Աշխարհին ուղղված ՀՀ իշխանության ուղերձը՝ ԱՀ 1-ին և ՀՀ 2-րդ նախագահի անազատության մեջ լինելն է․ Կարեն Բեքարյան
Վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական խոսքեր է հղել եռատոնի կապակցությամբ և նշել, որ վերջինս նաև աշխարհին ուղղված ուղերձի խորհուրդ ունի։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունների ուղերձը՝ հաղթանակների կերտման անմիջական ու կարևորագույն ներկայացուցչի, Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահի անազատության մեջ լինելն է: Արցախի իշխանություններինը՝ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը Շուշիում կազմակերպելու ազգանվեր ու ոգեշնչող որոշումը: Գրառումը՝ ստորև․
«Շնորհավորում եմ...
Հավերժ փառք՝ իրենց կյանքը հայրենիքի համար տված մեր հերոսներին:
Հավերժ փառք՝ իրենց կյանքը հայրենիքի համար տալու պատրաստ -ազատամարտի մեր բոլոր մասնակիցներին:
Հավերժ փառք՝ պատասխանատվություն ստանձնած ու հաղթանակ կերտած մեր առաջնորդներին:
Հավերժ փառք՝ զրկանքներին դիմացած ու հայրենիքը չլքած մեր ժողովրդին:
Հավերժ փառք՝ ժամանակին ու անշահախնդիր հայրենիքին ձեռք մեկնած սփյուռքի մեր հայրենակիցներին:
Հավերժ փառք՝ մեր հաղթանակներին տեր կանգնող սերունդ կրթած մեր ընտանիքներին ու մանկավարժներին:
Հավերժ փառք՝ մեր հայրենիքի պաշտպաններին...
Եռատոնը նաև աշխարհին ուղղված ուղերձի խորհուրդն ունի իր մեջ:
Հայաստանի իշխանությունների ուղերձը՝ հաղթանակների կերտման անմիջական ու կարևորագույն ներկայացուցչի, Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահի անազատության մեջ լինելն է:
Արցախի իշխանությունների ուղերձը՝ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը Շուշիում կազմակերպելու ազգանվեր ու ոգեշնչող որոշումը:
Հայ ժողովրդի ուղերձը՝ վստահ եմ, պետք է լինի հետևյալը.
մենք տեր ենք մեր արժեքներին ու հաղթանակներին, և հաղթանակներ կերտած ու կերտելու պատրաստ ժողովուրդը - օր առաջ կհասնի իրեն արժանի առաջնորդության:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ներկա թյուրիմացություն- իշխանությանը՝ համբերություն մեզ... սա էլ կանցնի... ու շատ շուտ:
Շնորհավորում եմ»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում