Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Պատասխանը՝ չվնգստալն է

«Հիմա գալիս է վնգստացող դատավորների հերթը...»: Արդեն որերո՛րդ անգամ վարչապետը դատավորներին անվանում է «վնգստացող», իսկ ԲԴԽ-ն որերո՛րդ անգամ հայտարարում է, որ քաղաքական հայտարարություններին չի արձագանքում։ Ստեղծվում է տպավորություն, թե դատական համակարգը հարմարվել է «վնգստացող» լինելու հանգամանքի հետ, ընդունել է իրեն ներկայացվող խաղի նոր պայմանները։

Համակարգին բացատրվել է, որ պայմանին հակառակ գնալը կարող է բերել հետապնդման, կարգապահական վարույթների, քրեական գործերի, սոցցանցային հարձակման։ Օրինակներն արդեն բազմաթիվ են։

Փոխել խաղի ընթացքը. հերթը չվնգստացող դատավորներինն է...

Ի՞նչ պետք է անի նման պայմաններում համակարգը։ Սպասել, թե դատավորները վաղը բողոքի դուրս կգան, ելույթներ կունենան, կշրջափակեն կառավարության շենքը, իրատեսական չէ։

Բայց նրանք ունեն մի զենք, որը ոչ ոք չի կարող խլել իրենց ձեռքից և որի դեմ լայվային պոպուլիզմը անզոր է՝ կատարել իրենց պարտականությունները՝ մասնագիտական և մարդկային բարձր արժանապատվությամբ։

Եթե դատավորն իրեն վիրավորված է զգում, երբ երկրի վարչապետը իրեն կոչում է վնգստացող, ապա նա պետք է ուղղակի շարունակի բացառապես օրենքի շրջանակներում կատարել իր աշխատանքը։ Սա՛ է ամենասոլիդ պատասխանը քեզ վիրավորող վարչապետին։ Իսկ եթե դատավորը գնաց «չվնգստալու» համար անօրինականություններ անելու, քաղաքական իշխանություններին դուր գալու ճանապարհով, ապա դա չի փրկի իրեն, իսկ վաղը պարզապես կկանգնեցնի պատասխանատվության առաջ։

Այսօր շրջանառվում է մի քանի անուն, մասնավորապես՝ նրանց, ովքեր առչվել են մարտի 1-ի գործի հետ և, ի հեճուկս իշխանության ակնկալիքների, սպասումների և ճնշումների, կայացրել օրենքից բխող որոշումներ՝ հոգեբանորեն պատրաստ լինելով այն ճնշումներին, որոնք բացահայտ կերպով կիրառվում են դատավորների նկատմամբ։ Ամենևին կարևոր չէ, թե անձնական ինչպիսի՛ վերաբերմունք ունեն այդ դատավորները մարտի 1-ի գործի, և մասնավորապես Քոչարյանի հանդեպ։ Նրանց որոշումները պայմանավորված են ոչ թե որևէ անձով, այլ՝ օրենքի և օրինականության պահանջով։

Այդպես են ապացուցում, որ վնգստացող չեն, չեն վախենում, անաշխատունակության թերթիկով և արձակուրդով չեն խուսափում պատասխանատու որոշումներ կայացնելուց, մի խոսքով՝ չեն ծաղրում, չեն անարգում արդարադատությունը։

Այս պահին հանրությունը գիտի այդպիսի դատավորներից մի քանիսի անունները։ Նրանց, ովքեր հնչեղ դատավարությունների գործերով համարձակություն են ունեցել կայացնել օրինական որոշումներ։ Գիտենք նաև նրանց, որոնց անունները հետագայում իրավաբանական բուհերում բերվելու են որպես օրինակ, թե ինչպե՛ս չի կարելի ծաղրել իրավաբանությունը։ Բայց կան մեկ տասնյակից ավելի դատավորներ, ովքեր հենց այսօր լուռ կայացնում են որոշումներ, որոնք հետագայում դառնալու են անկախ դատական համակարգի հիմնասյունը։ Նրանց վրա է կառուցվելու արդար դատական համակարգը։

Այն համակարգը, որի գրագետ բարեփոխմանը կարելի էր գնալ հեղափոխությունից հետո, սակայն չարվեց։ Ընտրվեց սեփական քաղաքական շահերի համար առկա որակներով դատաիրավական համակարգը ծառայեցնելու ճանապարհը։

Նույնը վերաբերում է իրավապահ համակարգին։ Ըստ մեր ունեցած տվյալների՝ բազմաթիվ քննիչներ, դատախազներ սկսել են պահանջել վերադասից՝ ցուցումները ներկայացնել միայն գրավոր։ Եվ սա հասկանալի է։ Որևէ դատախազ, քննիչ կամ ղեկավար երբեք չպետք է մտածի, որ կարող է կատարել ցանկացած պատվեր կամ, ինչն ավելի վատ է, սեփական նախաձեռնությամբ ցանկացած անօրինականություն, ու դա կմնա անհետևանք։

Դատավորները, քննիչները և այլոք, ովքեր այսօր ընդունել են վնգստալու պայմանը, ավելի ուշ կպատմեն, թե ինչ ճնշումներ են եղել իրենց վրա, ովքեր և ինչպես են ճնշել, կհարուցվեն բազմաթիվ քրեական գործեր։ Կամ գուցե, ինչպես եղավ այս անգամ, նրանք կսկսեն նույնքան անմռունչ ծառայել հաջորդ իշխանություններին՝ քրեական գործեր հարուցելով ու կալանքի որոշումներ տալով այսօրվա իրենց տերերի նկատմամբ։ Երկու տարբերակն էլ որևէ առնչություն չունի իրավական երկիր դառնալու այն ցանկության հետ, որը գոնե իրավունքի մասնագետները պիտի ունենային՝ այդ ճանապարհն ընտրելիս։ Պատվերով քրգործերի, կալանքների վրա պետություններ չեն զարգանում։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»