Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման Շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակը Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ Չափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել է Հայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակը Կարողացան խուսափել պարտությունից

Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետ
Կարծիք

Հարգելի Արսինե, «Թավշյա խայտառակությունը» վերնագրով ֆիլմ նկարելու հնարավորություն ունեք

Հարգելի Arsinée Khanjian,

«Թավշյա խայտառակությունը» վերնագրով ֆիլմ նկարելու հնարավորություն ունեք: Չէ որ Ձեր հայտնի տեսախցիկի հետ միասին Դուք Հայաստանում հայտնվում եք մեծ խառնակչությունների ժամանակ: Հիմա բազմահազար հայաստանցիների մոտ հարց է առաջանում. ինչո՞ւ է Արսինե Խանջյանն ամենօրյա ռեժիմով քարոզում ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության մասին ֆիլմը, ամեն կերպ կինոփառատոններ խցկում այդ ֆիլմը, բայց չի ցանկանում ֆիլմ նկարել դրա հետևանքների, ավելի կոնկրետ` թավշյա խայտառակության մասին:

Այն խայտառակության, որ Արսինե Խանջյանն ու իր նմանները փաթաթեցին Հայաստանի քաղաքացու վզին ու վերադարձան իրենց հայրենի եզերքները: Հիմա Հայաստանում խայտառակ ժամանակներ են, և կա արդարացի հանրային պահանջ, որ հենց Դուք սերունդների համար վավերագրեք այս մեծ խայտառակությունը: Ինչո՞ւ Դուք, որովհետև սա Ձեր հրահրած, սա Ձեր երազած խայտառակությունն է, և Ձեզանից լավ ոչ մեկն այդ ֆիլմը չի նկարի ու չի խցկի տարբեր միջազգային կինոփառատոներ:

Ձեզանից լավ ոչ մեկ վավերագրական ֆիլմ չի ստեղծի նրա մասին, թե ինչպես ժողվարչապետի գլխավորությամբ Դուք և հեղափոխական ցեխի գծով Ձեր ընկերներն իշխանությունը զավթելուց հետո ընդամենը երկու տարվա ընթացքում փչացրեցիք հարաբերությունները բոլորի` Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի հետ, բայց լավացրեցիք հարաբերությունները Ադրբեջանի «կիրթ» և «կառուցողական տրամադրություններ ունեցող» նախագահի հետ: Ինչպես Սահմանադրական դատարանը զավթելու համար շան տեղ չդրեցիք կորոնավիրուսի համաճարակը, հետո խայտառակ ձախողեցիք կորոնավիրուսի դեմ պայքարն ու այս պահի դրությամբ 45 մարդու գլուխ կերաք` ձեռքի հետ էլ ոչնչացնելով հայկական տնեսությունն ու սովի շեմին հասցնելով մի ողջ ժողովրդի:

Ինչպես էիք Դուք ու հեղափոխության ցեխի գծով Ձեր ընկերները ընդգծված ցինիկությամբ ու բացահայտ լկտիությամբ մայիսյան եռատոնի օրերին դատում այդ երեք տոներից երկուսը կերտած մարդկանց: Ինչպես Ձեր ժողովրդավարության բաստիոն ներկայացող ընկերները Ազգային ժողովում ոհմակով ծեծեցին քննադատական խոսք ասող պատգամավորին, և ինչպես Ձեր ժողվարչապետն արդարացրեց այդ ծեծը` ոհմակով հարձակվելու, իր սարեցի բարեկամ Ղալումյանի և տարիներով սոռոսական կանտոռաներում ժողովրդավարությունից ու կոռուպցիայի դեմ պայքարից խոսացող Մանուկյանի թիկունքից խփելու հանգամանքներով հանդերձ: Ինչպես է Ձեր ժողվարչապետը փորձում այլախոհներից փող և քաղաքական լռություն շորթել քրեական հետապնդումներ չիրականացնելու շանտաժով:

Ինչպես է Ձեր ժողվարչապետը երկու տարի թաքցնում բոլորից, որ փուլային տարբերակ է բանակցում` հայ զինվորի արյամբ ազատագրված տարածքները ոչնչի դիմաց Ադրբեջանին հանձնելու համար: Հարգելի Արսինե Խանջյան, կարծում եք` Դուք այս ամենի համար պատասխանատվություն չեք կրո՞ւմ: Ո՞նց եք կարծում. Հայաստանը որբի գլո՞ւխ է, որ Ձեր նման գաստրալյորները երբ ուզեն խուզեն ու հեռանան` իրենց արածի համար պատասխանատվություն չկրելո՞վ: Չարաչար սխալվում եք: Հիմա կա՛մ Դուք եք վավերագրական ֆիլմն նկարելու այս ողջ խայտառակության մասին, կա՛մ շատ մոտ ապագայում Ձեր մասին են ֆիլմ նկարելու` «Խառնակիչներն արտասահմանից» վերնագրով: Լավ մնացեք, մտածեք, ծանր ու թեթև արեք, ու ամենակարևորը` հպարտ ու դուխով, հպարտ ու դուխով...

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից