կտրվեն նաև իմ հարցադրումներին:
Կարծում եմ, որ սա ամենազնիվ ձևն է, առանց սպառնալիքների լեզվի ու փոխադարձ վիրավորանքների հանրության առջև բաց ու թափանցիկ հաշվետվություն ներկայացնել այն հարցերի շուրջ, որոնք ուղղակի առնչվում են հայության համար կարևոր այս հաստատության անվտանգությանն ու հեղինակությանը:
Ես պատրաստ եմ նման հանդիպմանը ցանկացած օր, ցանկացած ժամի ու ցանկացած վայրում»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...