Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Գ. Նազարյան. Ընտրակաշառքը թշնամու հրթիռներից ավելի կործանարար է

Վերջին երկու տարում միայն պաշտոնական տվյալներով Հայաստանից հեռացել է հարյուր հազար մարդ: Սա նույնն է, եթե Ռուսաստանից երկու տարում հեռանար 7 միլիոն կամ Չինաստանից՝ 65 միլիոն մարդ:

Միայն այս թվերը բավական են, որ մենք ազգովի կանգ առնենք, նայենք մեր շուրջը եւ հասկանանք, որ այսպես այլեւս չի կարելի, բայց սարսափելին այն է, որ կանգ չենք առնում եւ պատրաստվում ենք ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակի օրը ընտրություններ անցկացնել:

Սա շատ խորհրդանշական է եւ ցույց է տալիս, թե ինչ բարոյահոգեբանական վիճակում է գտնվում մի ամբողջ ժողովուրդ:

Ոչ միայն պետք է ուշադրություն դարձնել, թե որ օրն է անցկացվելու ընտրությունը, այլ թե ինչպես ենք գնում այդ ընտրությանը: Հին ասացվածքը ձեւափոխելով կարելի է ասել՝ ասա ովքեր են թեկնածուները, ասեմ՝ ինչ է ձեզ սպասվում կամ ինչ մակարդակի վրա եք դուք:

Ռեյտինգային խայտառակ ընտրակարգը այս ընտրությունները քաղաքականից կենցաղայինի վերածելու նպատակ ունի: Ռեյտինգային թեկնածուները, որոնց գերակշիռ մասի գիտելիքները խայտառակ մակարդակի վրա են, անգամ առանց պատկերացում ունենալու, թե ինչ է իրենից ներկայացնում այս ընտրակարգը, արդեն իսկ թիմեր են ձեւավորում, որոնք տնետուն, շանք առ շենք ընկած հորդորում են քվեարկել Պետոյին, Սեթոյին, Միրոյին, Ֆստյուշին, Ճուտին կամ Գոքորիկին:

Իսկ ազգի մի մասը ոգեւորվել է տարածվող այն լուրերից, թե այս անգամ ընտրակաշառքի չափը հասնելու է հարյուր դոլարի: Բարեբախտաբար, ոչ բոլորն են սպասում ընտրակաշառքի, բայց եթե նույնիսկ մեր կողքին ապրում է մեկ, տասը, հարյուր հոգի, ով պատրաստ է իր ամենամեծ պարգեւը՝ կամքը վաճառել փողով, ապա մեր երկիրը եւ մենք սարսափելի վիճակում ենք:

Եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է իրերն իրենց անուններով կոչել եւ մի կողմ դնել ավելորդ բարեկրթությունը: Ընտրակաշառք վերցնողները, ընտրակաշառք բաժանողները, իրենց ենթակաների վրա ճնշում գործադրողները եւ նրանց այս կամ այն կուսակցությանը ընտրելու պարտադրողները մեր թշնամիների դաշնակիցներն են: 

Կենացների ժամանակ սիրում ենք մեզ գովել, գովերգել, սիրում ենք վրացիների մասին անեկդոտ պատմել: Իսկ գիտե՞ք, որ ոչ մի վրացու մտքով չի անցնում ընտրակաշառք բաժանել, քանի որ նման փորձ անելու դեպքում արժանապատիվ վրացին, թասիբ ունեցող վրացին, հպարտություն ունեցող վրացին, առնվազն կջարդի նման առաջարկ անողի մռութը:

Մենք արդեն մոռացել ենք ապրիլյան պատերազմի մասին: Մոռացանք, որ այդ պատերազմը չէր լինի, եթե ընտրակեղծիքներով մեր երկիրը չթուլացնեինք: Հիշեք, մշտապես հիշեք, մեր միակ հաղթաթուղթը ժողովրդավարական եւ ազատ տնտեսություն ունեցող երկիրն է: Մենք մեր կոնյակով եւ բաստուրմայով չենք կարող կաշառել եվրոպացի կամ արեւմտյան դիվանագետներին: Այս գործում մենք ադրբեջանցիներին չենք հասնի:

Իսկ ինչո՞վ ենք զբաղված այսօր: Այսօր պատրաստվում ենք հերթական խայտառակ ընտրություններին: Մի՞թե ապրիլյան պատերազմը բավական չէր հետեւություններ անելու համար: Մի՞թե մենք չենք հասկացել, որ ապրիլյան զոհերը չէին լինի, եթե չլինեին ընտրակաշառք բաժանողները եւ այն վերցնողները:

Սարսափելի է անգամ մտածել, որ 2016թ. ապրիլից հետո կգտնվենք ընտրակաշառք բաժանողներ եւ ընտրակաշառք վերցնողներ: Եթե մենք այս անգամ կանգ չառնենք, եթե շարունակենք նույն խայտառակությունը, ապա հետեւանքներն ավելի ծանր են լինելու, քան եղան ապրիլյան պատերազմի ժամանակ:

Իրավիճակը ճիշտ գնահատելու եւ վերլուծելու ժամանակ դեռ ունենք: Դեռ կարելի է փրկել իրավիճակը, իսկ մինչ այդ մեկ անգամ եւս հիշեք, որ միայն վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է հարյուր հազար մարդ եւ փակվել են հարյուրավոր փոքր եւ միջին ձեռնարկություններ:

Գեղամ Նազարյան

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ