Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման Շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակը Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ Չափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել է Հայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակը Կարողացան խուսափել պարտությունից

Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետ
Կարծիք

Այսօր Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի ուժեղ և ազնիվ լիդերի, ով Ձեր որոշմամբ գտնվում է բանտարկության մեջ

Արդեն ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները գտնվում են պատային իրավիճակի մեջ և մոտ ապագայում, լիարժեք հասկանալով, որ իրենց ազգադավ պլանները իրագործելը դառնում է անհնար, ի ուրախություն ամբողջ հայ ազգի, լքելու են մեզ։ Այս մասին դատավոր Աննա Դանիբեկյանին ուղղված բաց նամակում գրել է «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի ղեկավար, հոգեբան, նեյրո-լինգվիստիկ ծրագրավորող՝ Միհրդատ Մադաթյանը:

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՆՆԱ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի տիկին Դանիբեկյան։
Համոզված եմ, որ ուշի ուշով հետևում եք և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր լրահոսին և լիարժեք կարողություններ ունեք սթափ գնահատելու իրավիճակը։

Արդեն ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները գտնվում են պատային իրավիճակի մեջ և մոտ ապագայում, լիարժեք հասկանալով, որ իրենց ազգադավ պլանները իրագործելը դառնում է անհնար, ի ուրախություն ամբողջ հայ ազգի, լքելու են մեզ։

Ուզում եմ հավատալ, որ օրվա իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի ճնշումների ներքո ստիպված եք եղել ընդունել որոշումներ, որոնք միգուցե այնքան էլ համահունչ չեն եղել Ձեր համոզմունքների և ՀՀ օրենսդրոության հետ։ Ուզում եմ հավատալ, որ խոր հարգանք ունեք Արցախի նախագահների և ՀՀ վարչապետների նկատմամբ։ Ուզում եմ հավատալ, որ խոր հարգանք եք տածում Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, սակայն այլ տարբերակ չեք ունեցել, քան կատարել վերևից իջեցված խիստ հրահանգները։ Ուզում եմ հավատալ, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցում շարժվել եք բացառապես Նիկոլ Փաշինյանի հրահանգներով, որպեսզի խուսափեք անձնական որոշակի հաշվեհարդարներից... Բոլորս էլ մարդ ենք և ոչ բոլորն են օժտված հերոսի հոգեբանությամբ։

Համոզված եմ, որ ինքներդ էլ Ձեր կյանքում ավելի ուժեղ և ճշտապահ մարդ չեք հանդիպել և խոր համոզմունք ունեք, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվելով ազատության մեջ, պարտաճանաչ կներկայանա տեղի ունեցող բոլոր դատերին և մաքսիմալ օգնություն կցուցաբերի, իր համար տհաճ այս գործընթացին։

Ամեն դեպքում՝ կատարվածը այլևս հետ չես բերի, սակայն որոշ բաներ կյանքում միշտ հնարավոր է լինում ուղղել։ Արդեն հիմա, երբ իրավիճակը զարգանում է լույսի արագությամբ և այսօրվա իշխանությունը սրնթաց գահավիժում է բոլոր ոլորտներում, կարծում եմ ժամանակն է խորհել և վերջապես օրենքի տառին համապատասխան որոշում ընդունել, ինչը ողջունելի կլինի՝ արդեն հանրության մեծամասնության կողմից։

Մայիսի 8-ին Դուք նշանակել եք դատական նիստ, որի ընթացքում հնարավորություն ունեք վերջապես ուղղակի շարժվել օրենքի ուժով, այլ ոչ քաղաքական պահանջներով, այն էլ մի ուժի, որի նավը արդեն կիսով չափ սուզվել է և ակտիվ խորտակման փուլում է։

Այսօր Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի ուժեղ և ազնիվ լիդերի, ով Ձեր որոշմամբ գտնվում է բանտարկության մեջ և ինչի պատճառով այսօր տուժում են ՀՀ բոլոր, նույնիսկ այսօրվա իշխանամետ քաղաքացիները։ Հուսամ հասկանում եք այն պատասխանատվության չափը, որը այս պահին դրված է Ձեր ուսերին։

Խնդրում եմ իմ այս նամակը չընկալել որպես խորհուրդ կամ հորդոր, որի իրավունքը ես չունեմ։ Ուղղակի ցանկացա Ձեր ուշադրությունը հրավիրել հավաքական փաստերի վրա։ Շնորհակալ եմ ուշադրություն հատկացնելու համար։

Հարգանքներով՝ Հոգեբանական Գիտությունների Միջազգային Ակադեմիայի պատվավոր անդամ, ՌԴ Արհեստավարժ Հոգեթերապևտների Լիգայի գործող անդամ և միջտարածաշրջանային դասախոս, «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի ղեկավար, հոգեբան, նեյրո-լինգվիստիկ ծրագրավորող՝ Միհրդատ Մադաթյան։