Նոր Զելանդիայում 7 շաբաթում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել
Նոր Զելանդիայում անցած օրվա ընթացքում բժիշկները չեն հայտնաբերել կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր: Երկուշաբթի երկրի գլխավոր սանիտարական բժիշկ Էշլի Բլումֆիլդը նշել է, որ 7 շաբաթում առաջին անգամ է գրանցվել վարակակաիրների թվի օրական միջին աճի զրոյական ցուցանիշ:
Նրա խոսքով՝ վարակվածների ընդհանուր թիվը շարունակում է մնալ 1487-ի մակարդակում: Բժիշկներն անցած 24 ժամում հիվանդության նոր դեպքեր չեն հայտնաբերել: «Մենք այսօր, անկասկած, միանգամայն հուսադրող թվեր ենք տեսնում: Բայց սա ընդամենը մեկ օր է, իսկ մենք, ինչպես նախկինում, պետք է հետեւենք կարգապահությանը եւ շարունակենք առաջ շարժվել»,- ասել է բժիշկը Radio New Zealand-ի եթերում:
Նա նշել է, որ կորոնավիրուսի առաջացրած հիվանդության հետեւանքով մահացած պացիենտների ընդհանուր թիվը կազմում է 20: Հիվանդանոցում է 7 մարդ, եւս 184-ը ստանում է ամբուլատոր բուժում: Ապաքինվել է 1 276 պացիենտ: Նոր Զելանդիայում վարակման առաջին դեպքը հայտնաբերվել էր փետրվարի 28-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է նաեւ, որ երկրի կառավարությունն առաջիկայում մի շարք համաճարակաբանական սահմանափակումներ հանելու որոշում կընդունի: Սահմանափակումների առաջին մասը չեղարկվել է ապրիլի 27-ին: Այդ ժամանակ մարդկանց թույլատրել էին իրենց տներից դուրս գալ բացօթյա զբոսանքներ կատարելու, որոշ սպորտային կառույցներ եւ հանգստի վայրեր այցելելու համար: Սովորական ռեժիմով սկսել են աշխատել նաեւ մի շարք ձեռնարկություններ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում