Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման Շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակը Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ Չափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել է Հայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակը Կարողացան խուսափել պարտությունից

Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետ
Կարծիք

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումները ենթակա են արմատական փոփոխության. Արկադի Խաչատրյան

Որտեղի՞ց հայթայթել 100 մլրդ դրամ։ Այս ամսին այսօր՝ ապրիլի 30–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Երեկ և այսօր իշխանական խմբակցության մեր գործընկերները կոչ էին անում Լուսավոր Հայաստան խմբակցության տնտեսագետ պատգամավորներին հուշել, թե որտեղից հայթայթել 100 մլրդ դրամ՝ հակաճգնաժամային անհատույց աջակցության համար:

Սիրով ուզում եմ անդրադառնալ այս և ոչ միայն այս թեմային:

1.Հակաճգնաժամային միջոցառումների համար Կառավարության կողմից նախատեսված 150 մլրդ. դրամից՝ 1.5 ամիս տևողությամբ արտակարգ դրության պայմաններում բիզնեսին, գյուղացիներին և այլ քաղաքացիներին փաստացի հասանելի է դարձել շուրջ 48 մլրդ. դրամի աջակցություն, որն ի դեպ կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 0.7%-ը:

2.Սա չնչին ներարկում է տնտեսության մեջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք յուրաքանչյուր 3-4 օրում կորցնում ենք այդքանից ավելի ՀՆԱ՝ տնտեսական գործունեության սահմանափակումների և պարապուրդի պատճառով:

3.Կառավարության կողմից ներկայումս առաջարկվող «աջակցությունը» ո՛չ իր ծավալով, ո՛չ ներարկման եղանակով չի կարող ապահովել այսօր առկա առաջարկի և պահանջարկի շոկերին մեր տնտեսության անհրաժեշտ դիմակայումը:

4.Կառավարությունը կարծում է, որ արտակարգ դրության պայմաններում բիզնեսին և գյուղացուն աջակցելը վարկ տալն է, և դա այն դեպքում, երբ նրանք գոյատևման և անհատույց աջակցության կարիք ունեն:

5.Կառավարության ներկայացուցիչը ամբիոնից հայտարարում է, որ տնտեսության մեջ հնարավոր է ներարկել այնքան միջոցներ, որքան այն ի վիճակի է կլանելու՝ ակնարկելով, որ իրենց նախատեսած «աջակցությունը» չի կլանվում տնտեսության կողմից:

6.Այո, դա ճիշտ է, բայց ինչու՞ չի կլանվում, միթե՞ փողի կարիք չկա: Բայց մենք գիտենք, չէ՞, որ այսօր թե՛ բիզնեսի և թե՛ ազգաբնակչության մոտ փողի հսկայական կարիք կա:

7.«Աջակցությունը» չի կլանվում, որովհետև առաջարկվող ծրագրերի առյուծի բաժինը, չհաշված սոցիալական ծրագրերը, վարկային ծրագրեր են: Որովհետև վարկային ծանրագույն բեռի տակ գտնվող անվարկունակ գյուղացուն կրկին առաջարկվում է վարկ վերցնել՝ անհատույց ուղղակի աջակցություն տրամադրելու փոխարեն: Ճգնաժամից առաջնահերթ տուժած ոլորտների ՓՄՁ-ներին հարկային արձակուրդներ տրամադրելու փոխարեն առաջարկվում է վարկ վերցնել, որ հարկեր վճարեն:

8.Մեր կողմից մատնանշվել է տնտեսավարողների և քաղաքացիների 12 կատեգորիա, որոնք դուրս են մնացել առաջարկվող աջակցության ծրագրերից և որոնց համար անհապաղ պետք է մշակել նոր ծրագրեր կամ ընդգրկել եղած ծրագրերի մեջ:

9.Անընդունելի ենք համարել սեփական քաղաքացուն և տնտեսավարողին «պատժելու» և աջակցությունից զրկելու մոտեցումը միայն այն պատճառով, որ նա գրանցված չէ, ՀԴՄ չունի, կարգապահ չի եղել, վարկունակ չէ, չենք կարողանում նույնականացնել, անչափահաս երեխա չունի, հղի չէ և այլն:

10.Այո, մենք ասել ենք և ասում ենք, որ Կառավարության հակաճգնաժամային միջոցառումները ենթակա են արմատական փոփոխության՝

-վարկային ծրագրերը իրենց տեղը պետք է զիջեն անհատույց ուղղակի աջակցության ծրագրերին, որոնք պետք է լինեն թիրախային և արդյունավետ,

-թիրախային սոցիալական խմբերն են՝ առանց եկամտի մնացած, բոլոր ծրագրերից դուրս մնացած, ինչպես նաև առանձնապես խոցելի խմբերում ընդգրկված մեր քաղաքացիները,

-առանձնահատուկ ուշադրություն դարձնել գյուղացուն՝ նպատակային անհատույց ուղղակի աջակցություն տրամադրելու միջոցով (պարարտանյութ, վառելիք, տնկիներ և այլն), ինչպես նաև հնարավորինս գյուղացուն տարբեր տեսակի ռիսկերից զերծ պահելու միջոցով (վարկային, արտարժութային, եղանակային, բերքի իրացման և այլն),

-տրամադրել հարկային արձակուրդ ճգնաժամից տուժած առանձին ոլորտների տնտեսավարողներին,

-բիզնեսին՝ աջակցության վարկային ծրագրերի հետ մեկտեղ առաջարկել թիրախային անհատույց աջակցության ծրագրեր,

-սոցիալական խնդիրները լուծել հնարավորինս բիզնեսին աջակցելու և աշխատատեղերը պահպանելուն ուղղված աջակցության ծրագրերի միջոցով,

-մեր կողմից մատնանշված և բոլոր ծրագրերից դուրս մնացած տնտեսավարողների բազմաթիվ կատեգորիաների համար մշակել նոր ծրագրեր կամ ընդգրկել եղած ծրագրերի մեջ,

-և այլն:

11.Անհապահ պետք իրականացնել կապիտալ ծախսեր (շինարարություն, ճանապարհաշինարարություն, այլ ենթակառուցվածքների կառուցում)՝ առաջնահերթությունը տալով այն համայնքներում դրանց իրականացմանը, որոնց բնակիչները առավելապես մեկնում էին արտագնա աշխատանքի, և անհրաժեշտ է հնարավորինս ապահովել այդ մարդկանց աշխատանքի օգտագործումը և նրանց զբաղվածությունը:

12.Այո, Կառավարությունը ստիպված է լինելու աստիճանաբար հանել տնտեսական գործունեության բոլոր սահմանափակումները, և մենք պարտավոր ենք համակերպվել, որ ապրելու ենք և աշխատելու ենք կորոնավիրուսային իրողությունների պայմաններում:

13.Հիմա հակաճգնաժամային անհատույց աջակցության համար անհրաժեշտ 100 մլրդ. դրամի հնարավոր աղբյուրների մասին (ի դեպ, դա մեր ՀՆԱ-ի ընդամենը 1.5%-ն է): Դրանք բազմաթիվ են և շատ պարզ, տնտեսագետները շատ լավ գիտեն: Ես չեմ նշի, թե որ աղբյուրից որքան գումար կարելի է վերցնել՝ համամասնությունների որոշումը թողնելով կառավարությանը:

Այսպես՝

-գանձապետական միասնական հաշվի մնացորդ (29.04.2020թ. դրությամբ այն կազմում է 17.9 մլրդ. դրամ), կառավարության ավանդ ԿԲ-ում (29.04.2020թ. դրությամբ այն կազմում է 348 մլրդ. դրամ) (մնացորդները հայտնի են, սակայն դրանց բացվածքը կարող է տալ միայն կառավարությունը),

-պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարում կամ պետական մասնակցությամբ առանձին կազմակերպություններում պետության բաժնեմասի կամ մասնաբաժնի մասնավորեցում (ի դեպ, այս աղբյուրը նախատեսել է նաև կառավարությունը այսօր ընդունված 2020թ. բյուջեի փոփոխություններով),

-միջոցների ներգրավում արտաքին աղբյուրներից (Կառավարությունը հայտարարել է 300 մլն. $ վարկի հասանելիության մասին, որն արդեն կազմում է շուրջ 150 մլրդ. դրամ),

-միջոցների ներգրավում ներքին աղբյուրներից (պետական պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, այդ թվում՝ թիրախային տեղաբաշխման միջոցով),

-հիշեցնեմ, որ հակաճգնաժամային միջոցառումների համար Կառավարության կողմից նախատեսված է 150 մլրդ. դրամ, որից դեռևս տեղաբաշխված չէ ավելի քան 100 մլրդ. դրամը: Այդ միջոցները կամ դրանց մի մասը, հատկապես զարգացման ծրագրերի համար նախատեսված, կարող են նաև վերաբաշխվել՝ ուղղվելով անհատույց աջակցության ծրագրերին:

-ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում,

-վերջապես մենք ունենք նաև միջազգային պահուստներ (01.01.2020թ. դրությամբ մեր զուտ միջազգային պահուստները կազմում են շուրջ 1.068 տրլն. դրամ), որոնք մեր ֆինանսական անվտանգության բարձիկներն են:

14.Արդյո՞ք դեռ մեր գործընկերների մոտ հարց է մնում, թե որտեղի՞ց հայթայթել 100 մլրդ դրամ:

Վստահ եմ, որ այդպիսի խնդիր այսօր Կառավարությունը իսկապես չունի:

15.Պոպուլիզմի մասին կարելի է խոսել անիրատեսական, անիրագործելի, սակայն ականջահաճո առաջարկներ անելու դեպքում:

16.Արդյո՞ք վերոհիշյալ դրույթներից որևէ մեկը կարելի ա համարել պոպուլիզմ: Կարծում եմ, որ ոչ:

17.Արդյո՞ք դրանք կատարյալ են: Իհարկե ոչ: Եվ դրանց հետ կարելի է չհամաձայնել:

18.Բայց համաձայնեք, որ մենք պետք է սովորենք ինչպես քննադատել, այնպես էլ լսել քննադատություն, հատկապես, եթե այն կառուցողական է, եթե նույնիսկ այն ցավոտ է, եթե նույնիսկ մենք համաձայն չենք:

19. Հուսամ՝ բոլոր հարցերին անդրադարձա»: