Գիտնականները հայտնաբերել են ռադիոալիքների տարօրինակ բռնկում Ծիր Կաթինում
Ծիր Կաթինում SGR 1935 2154 մագնետարը, հավանաբար, տվել է հզոր խորքային ռադիոազդակների առեղծվածի լուծման մեկնարկը, գրում է Science Alert-ը։
2020 թվականի ապրիլի 28-ին ամբողջ աշխարհի ռադիոդիտարանների կողմից 30 000 լուսային տարի հեռու տեղադրված մահացած աստղի վրա հայտնաբերվել է ռադիոալիքների անհավանական վառ բռնկում, որը կարելի էր ֆիքսել ուրիշ գալակտիկայից։
Դեռ ավելին, գրանցվել են նաեւ ռենտգենյան ճառագայթումներ, որոնք ուղեկցում էին այդ երեւույթը։ Գիտնականների կարծիքով՝ լույսի առկայծման աղբյուրը հենց մագնետարն էր։
Արագ ռադիոբռնկումները տիեզերքում ամենագրավիչ հանելուկներից են։ Դրանք գերհզոր ռադիոազդակներ են, որոնք ստացվում են միլիոնավոր լուսային տարիների հեռավորության վրա գտնվող տարածությունների, գալակտիկաների խորքից։ Դրանցից մի քանիսից ստացված էներգիան իր հզորությամբ գերազանցում է 500 միլիոն Արեւները։ Այդուհանդերձ, դրանք մեկ ակնթարթում անհետանում է եւ հիմնականում այլեւս չեն կրկնվում։ Այնպես որ դրանց կրկնակի հայտնվելը հնարավոր չէ կանխատեսել։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում