Նիկիտա Միխալկովը Բիլ Գեյթսին մեղադրել է երկրագնդի բոլոր բնակիչներին չիպավորելու մտադրության մեջ
Կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը կարծում է, որ միլիարդատեր եւ բարերար Բիլ Գեյթսը ուզում է չիպավորել երկրագնդի բոլոր մարդկանց։ Այս մասին նա ասել է իր «БЕСОГОН ТВ» հեղինակային հաղորդման եթերում, հայտնում է Gazeta-ն։
Հաղորդման նոր թողարկման մեջ Միխալկովը հայտարարել է, թե դրա ապացույցներից մեկը WO/2020/060606 համարով ինչ-որ արտոնագիր է, որը գրանցել է Գեյթսի կողմից հիմնադրված Microsoft Technology Licensing, LLC ընկերությունը։ Ռեժիսորը ենթադրում է, որ պատվաստումների փոխարեն ընկերությունը մտադիր է մարդկության չիպավորում կատարել։
«Մարդու մարմնի մեջ տեղադրվում է չիպ, որը կատարում է վերահսկող օրգանի դեր՝ ինչ- որ կրիպտոարժույթի ամենօրյա ակտիվության բնութագրերի համապատասխանությունը որոշելու համար»,- ասել է Միխալկովը։
Նա կարծիք է հայտնել, որ չիպավորման ընդհանուր նպատակը «մարդկության կրճատումն է», որը «թթվածինը, սնունդը եւ մնացած ամեն ինչը» շատ է օգտագործում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում