Զախարովա. Հնարավոր է ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկեն ղարաբաղյան հարցը Մոսկվայում
Այսօր՝ հունիսի 15-ին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտարարեց, որ Մոսկվան չի բացառում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի քննարկումը ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ժան-Իվ Լե Դրիանի կողմից հունիսի 20-ին:
«Մենք չենք բացառում այդ հարցի քննարկումը միջազգային այլ խնդիրների շարքում: Դա բնական է, մենք բանակցությունների մեջ ենք գտնվում ֆրանսիացի գործընկերների հետ, այդ թվում այդ հարցով», - ասաց Զախարովան:
Պատասխանելով այն հարցին, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը վերջին երկու ամսվա ընթացքում ոչ մեկ անգամ հայտարարել է, որ ստատուս քվոի պահպանումն Արցախում անընդունելի է, և ադրբեջանական կողմը մշտապես հղում է անում ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերին, մինչդեռ բանակցությունների սեղանին դրված է, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները, արդյոք դա չի փոշիացնում 20 տարուց ավելի շարունակվող բանակցային գործընթացը, ասաց. «Կարծում եմ յուրաքանչյուր կողմ և Հայաստանը, և Ադրբեջանը, և նրանց պաշտոնական ներկայացուցիչների ու պետական այրերն ունեն այդ խնդրի լուծման իրենց տեսլականը: Գոյություն ունի հաստատված համապատասխան ձևաչափ, իրոք, հին խնդրի լուծման, որը ենթադրում է փոխզիջում՝ կողների դիրքորոշումների մերձեցում»:
Zham.am


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է