Լուրջ, եկեք էլ թվերը չհապարակենք էլի․ Էջմիածնի քաղաքապետը ջնջել է գրառումը
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կարծիք հայտնելով, որ կարելի է կորոնավիրուսով վարակված անձանց թվերը չհրապարակել։
Գրառման մեջ, մասնավորապես ասվում է․
«Լուրջ, եկեք էլ թվերը չհապարակենք էլի: Եթե գնում ենք էն ճանապարհով, որ սահմանափակումները հանում ենք ու վերադառնում սովորական կյանքին, էս թվերն անիմաստ քննադատության տեղիք են տալիս: Դրանք չեն զգոնացնում, քանի որ չհավատացողը (տենց թազա մոդա ա հիմա, չէ՞) շարունակում ա իր համար ապրել, իսկ հավատացողը մեզ մեղադրում է վատ կառավարելու և սրան հասցնելու մեջ»:
Մենք կապ հաստատեցինք Դիանա Գասպարյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու է այդ կարծիքին, նա պատասխանեց, որ գրառումը ներքին խմբի համար է եղել, չի ցանկացել հանրայնացնել այն եւ հեռացրել է իր էջում տեղադրելուց մեկ րոպե անց։



















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում