«Չվնգստացող եւ մաքրամաքուր դատավոր» Գաբրիելյանը բավարարեց Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
«Չվնգստացող եւ մաքրամաքուր դատավորի» համբավ ունեցող Արտուշ Գաբրիելյանը բավարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
««Չվնգստացող եւ մաքրամաքուր դատավորի» համբավ ունեցող Արտուշ Գաբրիելյանը բավարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։
Դատական ակտին չեմ ուզում անդրադառնալ։ Դրանում որեւէ վերլուծություն չկա ավելի քան քառասուն օր տեւած դատական նիստերի ընթացքում պաշտպանության կողմից վկայակոչած բազմաթիվ առարկություններից որեւէ մեկի վերաբերյալ։
Հիշեցնեմ, որ մեկ տարի առաջ նույն Արտուշ Գաբրիելյանը բավարարեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական հիմնարկի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։
Արտուշ Գաբրիելյանին անդրադառնալն անիմաստ է։ Նա այն անձն է, ում վերաբերյալ կարծիքները համընկնում են Փաստաբանական եւ իրավապահ համայնքի գրեթե բոլոր ներկայացուցիչների մոտ։
Ես ցանկանում եմ միայն, որ այս աբսուրդային եւ ցինիկ մեղադրանքի համար Միքայել Մինասյանին կալանավորելու համար պատվեր իջեցնողին եւ այն կատարողներին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննի Արտուշ Գաբրիելյանը»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում