Մերկելը եւ Մակրոնը աջակցել են կորոնավիրուսի դեմ վակցինայի ստեղծման համար միջոցների հանգանակությանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ու եւս երեք եվրոպական երկրների առաջնորդներ աջակցել են կորոնավիրուսի դեմ մատչելի վակցինայի ստեղծման համար 7,5 մլրդ եվրո հանգանակելու Եվրահանձնաժողովի կոչին։
«Մենք բացահայտ կհատարարենք մեր պարտավորությունների մասին, եւ մենք ուրախ ենք, որ մեզ աջակցում են գործընկերներն ամբողջ աշխարհում»,- Frankfurter Allgemeine Zeitung թերթի համար համատեղ հոդվածում գրել են Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի եւ Նորվեգիայի վարչապետներ Ջուզեպե Կոնտին ու Էռնա Սոիլբերգը։
«Մեր կողմից հավաքված միջոցները աննախադեպ գլոբալ համագործակցություն կգործարկեն գիտնականների եւ կարգավորողների, արդյունաբերության եւ կառավարությունների, միջազգային կազմակերպեությունների, հիմնադրամների եւ առողջապահության համակարգի ներկայացուցիչների միջեւ»,- վստահ են ուղերձի հեղինակները, որոնց միացել են ԵՄ նախագահ Շառլ Միշելը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Եվրահանձնաժողովը մայիսի 4-ին առցանց ռեժիմով գումարում է միջազգային դոնորական համաժողով, որպեսզի հավաքի 7,5 մլրդ գումարի կմախքը, որը կուղղվի COVID-19 ատիպիկ պնեւմոնիայի ախտորոշմանը, կանխարգելմանը եւ բուժմանը։ Նախաձեռնության գլխավոր նպատակը հանրության համար մատչելի վակցինայի մշակումն է։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում