Իշխանության հերթական ստախոսությունը տապալվեց. Նարեկ Մալյան
«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ Գավառում հնչած կրակոցներին ու Գեղարքունիքի մարզպետի տարածած տեղեկությանն առ այն, որ Գավառի հիվանդանոցի վրա հարձակվել են 500 հոգի։ Նա մասնավորապես նշել է, որ իշխանությունը բռնվեց հերթական ստի ու խաբեության վրա։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Իշխանության հերթական ստախոսությունը տապալվեց:
Երեկ Գեղարքունիքի մարզպետը Հայկական ժամանակին տված իր հարցազրույցում պատմում էր իբր 500 մարդ հարձակվել են Գավառի հիվանդանոցի վրա:
Այս պատմությունը դարձավ համացանցում ծիծաղի ու ծաղրի առարկա: Մարդիկ համեմատում էին, որ օրինակ Շուշին 700 հոգով ազատագրեցին, իսկ Գավառի հիվանդանոցը՝ 500...
Չնայած նրան, որ այս ապուշության հեղինակը պետական պաշտոնյա էր ու իշխանության թիմի անդամ, իսկ ԶԼՄ-ն որով տիրաժավորվեց այդ խաբեությունը պատկանում է ՀՀ վարչապետին, այսօր փաստերի ճնշման տակ լուրը հերքվեց:
Իհարկե, հայտարարվեց, որ մեղավոր են անբարեխիղճ ԶԼՄ-ները, բայց դե մենք հո գիտենք, որ Հայկական ժամանակը բարեխղճորեն կատարում է իշխանության հրահանգները, իսկ մյուս ԶԼՄ-ները ծախված են ու առնված...
Արձանագրենք, որ իշխանությունը բռնվեց հերթական ստի ու խաբեության վրա, իսկ ինչ վերաբերվում է այն փոքրիկ ստին որ իբր ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել, ձև տանք որ հավատում ենք... ի վերջո իրավապահ համակարգի պատիվն են ուզում փրկել այդ մանր ստով»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում