«Իմ քայլը» առաջարկեց ԼՀԿ-ին՝ հանգուցալուծել միջադեպը՝ «մեկին՝ մեկ, երկուսին՝ երկու» բանաձևով․ Ռուբեն Մելիքյան
Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը, ի դեմս իր ղեկավարի, պաշտոնապես կատարեց առաջարկություն ԼՀԿ-ին՝ հանգուցալուծել մայիսի 8-ի միջադեպը՝ «մեկին՝ մեկ, երկուսին՝ երկու» բանաձևով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
«Այսինքն հրաժարական են տալիս միաժամանակ Էդմոն Մարուքյանը և Սասուն Միքայելյանը, կամ նրանցից բացի՝ նաև հետևից հարվածող երկու քայլականներն ու երկու՝ ինձ անհայտ ԼՀԿ-ական (վերջին երկուսը՝ չհասկացա թե ինչու)», գրել է Ռուբեն Մելիքյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ «տիկին Մակունցն այդ առաջարկը բնութագրեց որպես «արդարացի», իսկ արդարությունը անխոս իրավունքի առանցքն ու բուն էությունն է»։
«Լավ։ Բա եթե դա՛ է ձեր արդարության բանաձևը, ինչու՞ եք ֆեյսբուքյան լայվով ինչ-որ սպառնալիքներ հնչեցնելու համար ձերբակալում ու կալանավորում միայն ձեր ընդդիմախոսին (կարծեմ անունը Նարեկ է), իսկ առնվազն նույնական կոչեր հնչեցնող Փաշինյանի կողմնակիցներին (վառ օրինակ է «Հեղափոխության պահապաններ» հորջորջվող խմբակի անդամները)՝ почёт и хвала (փառք ու պատիվ՝ խմբ․)», գրել է Ռ․Մելիքյանը եւ հարցրել․
«Ինչպե՞ս է այդպես ստացվում»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...