Բուժելու նպատակով ազատությունից զրկելու համար արտակարգ դրությո՞ւն հայտարարենք. Գեւորգ Դանիելյան
Բուժելու նպատակով ազատությունից զրկելու համար արտակարգ դրությո՞ւն հայտարարենք, լո՞ւրջ այսպես եք մտածում։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Արտակարգ դրության հետագա անհրաժեշտության խնդրին չեմ անդրադառնում, պարզապես հարկ եմ համարում արձագանքել որոշ հանրային գործիչների այն դիրքորոշմանը, ըստ որի՝ իբր արտակարգ դրությունն անհրաժեշտ է այնպիսի սահմանափակումներ կիրառելու համար, ինչպիսիք են վիրուսակիր, կամ վիրուսակիր լինելու մեջ կասկածվող անձանց մեկուսացնելը։ Այն, որ այդ սահմանափակումն ուղղակի արդեն իսկ նախատեսված է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, և դրա կիրառումը պայմանավորված չէ արտակարգ դրությամբ, լրացուցիչ հիմնավորման կարիք չունի։ Բայց անհանգստացնողն այլ հարցադրում է. դիցուք մեկ այլ իրավիճակում հայտնաբերվում է հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը նպաստող անձ, որը հրաժարվում է բուժումից, այդ դեպքում մենք պետք է իրեն հարկադրաբար մեկուսացնելու կամ ուղղակի բուժելու նպատակով ազատությունից զրկելու համար արտակարգ դրությո՞ւն հայտարարենք, լո՞ւրջ այսպես եք մտածում...»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում