Կոչ եմ անում վարչապետի խոսնակին չնահանջել և ամենօրյա ռեժիմով շարունակել դեսպան Մինասյանի վերաբերյալ սկանդալային գրառումները
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է «Քաղաքական հակառակորդի դեմ իջեցված «պատվերի խրոնոլոգիա»» գրառումը։
1. Երեկ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակն ակնհայտ կեղծ հայտարարություններ պարունակող երկու գրառում արեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ՀՀ իրավապահ մարմիններից պատշաճ քննության ենթարկել իր գրառումների մեջ նշված հայտարարությունները։
2. Արդեն այսօր ժամը 13:45-ին hraparak.am ինտերնետային կայքում տեղադրվում է նշված երկու գրառումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակի հարցազրույցը, որում տիկին Գևորգյանը ասում է. «Դատախազությունն այսօր առավոտյան հայտարարություն էր տարածել, եթե Ձեզ ավելի մանրամասներ են հարկավոր, խնդրում եմ՝ իրենց հետ խոսեք»։
Ի հեճուկս տիկին Գևորգյանի՝ դատախազությունն ոչ առավոտյան, ոչ էլ ժամը 13:45-ին դրությամբ դեսպան Մինասյանի վերաբերյալ որևէ հայտարարություն չէր տարածել։
3. 15:38-ին hraparak.am ինտերնետային կայքում տեղադրվում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հարցազրույցը՝ համաձայն որի Նիկոլ Փաշինյանի խոսնակի գրառումներում առկա տեղեկատվությունը ստուգվում է։
Ամփոփելով վերոշարադրյալը՝ տիկին Գևորգյանին, պատվերը իջեցնողին և պատվերը կատարողին ցանկանում եմ հիշեցնել՝ որ դատախազությունն անկախ պետական մարմին է, որ ենթակա չէ գործադիր իշխանությանը, ներառյալ՝ Նիկոլ Փաշինյանին և նրա խոսնակին։
Հ.Գ. Կոչ եմ անում վարչապետի խոսնակին չնահանջել և ամենօրյա ռեժիմով շարունակել դեսպան Մինասյանի վերաբերյալ սկանդալային գրառումները։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում