Փաշինյանը սեփական երեսը փրկելու և թիմակիցներին «բեսպրեդելության» դրդելու նպատակով ձևացավ կույր եւ խուլ․ Գագիկ Համբարյան
Ինչու՞ Փաշինյանը ձեւացավ կույր եւ խուլ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը ԱԺ-ում պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Սասուն Միքայելյանի միջեւ շատերին զարմացրել էր, բայց ոչ ինձ... Ես սպասում էին նման ցինիկ ու լկտի արձագանքի, քանի որ Փաշինյանն իր արձագանքով մեկ կրակոցով երկու նապաստակ սպանեց...
Նախ, փորձեց փրկել ինքն իրեն նսեմացումից, քանի որ Սասուն Միքայելյանը, այդպիսի վարքագիծ դրսեւորելով, առաջին հերթին անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց ԱԺ նիստերի դահլիճում գտնվող վարչապետ Փաշինյանի նկատմամբ՝ ցույց տալով, որ թքած ունի վերջինիս վրա ու կանի այն, ինչ ցանկանում է... Երկրորդ՝ սեփական թիմակիցներին ազդարարեց «սամասուդի» սկիզբը` իր ելույթում բացահայտ ահաբեկելով իր իշխանությանը քննադատողներին:
Փաշինյանը, իր ելույթը սկսելով, հայտարարեց, որ մի քանի անգամ նայել է տեղի ունեցած միջադեպի կադրերը եւ Էդմոն Մարուքյանին մեղադրեց քստմնելի սադրանքի մեջ... Մարուքյանի սադրանքի միակ ապացույցը, ըստ Փաշինյանի այն էր, որ Էդմոնը մեծ արագությամբ ընթացավ դեպի Սասուն Միքայելյանն ու դրանից հետո սկսվեց «Կիկոսի մահը» Նիկոլի ներկայացմամբ... Զարմանալի է, որ ավելի փաստագրված ներկայացնելու համար արագաչափ-Փաշինյանը չէր արձանագրել նաեւ Մարուքյանի արագությունը...
Փաշինյանը սեփական երեսը փրկելու եւ թիմակիցներին բեսպրեդելության դրդելու նպատակով` ձեւացավ կույր եւ խուլ... Վարչապետը, մի քանի անգամ նայելով կադրերը, չէր արձանագրել, որ իր թիմակիցը նախ սկսեց վիրավորել Մարուքյանին` վերջինիս դիմելով «հոպար»-ով եւ սպառնալով, որ «կցխի» նրան...
Նիկոլի աչքից "«վրիպել» էր նաեւ այն, որ Սասուն Միքայելյանը պատրաստվում էր շշով հարվածել Մարուքյանին, եթե այն պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չհեռացներ Միքայելյանի ձեռքի տակից... Փաշինյանը կույր եւ խուլ ձեւացավ նաեւ իր անամոթ թիմակիցների՝ պատգամավորներ Վահե Ղալումյանի եւ Արտակ Մանուկյանի պարագայում, որոնք մեջքից էին հարվածներ հասցրել Մարուքյանին...
Անկեղծ, շատ շնորհակալ եմ Նիկոլին իր երեկվա ելույթի համար... Բազմաթիվ մարդիկ են արձագանքել ինձ եւ փաստել, որ ես ճիշտ եմ եղել, իսկ իրենք սխալ... Մարդիկ սարսափած էին` իրենց բնութագրմամբ «Նիկոլի մուտիլովշիկ» լինելուց...
Ի դեպ, ելույթից պարզեցի նաեւ, որ Փաշինյանը շատ լավ տեղյակ է թուլափայերից եւս, որոնց մեջ իր անունը շատ վաղուց հիշատակվում է»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում