Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման Շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակը Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ Չափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել է Հայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակը Կարողացան խուսափել պարտությունից

Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետ
Կարծիք

Կարանտինի վերացմամբ էական բան չի փոխվում, քանի որ այն ավելի շատ ֆորմալ բնույթ է կրում․ այդ միջոցառումները մեծ ազդեցություն չունեցան. համաճարակաբան

Չեմ կարծում, որ կարանտինի վերացումն էական բան է փոխում, քանի որ այն այս պահին ավելի շատ ֆորմալ բնույթ է կրում, եթե նայենք դրսում մարդկանց քանակը, անգամ խցանումները՝ հատկապես վերջին երկու շաբաթվա ընթացքում: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց համաճարակաբան, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի նախկին վարիչ Արշակ Պապոյանը՝ անդրադառնալով պարետատան որոշմանը՝ մայիսի 4-ից վերացնել սահմանափակումների մեծ մասն ու թույլ տալ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Նրա խոսքով՝ կարանտինային միջոցառումների վերաբերյալ վերջնական կարծիք հայտնելու համար դեռ վաղ է, քանի որ դրանցից նաև որոշ ժամանակ պետք է անցնի, սակայն այս պահի գնահատականով` այդ միջոցառումները մեծ ազդեցություն չունեցան, քանի որ դրսում այնքան մարդ կա, ինչքան մինչ այդ միջոցառումները:

«Ընդհանրապես, կարանտինի նպատակն այն էր, որ միանգամից շատ թվով վարակակիրներ չհայտնվեին հիվանդանոցներում, և առողջապահական համակարգի կոլապս չստեղծվեր: Այլ հարց է՝ ինչքանով է դա մեզ մոտ աշխատել: Գուցե սահմանափակումները մեր երկրում պետք է ավելի շուտ մտցվեին, որպեսզի ավելի լավ արդյունք լիներ: Ի սկզբանե, իմ տպավորությամբ, մենք ավելի շատ ոչ թե համաճարակը կանխարգելում ենք, այլ՝ վազում դրա հետևից: Մի հարց է սահմանափակումներ մտցնելը, մեկ այլ հարց՝ դրանք աստճանաբար հանելը»,-ասաց համաճարակաբանը՝ նշելով, թե կորոնավիրուսը մեր կյանքից չի անհետանալու, և պետք է սովորել ապրել, աշխատել դրա հետ, ինչը նշանակում է, որ պետք է ճիշտ պլանավորել այն բոլոր միջոցառումները, որոնք պետք է հնարավորւթյուն տան կանխարգելելու հիվանդության հետագա զարգացումը:

Համաճարակաբանը համաձայն է այն դիտարկումներին, թե քաղաքացիների՝ կարանտինին անլուրջ վերաբերվելուն ինչ-որ չափով նպաստեցին որոշ հայտարարություններ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «կորոնավիրուսն ում շունն է», և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը, թե «կորոնավիրուսը հատուկ վտանգավոր հիվանդություն չէ»:

«Այդ հայտարարությունները մարդկանց մոտ կարծես անլուրջ տպավորություն ձևավորեցին, հետագայում արդեն ավելի խիստ միջոցառումներ մտցնելիս քաղաքացիները դրանց սկսեցին թեթև վերաբերվել՝ չպատկերացնելով, որ կարող են էական հետևանքներ լինել: Մինչդեռ բոլոր այն երկրներում, որտեղ ի սկզբանե լուրջ վերաբերվեցին վիրուսին և միանգամից միջոցառումներ ձեռնարկեցին, պատկերը եղավ ավելի դրական, քան ՀՀ-ում, օրինակ՝ հարևան Վրաստանում»,- նշեց նա:

Պապոյաննն ընդգծեց՝ բուժաշխատողների վարակման բազմաթիվ դեպքերը էական խնդիր են, պետք է պատշաճ իրականացվեն բոլոր այն միջոցառումները, որոնք կկանխեն բուժաշխատողների վարակման դեպքերը:

«Չի կարելի թույլ տալ, որ մեծ թվով բուժաշխատողներ թեկուզ կարճ ժամանակով դառնան անաշխատունակ: Կարծես թե, մենք չունենք ստանդարտ գործողությունների՝ հստակ ներդրված համակարգ, թե ինչպես պետք է վարվեն բուժաշխատողները՝ պացիենտների ընդունման ժամանակ: Իսկ այդպիսի ընթացակարգեր պետք է լինեն ոչ միայն այն բուժհաստատություններում, որտեղ բուժօգնություն են տրամադրում կորոնավիրուսային վարակով մարդկանց, այլև մյուս բոլոր բուժհաստատություններում»,-ասաց նա՝ հավելելով նաև, որ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում» աշխատած բազմաթիվ մասնագետների չեն ներգրավում կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում, մինչդեռ վերջիններս պատրաստ են աջակցել կազմել այնպիսի ծրագրեր, որոնք կօգնեն էականորեն կանխել բուժաշխատողների վարակման հետագա դեպքերը: