Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դեսպան Արշամյանն ու Կլարա Բրոյերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակ Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներին Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ Հիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում. Վահագն Ալեքսանյան Գորիսում, Մեղրիում, Ստեփանավանում և Ֆիոլետովոյում նշանակվել են հերթական ընտրություններ Երեւանին Անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ չի արվել Արարատ Միրզոյանը և Նիլակշի Սահա Սինհան ամփոփել են ռազմավարական բնույթի գործընկերության արդյունքները Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ. նախաքննությունն ավարտվել է

Դեսպան Արշամյանն ու Կլարա Բրոյերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջՏուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵս «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներինՉժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՀիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում. Վահագն ԱլեքսանյանԳորիսում, Մեղրիում, Ստեփանավանում և Ֆիոլետովոյում նշանակվել են հերթական ընտրություններԵրեւանին Անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ չի արվելԱրարատ Միրզոյանը և Նիլակշի Սահա Սինհան ամփոփել են ռազմավարական բնույթի գործընկերության արդյունքներըԱրուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունըԵրևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ. նախաքննությունն ավարտվել էՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՎանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածքՎերանշանակումը վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին. Ռահմոնը՝ ՓաշինյանինԲերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահինՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում. ԲայրամովՌԴ-ում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքըՂազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ ՓաշինյանինՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ նման արատավոր վարքագծիցՍոցիալական ցանցերի վերահսկողության դարաշրջան․ ինչո՞ւ են երկրները սահմանափակում առցանց հարթակներըՀայկ Կոնջորյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալՄասկը խոստանում է վերականգնել կույրերի տեսողությունը և մարդկանց «սուպերունակություններ» տալՀելդեր Ֆերեյրան կշարունակի ելույթները Երևանի «Նոայի» կազմումԴանիայում մեկնարկել է երկարացված պարտադիր զինվորական ծառայությունըԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբԼատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ ՄիրզոյանինԱրիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտիցԴիպլոմը բավակա՞ն է. ինչ է պահանջում աշխատաշուկան երիտասարդիցԳաֆէսճեան պատանեկան խորհրդի` «Սինեսթեզիա․ բազմազգայական փորձառություն» ինտերակտիվ ցուցադրությունըԸնկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՎինիսիուս Ժունիորը կարող է պահանջել պայմանագրի երկարաձգման հավելյալ բոնուսՄադրիդի «Ռեալը» հայտարարել են հարձակվող Գոնսալո Գարսիայի տրանսֆերի մասինԴատարանի դահլիճում կալանավորված անձը հայհոյել է, կոտրել ոստիկանության մեքենայի ապակին, հարցաքննության ժամանակ շիշը նետել է աշխատակցի ուղղությամբԵս ցանկանում եմ Իրանին հնարավորություն տալ՝ մինչև վերջնական գլխատումը. ԹրամփՀայաստանը կմասնակցի Վենետիկի կինոփառատոնի շրջանակում անցկացվելիք «Նկարահանման տարածքների շուկա»- ինՄոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՍոթք գյուղում կառուցվում է ոռոգման համակարգՔնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինՃապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթովԱՄՆ-ն լուրջ խնդիրների կբախվի իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակելու պարագայումԺամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը ՀայաստանԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԵ՛վ հայհոյանքը, և՛ բռնությունը խստիվ դատապարտում եմ. Հասմիկ Հակոբյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր դեպքի մասինԵրկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջՄնալ «Սանթոսում», թե՞ գնալ այլ ակումբ, թոշակի անցնել, թե՞ շարունակել. ՆեյմարԵղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համարՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նրանք ավելի ազատ են, քան՝ ծափահարող 88-ը

Երեկ շատ կարևոր օր էր։ Երկու՝ զուգահեռ ընթացող իրադարձություն տվեցին շատ կարևոր հարցերի պատասխաններ։ Պատմական և ընթացիկ հարցերը՝ ինչո՞ւ ենք մենք դարերով կորցրել մեր պետականությունը, ի՞նչ է կատարվում այսօր և ի՞նչ է պետք անել, տեղավորվում են երկու իրադարձությունների տիրույթում.

1. Մարտի 1-ի դատավարություն
2. Ազգային Ժողովի նիստ

Դատական նիստը

Դատական նիստի սկսվելուց րոպեներ առաջ, երբ ուղիղ հեռարձակումն արդեն միացած էր, լսվեց Սեյրան Օհանյանի ու Ռոբերտ Քոչարյանի կարճ երկխոսությունը.
Սեյրան Օհանյան - Այսօր տոն է, չէ՞, շնորհավորում եմ, Շուշիի ազատագրման օրն է:
Ռոբերտ Քոչարյան- Որտե՞ղ էիր այս օրը:
Ս.Օ. – Ես՝ Ջանհասան-Քյոսալար ուղղությամբ:
Ռ.Ք. – Իսկ Լիսագո՞րը:
Ս.Օ.- Սկզբում այնտեղ, հետո նոր՝ Լիսագոր:

Վայրկյաններ տևած այս խոսակցությունից հետո դատավարությունը, մեծ հաշվով, կորցնում է իմաստը։ Ով ինչ կասի, ով ինչ կառարկի, ով ինչ կորոշի՝ պատմության տեսակետից չորրորդական է։ Բայց «ինչո՞ւ ենք մենք դարերով պետականություն կորցրել» հարցը գտնում է իր պատասխանը։

ԱԺ նիստը

Մեկ այլ շենքում «դատվում» էր երկրի քաղաքական միտքը։ Հեղափոխականը խփում էր կիսահեղափոխականին։ Բոլորի աչքի առաջ հեղափոխականը սադրեց ու հարձակվեց։ Տեսան բոլորը, այդ թվում՝ հեղափոխական 88-ը։

Բայց հետո հայտնվեց նրանց ղեկավարն ու գրեթե Օրուելի ոճով ասաց. «Ճիշտ չե՛ք տեսել, մեղավորը Էդմոնն էր...»։ Եվ 88-ը սկսեց ծափահարել, ինչը նշանակում էր՝ իհա՛րկե, մենք ճիշտ չենք տեսել, ճիշտ չենք հասկացել... Իհա՛րկե, մեղավորը Էդմոնն էր։

Ծափահարում էր նաև Արարատ Միրզոյանը, որը 2 ժամ առաջ, տագնապած, անվտանգություն էր կանչում՝ հենց իր հեղափոխականին զսպելու։ Քաղաքացիականներով զսպել այլևս հնարավոր չէր։

Ես միշտ այն կարծիքին էի ու հիմա էլ դեռ եմ, որ իշխող 88-ի մեջ կան ինքնուրույն և լուրջ մարդիկ։ Փորձում եմ հասկանալ, թե ազդեցության ի՛նչ մեխանիզմներով է Փաշինյանը նրանց ստիպում՝ ուրանալ սեփական ինքնությունը։ Չգիտեմ, թե որն է մերօրյա քաղաքական թրաֆիքինգի մեխանիզմը, բայց ակնհայտ է, որ խորհրդարանական քաղաքական միտքը «Ջումշուդացվում» է. առաջնորդը վերցրել է նրանց քաղաքական անձնագրերը։ 21-րդ դարում նման միջադեպից անմիջապես հետո ծափահարել իրականությունը ձևախեղող առաջնորդին՝ շատ դժվար է։ Քաղաքական մի ուժի անդամները, որոնք, իրենց պնդմամբ, գաղափարական հեղափոխություն են արել, շատ մանրամասն պիտի ընտրեն՝ ո՛ր խոսքերին ու տեսակետներին արժե ծափահարել՝ անկախ այն բանից, թե ով է ասողը։ Մարդիկ, որոնք հավակնում են կրողը լինել հեղափոխություն իրագործած ազատ քաղաքացիական շարժման գաղափարների, ծափահարում են այդ գաղափարների ուղիղ հակառակ երևույթներին՝ քաղաքական մտքի ճնշմանը, ազատ խոսքի իրավունքի ոտնահարմանը, իրականության ձևախեղմանը՝ հանուն պահի քաղաքական շահի։ Տրամաբանությանը շատ ավելի մոտ կլիներ, եթե այդ մարդիկ սկսեին հետ պահանջել իրենց «քաղաքական անձնագրերը», վերագտնեին իրենց ազատությունը, իրենց ինքնությունը։ Հակառակ դեպքում նրանք շուտով կորցնելու բան գրեթե այլևս չեն ունենա, քանի որ իրենց հեղինակությունը, երբեմնի քաղաքացիական պահվածքի մնացորդները և քաղաքական ինքնուրույն գործունեության հեռանկարը ցավալիորեն կզրոյանան։

Եվ եկեք հերթական անգամ չասենք, թե «առաջ նույնպես այդպես է եղել», ի վերջո՝ երկու տարի առաջ մարդկանց միավորող մղումներից էր նաև հենց քաղաքական գերիների ինստիտուտը վերացնելու ցանկությունը։
Քանի որ դատավարությունը և ԱԺ նիստը զուգահեռ էին գնում, տպավորությունները ձևավորվում էին միաժամանակ.

1. Քոչարյանը, Օհանյանը, Խաչատուրովը շատ ավելի ազատ են, քան սեփական տեսածը երկու ժամ հետո ուրացող՝ 88 ծափ տվողները։

2. Արցախի հերոսներին դատել իրականում հնարավոր չէ։ Աբսուրդ է մտածել, որ մի դատավոր իր դատավճիռներով կարող է դատել Շուշի ազատագրած, Արցախը պահած, 7 շրջանների հաշվին անվտանգության գոտի ստեղծած և 24 տարի խաղաղություն պարտադրած մարդկանց։ Հաղթանակը դատել հնարավոր չէ, բայց կորցնել հնարավոր է։

3. Սեյրան Օհանյանի սկսած՝ մի քանի տողանոց երկխոսությունը հաղթում էր իր զսպվածությամբ. Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան ունեցող, գեներալ-գնդապետը կիսաձայն շնորհավորում է Արցախի հերոս, Արցախի և ՀՀ նախկին նախագահին, որն էլ առանց պաթոսի, ի միջի այլոց հարցնում է՝ «ո՞ր հատվածում էիր 28 տարի առաջ»։ Խոսակցությանը լուռ հետևում էր մեկ այլ ամբաստանյալ, կրկին՝ մարտական խաչ կրող, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը։

4. Դատավարության մի պահից՝ երիտասարդ փաստաբանը հատ-հատ թվարկում էր, թե միջնորդություն ներկայացրած նախկին վարչապետերը ինչ սրիկաներ են։ Խոսքը Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Անուշավան Դանիելյանի, Կարեն Կարապետյանի մասին էր՝ մարդկանց, որոնք լուրջ ավանդ ունեն պետության կայացման գործում։

5. Զուգահեռ՝ ԱԺ-ում սկսեց իր ելույթը գործող վարչապետը։ Ելույթը ներկայացնել չեմ ուզում, լավ կլիներ՝ մարդիկ այն լսեին և ինքնուրույն հետևություններ անեին։ Ինքնուրույն։ Շատ կարևոր է, որ մարդիկ սկսեն ինքնուրույն պատասխանել «ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում» հարցին։

Եվ վերջում գալիս է «ի՞նչ է պետք անել» հարցը։ Այն պետությունները, որոնք ունեցել են մեր այսօրվա իրականությանը մոտ իրականություն, դուրս են եկել այդ փուլից տարածքային ծանրագույն կորուստներով. Էլչիբեյի Ադրբեջանը, Գամսախուրդիայի և Սահակաշվիլիի Վրաստանը, հեղափոխական Ուկրաինան։ Հետևաբար՝ պետք է անել ամեն ինչ՝ այսօրվա իրականությունը փոխելու համար։ Իշխանության առավել առողջ ու ինքնուրույն ներկայացուցիչները պիտի սկսեն պահանջել և հետ ստանալ իրենց ազատությունները, սկսեն վերջապես գոյություն ունենալ որպես առանձին գործիչներ՝ իրենց առանձին տեսակետներով, իսկ իշխանությունից դուրս գտնվող առաջադիմական ուժերը պիտի սկսեն սթափ դատել, մի կողմ դնեն էգոցենտրիզմը, հավակնոտությունը, կենտրոնանան երկրի շահերի և մարդկային ու կազմակերպչական ռեսուրսների ռացիոնալ տնօրինման վրա։ Այդ երկու հիմնական խոչընդոտը՝ կոնֆորմիզմը և էգոցենտրիզմը, պետք է կարողանալ մի կողմ դնել։ Պետք է սկսել քանդել վերը նշված առաջին հարցի արատավոր հիմքերը՝ ինչո՞ւ ենք մենք անընդհատ պետականություն կորցրել։

Ծառայությունը հայրենիքին երբեմն կարող է շատ անսպասելի ձևով արտահայտվել՝ բարձրաձայն ընդդիմանալով «վերադասի» հակաիրավական պարտադրանքին կամ՝ հրաժարվելով սեփական հավակնություններից՝ ի շահ ընդհանուր գործի։ Այդ ճանապարհով գուցե շատ անուններ չմտնեն պատմության դասագրքեր, բայց պատմության ընթացքը, վստահաբար, կփոխվի, և երկիրը կխուսափի լուրջ կորուստներից։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»