Միայն ազգադավ և ապիկար իշխանությունը կարող է պատերազմ հաղթած հերոսին դատել հենց հաղթանակի օրը
Քաղաքական խոշորամասշտաբ շանտաժի հետևանքով զավթելով երկրի պետական իշխանությունը` Փաշինյանն ու իր թիմը հայտարարեցին պսեվդո-պատերազմ կոռուպցիայի և անարդարության դեմ: Բայց թիրախում հայտնված բոլոր գործիչներից ամենաշատը ֆիքսվեցին Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա, և եթե մյուս անցանկալիներին գրավով ազատ արձակմանը չէին խոչընդոտում, Քոչարյանին մեկ օր անգամ չեն ուզում տեսնել ազատության մեջ:
Պատճառը` թերևս պարզ է արևի լույսի պես: Քոչարյանն է, որ հայության աշխարհընկալման բաղադրիչների զարգացնող անհատն է, մեր ազգային անվտանգության կազմակերպիչն է և վերջապես` Քոչարյանն է Արցախի հաղթանակի պահպանման գրավականը:
Ազատագրված տարածքները դարձնել սակարկման առարկա Քոչարյանի ազատ լինելու դեպքում` կնշանակեր հենց սկզբից ձախողել փուլային տարբերակը, որին այդքան հակված է Փաշինյանը` իր արտգործնախարարի հետ միասին: Իսկ երբ երկրորդ նախագահը չեզոքացված է, դա գործելու լայն հնարավորություն է տալիս` վատ իմաստով:
Մայիսի 8-ին նշանակելով դատը` փաշինյանական ռեժիմը ուզում է աշխարհին և միջազգային հանրությանը ցույց տալ, որ ինքը պատրաստ է զիջումների: Այլ կերպ այս ամենը հնարավոր չէ բացատրել: Ոչ մի երկիր չի դատում սեփական հերոսներին` հաղթանակի օրը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում