Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման Շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակը Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ Չափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել է Հայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակը Կարողացան խուսափել պարտությունից

Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետ
Կարծիք

Պատկերացնո՞ւմ եք՝ վարչապետի ներկայությամբ մի պատգամավորը հարվածում է մյուսին. Դավիթ Խաժակյան

Ֆեյսբուքում տարբեր կարծիքներ են հնչում, ասում են՝ Սասուն Միքայելյանը պետք է մանդատը վայր դնի, ասում են՝ պետք է հետեւից հարվածող պատգամավոր կոչվածը վայր դնի։ Այս մասին այսօր՝ մայիսի 8–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

«Ես չգիտեմ՝ այդ ամենը տեղի կունենա, թե չէ, որովհետեւ իմ ակնկալիքները այդ մասով առանձնապես շատ չեն, որովհետեւ որպեսզի լիներ իրավիճակ, երբ այդպիսի բան գործած մարդիկ պատրաստ լինեին իրենց մանդատները վայր դնել, նախ իրենք այդպիսի բան չէին անի։ Բայց հիմա ստացվել է։ Կանեն, թե չէ, կախված է մեկ բանից, դա հեղինակությունն է։ Հեղինակությունները լինում են ոչ միայն թաղային, այլեւ քաղաքական։ Դուք պատկերացնո՞ւմ եք արդյոք, որ լինի մի իրավիճակ մի խորհրդարանում, որտեղ նստած է վարչապետը եւ նրա ուժից ինչ-որ մեկը տեղում ֆիզիկական սպառնալիքներ է ուղղում մեկ այլ պատգամավորի, հետո հատվածում, հետո այդ նույն վարչապետի խմբակցությունից մյուսը գալիս է՝ այդ պատգամավորին մեջքից է հարվածում։ Դուք պատկերացնո՞ւմ եք նման իրավիճակ։ Կարո՞ղ ենք համարել, որ այդ երկու պատգամավորները հարգում են վարչապետին, որ իրենց այդպիսի պահվածք են թույլ տալիս։ Ես կարծում եմ, այդպիսի իրավիճակ չի կարող լինել։ Դու չես կարող հարգել քո ազգային ժողովի նախագահին, հարգել քո երկրի վարչապետին, ով այնտեղ նստած էր, բայց այդպիսի պահվածք ցուցաբերել։ Մենք երկրում ունենք ե՛ւ սոցիալական ճգնաժամ, ե՛ւ քաղաքական ճգնաժամ, բայց ես կարծում եմ, որ այդ ճգնաժամերի մեծ մասը ածանցյալ է երկրում տիրող բարոյահոգեբանական եւ հեղինակության ճգնաժամին։ Մենք ունենք մի ազգային ժողովի նախագահ, ում ներկայությամբ այսպիսի բան կարող է տեղի ունենալ։ Բայց դեռ ոչինչ, դեպք է, կարող է՝ պատահի։ Դա կարող է մնալ անհետեւանք, կրկնվել, եւ նա այդտեղ ոչինչ չի կարող անել։ Սա վարչապետին էլ է վերաբերվում։ Նա նույնիսկ այն մարդը չի, որ այդ պատգամավորներին կարգի կհրավիրի, կասի՝ դուք ո՞նց եք ձեզ պահում, կասի՝ Սասուն Միքայելյան, էս դու թազա Շմայս ե՞ս դարձել գլխներիս։ Հեղափոխությունից հետո մենք տեսանք՝ կոկիկ, հարգելի ձեւով գնացինք, Շմայսի տունը խուզարկեցինք, Առաքել Մովսիսյանը այդ ամենը արձանագրեց, որ շատ կոկիկ դա տեղի ունեցավ։ Այստեղ վերաբերմունքի փոփոխություն եղավ, նա առաջ բռնարար էր, հետո դարձավ օրենքը հարգող։ Սասուն Միքայելյան, մենք ախր շփվել ենք, ես Ձեզ «Ելք»-ից ճանաչում եմ, ես, իհարկե, տեսել եմ, որ Դուք կարող եք Ձեզ նման պահվածք թույլ տալ, բայց որ դա այսքան կծաղկի, այդ վիճակին կհասնի, դա ես չէի մտածում։ Բայց դա էլ է նորմալ, որովհետեւ եթե նա մի բան, մի այլանդակություն կարող է իրեն թույլ տալ, ուրեմն նա թույլ կտա»,– ասաց Խաժակյանը։

 Խաժակյանի խոսքով՝ փոխզսպումը, հակակշռումը միայն քաղաքական գաղափար չէ, դա նաեւ ներիշխանական բան է, որ մարդը իրեն զսպված զգա այն ժամանակ, երբ ինչ-որ մի միջավայրում պետք է իրեն զսպի։

«Մենք ունենք երկրում հեղինակության ճգնաժամ, ունենք մի իրավիճակ, երբ պատգամավորը մեկ այլ պատգամավորի խառը իրավիճակում թիկունքից հարվածում է։ Եթե չեմ սխալվում, թե ով է այդ պատգամավորը, ինչ-որ կիրթ, գրագետ մարդու տպավորություն է թողնում։ Դա նորմալ է, որովհետեւ երբ ինքը պետք է կռվեր եւ դիմացից կռվեր, դժբախտ բան է իր հետ տեղի ունեցել, եւ նա հիմա այդպես է հանում իր պատկերացումները։ Նա այնքան է թշնամանքով լցված, որ գալիս է, թիկունքից է խփում։ Մեր ազգային ժողովի այս իրավիճակը ուղիղ համեմատական է այն մարդկանց վարքագծի հետ, ովքեր այնտեղ գտնվում են։ Բաբկեն Թունյանը, ում ելույթից այս ամենը սկսվեց, ասում է՝ ով որ սենց է ասում, կապ չունի՝ ինչ է ասում, նա կա՛մ սրիկա է, կա՛մ տականք է։ Պարզ է, որ ամեն մարդ կարող է դա իր վրա վերցնել, բայց նախ ֆիքսենք հետեւյալը. եթե մենք հավաքենք վերջին երկու տարիների դուրս տրված հիմարությունների թոփ տասնյակը, կարող է՝ Բաբկեն Թունյանը այդտեղ մտնի, իր հետ մտնեն նաեւ իր խմբակցության մյուս գործընկերները, հետո նոր ուրիշ ուժերի ներկայացուցիչներ։ Ոչ մեկ դրա մասին Բաբկենին չի ասում, Բաբկենին չի ասվում, որ դու չես ուզեցել գաս, դառնաս պատգամավոր, որ երկրի համար ինչ-որ բան, դու ուզեցել ես դառնալ իշխանական պատգամավոր եւ դարձել ես, եւ դու այնքան անբարտավան ես, քեզ համարում ես, որ դու պրոֆեսիոնալ ես, ժողովրդի քվեով հայտնված… պարզ է, չէ՞, որ Բաբկեն Թունյանին իր հարեւանը ընտրել է, որովհետեւ նա վարչապետի թեկնածուն է, պարզ է չէ՞, որ Բաբկեն Թունյանը եւ նրա շատ գործընկերներ պատգամավոր չեն դառնա, եթե չլինի Փաշինյանի հեղինակությունը։ Նա այդ ամբիոնում հայտնվել է օդից, նա չի պայքարել, ինչ-որ գործունեություն է ծավալել, հետո օդից նրան ասել են՝ Բաբկեն ջան մեր՝ Ազգային ժողով գնացող ավտոբուսում տեղ կա, արի նստի։ Ինքն էլ «պասաժիր» է, ինքնուրույն գնացողը չի եւ իրեն դա թույլ է տալիս»,– ասաց նա։