Կանանց ճարպակալման անսպասելի պատճառ է բացահայտվել
Կորոնավիրուսային համավարակի ժամանակ ավելորդ քաշի խնդիրը դառնում է հատկապես արդիական, քանի որ ճարպակալած օրգանիզմն արտադրում է մեծ թվով ընկալիչներ, որոնք հեշտացնում են SARS-CoV-2 կորոնավիրուսի ներթափանցումն առողջ բջիջների մեջ, հայտնում է Факты и комментарии-ն:
Ավելորդ քաշի պատճառը պարզելիս Կանադայի Լավալ համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ չնայած մարդու ֆիզիկական ակտիվությանը (դա հատկապես ճիշտ է կանանց համար)` որոշ դեպքերում մարմնի ճարպը սխալ սնվելու հետևանքով չի նվազում:
Այս մասին ասված է գիտնականների զեկույցում:
Անցկացված լայնածավալ ուսումնասիրությամբ պարզվել է մի հետաքրքիր օրինաչափություն. կանայք, որոնց օրգանիզմում կալցիումի պակաս կա, հակված են ավելորդ ճարպ հավաքելուն:
Հետազոտողները պարզել են, որ մարդու ուղեղը զգայուն է կալցիումի մակարդակի նկատմամբ. հանքանյութերի պակասի պատճառով նեյրոններն ավելի շատ ուտելու ազդակներ են տալիս՝ կարևոր միկրոտարրի պաշարները վերականգնելու նպատակով: Այսպիսով, քաշը կարող է աճել, արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձրանալ, մեծանալ նյութափոխանակության և սրտային խանգարումների վտանգը:
Գիտնականները պնդում են, որ նրանք, ովքեր ցանկանում են նիհարել և պաշտպանվել քաշի ավելացումներից, անհրաժեշտ է՝ իրենց սննդակարգում ավելացնեն կաթնամթերքը, ներառյալ պանիր: Այս մթերքները կալցիումի շատ լավ աղբյուրներ են:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում