Նիկոլը կրկին ապացուցեց, որ հենց ինքն է այս ամենի հովանավորը. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դուք եռատոնը եռահարամ արեցիք:
Լկտիության, աներեսության, երեսպաշտության պառադ էր: Իր վերջին ելույթով Նիկոլը կրկին ապացուցեց, որ հենց ինքն է այս ամենի հովանավորը, պլատինե սպոնսորը:
Դու՞ք եք խոսում բռնությունից:
Դու՞ք եք խոսում ահաբեկումից:
Դու՞ք եք խոսում սադրանքներից:
Դու՞ք եք խոսում սպառնալիքներից:
Դու՞ք եք խոսում վիրավորանքներից:
Դու՞ք եք խոսում կանանց նկատմամբ հետապնդումներից:
ԴՈւ՞՞՞Ք:
Մոռացե՞լ եք ձեր արածները, տներ գնա՞լը, դագաղնե՞րն ու ժապավեննե՞րը, քֆուրնե՞րն ու հեռախոսազանգե՞րը: Իսկ մինչև այսօր շարունակվող հոգեբանական, իրավական տեռո՞րը:
Իսկ Մարուքյանի օրինակով մի բան կասեմ ընդամենը: Եթե ժամանակին այս ամենը դատարապարտեիք ոչ թե թաքուն, Viber-ով, կամ Whatsup-ով, այլ հրապարակավ, ուղիղ և նրանց դեմքին, գուցե այսօր այս ամենի զոհը հենց դուք չդառնայիք:
Չգիտեմ, կորոնավիրուսի "զրոյական պացինետին" երբևէ կգտնեն թե չէ, բայց Հայաստանում ստեղծված իրավիճակի "զրոյական պացիենտի" անունը հայտնի է՝ Նիկոլ Փաշինյան:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...