ՌԴ-ում ծեծի են ենթարկել կորոնավիրուսի անալիզ վերցնելու նպատակով եկած բուժաշխատողին (Տեսանյութ)
Կիրովո-Չեպեցկի շրջանում անհայտ անձինք ծեծի են ենթարկել կորոնավիրուսի անալիզ վերցնելու նպատակով ժամանած շտապօգնության բուժանձնակազմին: Տեսագրությունը հրապարակվել է «Подъем» Տելեգրամ-ալիքում:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են տղամարդիկ հարձակվում բուժաշխատողի վրա և հարվածում նրան: Կարճ ժամանակ անց նրանց են միանում նաև երկու այլ տղամարդիկ:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ տուժածի ծանոթը պատմել է միջադեպի մանրամասների մասին՝ նշելով, որ տղամարդիկ մոտեցել են շտապօգնության մեքենային, թակել պատուհանը, ապա հարցրել բուժաշխատողներին, թե ում տուն են գնացել: «Բժիշկը չի պատասխանել նրանց հարցերին և նրան մեքենայից դուրս են հանել ու ծեծի ենթարկել»,- նշել է տուժածի ծանոթը:
Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային վարչությունից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը` ապրիլի 18-ին, Ռուսաստան պողոտայի թիվ 16 տան բակում: Նշվում է, որ երկու հարձակվողները, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, առանց որևէ պատճառի ծեծել են բժշկին և մեքենայի վարորդին, այնուհետև թաքնվել դեպքի վայրից:
Արդյունքում՝ բժիշկը ստացել է ուղեղի ցնցում, կրծքավանդակի և դեմքի կապտուկներ: Ոստիկանությունը պարզում է միջադեպի մասնակիցների ինքնությունը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում