«Վերաբացվելու» հետևանքներն կարող են ի հայտ գալ ընդհուպ 20-30 օր հետո. Վիգեն Սարգսյան
ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս օրերին շատ է խոսվել համավարակին Շվեդիայի «համարձակ» արձագանքի մասին: Վերջնական եզրահանգումները հնարավոր կլինի անել միայն համավարակի հաղթահարումից հետո, բայց այս պահի դրությամբ Շվեդիայում մահացության մակարդակը 12.2% է` միջազգային 7%-ի գրեթե կրկնակին: Խիստ միջոցներ կիրառող հարևան Դանիայում և Ֆինլանդիայում այն շուրջ 4% է: Երեք օր առաջ Հարվարդի համալսարանի գիտնականներն ու Մասաչուսեթսի կենտրոնական հիվանդանոցի փորձագետներն հրապարակել են մոդելային սիմուլյատոր, որը հստակ ցուցադրում է, որ անգամ կորի կայունացման պայմաններում 12 շաբաթից շուտ վերաբացվելու պարագայում հուլիս-օգոստոս ամիսներին լինելու է ներկա պահի դրության կրկնակի-եռակի ավելի ծանր իրավիճակ թե վարակվածների թվի, թե` մահերի առումով: «Վերաբացվելու» և հիմնական շեշտն ինքնագիտակցության վրա փոխադրելու հետևանքներն կարող են ի հայտ գալ ընդհուպ 20-30 օր հետո: Այդ պահին ամենախիստ միջոցներ ձեռնարկելու դեպքում անգամ հետագա աղետը կանխելը կարող է անհնարին դառնալ: «Թեթև դեպքերի» տնային բուժումը, կարծես թե, այլյնտրանք չունի /չհաշված մեծածավալ ժամանակավոր հոսպիտալների ստեղծումը/, սակայն բազմասերունդ համաբնակության և ինքնավերահսկողությամբ բնակարանների և ինքնագիտակցության ցածր մակարդակի պայմաններում կաող է բերել ծավալների կտրուկ աճի: Այս շաբաթների քայլերի արդյունքն էլ կարող է ամբողջությամբ չեզոքացվել և իմաստազրկվել»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում