Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր Մարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Գյումրի Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ Կոս Դա ցնցող և շատ օգտակար փորձ էր ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետ Ուսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել է Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները ԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան Արաբիայից Վերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցին Ատլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ Նոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցով

Փաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցերՄարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերինԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է ԳյումրիՀայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ ԿոսԴա ցնցող և շատ օգտակար փորձ էրԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետՈւսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարություններըԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան ԱրաբիայիցՎերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցինԱտլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՆոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցովԻսրայելի կողմից Հարավային Պարսի թիրախավորումը չի համաձայնեցվել Վաշինգտոնի հետ. ԹրամփԼիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչՄարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖՀայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքն սկսվել էՍահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցել նիստերինԷնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ ՉելսիիցՌոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններիցԷապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններԻսրայելի հարձակումն Իրանի բնական գազի հանքավայրի վրա «անհասկանալի» է. Չեխիայի վարչապետԿիևն ինտենսիվացրել է հարվածները Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայաններինՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի ՀայաստանՎաշինգտոնի գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծել. ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցՀայաստանը միասնական տաղավարով կմասնակցի Միլանում կայանալիք դեղագործական ցուցահանդեսինՍաուդյան Արաբիայի Samref նավթավերամշակման գործարանի տարածքում ԱԹՍ է ընկելՄերձավոր Արևելքի երկրները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իրանի հարձակումներըԲջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծացրել է դեպի պատմության հուշարձան զբոսաշրջային հոսքերըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինՀՀ-ում ԵՄ դեսպանը մասնակցել է կրթության, բարեկեցության և արժանապատվության թեմայով պանելային քննարկմանըՓաշինյանը ցավակցել է Կոբախիձեին Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբՍա մրցաշարից դուրս մնալու շատ ծանր սցենար էրՓաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը կաջակցի Իրանին, եթե կարիք լինիՄայր Աթոռը՝ Իլիա Բ-ի հուղարկավորությանն իր մասնակցության մասինԳերմանացի մարզիկը Հայաստանում սահմանել է նոր համաշխարհային ռեկորդԲացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքԵրկու օլիգարխն էլ ընդամենը բավականին թույլ կառավարիչներ ենՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակովՄերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում էԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է. ՓաշինյանԵՄ-ն հրաժարվել է Ուկրաինային տրամադրված վարկի համար Հունգարիային դատի տալու գաղափարիցԱռողջապահությանը ՀՀ-ում դարձնում ենք ինդուստրիաԱրցախից տեղահանված ավելի քան 34,5 հազար անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել Ալի Լարիջանին միակ մարդն էր, ում հետ միջազգային հանրությունը կարող էր խոսելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքներինՍևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասում քանդվել է 83 շենք-շինություն. ՎարդապետյանՀայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանային վարժանք կանցկացնիՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողություն` ՄասկատումՕրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք

Գազի բազմաթիվ նրբերանգները. Հայաստանը՝ նոր գազային ճգնաժամում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս հայտարարեց, որ վերջապես ռուսական «Գազպրոմից» ստացել է իր նամակի պատասխանը։ Իսկ պատասխանն այսպիսին է. «Հարցը պահվում է ուշադրության կենտրոնում»։ Միաժամանակ ասվում է, որ կոնտակտները հարցի վերաբերյալ կլինեն կառավարական մակարդակով։

Նամակային դիվանագիտության լեզվից եթե թարգմանենք՝ «Գազպրոմը» «ցրել է», չի տվել որևէ պարզաբանում և չի ցուցաբերել պատրաստակամություն՝ հարցը քննարկելու։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից նամակ գրելու առիթը եղել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից գազի գործող սակագների վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու փաստը։ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից որոշ սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։

Սա որևէ կերպ չի կարող անակնկալ համարվել։ Եթե նույնիսկ իշխանությունները հակագազպրոմական PR արշավ սկսեն, մեղադրեն ռուսներին, գազի համակարգին, նախկիններին, ռուս ուղղափառ եկեղեցուն, միևնույն է, այդ ամենը համոզիչ չի լինելու։

Ակնհայտ է, որ գազի մատակարարման շուրջ վերջին երկար ամիսների ընթացքում եղել են և կան թեմաներ, որոնք ՀՀ իշխանությունները թաքցրել են, խուսափել են դրանց շուրջ հասարակության հետ բաց խոսելուց, և հիմա ահա կանգնել են փաստի առաջ։ Հասկանալու համար ստեղծված իրավիճակի պատճառները՝ կարիք կա մի փոքր էքսկուրսի։

2018թ. դեկտեմբերի 30-ից ՀՀ սահմանին գազի գինը փոփոխվեց՝ 150-ից դառնալով 165 դոլար՝ 1000մ3-ի համար, սակայն սպառողներին մատակարարվող գազի սակագինը մնաց անփոփոխ՝ միջինը 227 դոլար (ներսում հաշվարկը կատարվում է դրամով, հստակ բանաձևով)։

2017թ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2018-2020թթ. ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմել էր մոտ 32.4 մլրդ դրամ (առանց ԱԱՀ), որից փաստացի ներդրումները 2018 և 2019 թվականներին կազմել էին համապատասխանաբար շուրջ 3.4 և 1.3 մլրդ դրամ։ Սակագնի՝ սպառողի համար անփոփոխ մնալու հետևանքով առաջացած վնասը փոխհատուցվել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2019թ. ներդրումային աշխատանքների և պլանավորվող ներդրումների կտրուկ իջեցման, ընթացիկ և կապիտալ նորոգման ծախսերի հետաձգման և այլ ծախսերի կրճատման հաշվին, որը կազմել է 15.6 մլրդ դրամ։
2020թ. լրացուցիչ տնտեսումների նպատակով նախատեսվում է փուլային տարբերակով ընկերությունում կատարել կրճատումներ. առաջին փուլով նախատեսվում է կրճատել շուրջ 600 աշխատակցի։

2016թ-ից գազի սպառման ծավալներն աճել են 1.76 մլրդ մ3-ից դառնալով 2.07մլրդ մ3 2019թ-ին, իսկ 2017-2018թթ. չստացված հասույթը, ըստ «Գազպրոմ Արմենիայի», փոխհատուցել է «Գազպրոմ» ՀԲԸ-ն։ 2019թ. համար «Գազպրոմ» ՀԲԸ-ն չի փոխհատուցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ չստացված հասույթը, և այն փոխհատուցվել է միայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներքին ռեսուրսների ու ներդրումների կրճատման հաշվին։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից ՀԾԿՀ ներկայացված հայտի հիմնավորումը կայանում է նրանում, որ ստեղծման պահից սկսած ՀՀ ներքին շուկայում վաճառվող բնական գազի սակագները կրել են ընդգծված սոցիալական ուղղվածություն, և այդ պայմաններում ընկերությունը հնարավորություն չի ունեցել անհրաժեշտ ծավալով աշխատանքներ իրականացնել՝ հիմնական միջոցների արդիականացման և նորացման ուղղությամբ։

Ներկայումս համաձայնեցման փուլում է գտնվում ՀՀ գազաֆիկացման և գազամատակարարման գլխավոր սխեման, որի համաձայն՝ առաջիկա 10-11 տարիների ընթացքում ՀՀ գազամատակարարման համակարգում պետք է իրականացվեն խոշոր ֆինանսական միջոցներ պահանջող լայնածավալ միջոցառումներ, որոնց հետաձգումը գազամատակարարման անխափանության և անվտանգության տեսանկյունից այլևս անթույլատրելի է։

Գազ և Ինտեգրացիա

Գազի գնի փոփոխությունը խնդիրներ է առաջացնում ԵԱՏՄ բոլոր երկրներում։ ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, սակայն անդամ երկրներում գազի սակագինը տարբեր է, ինչն անհավասար տնտեսական մրցակցության պայմաններ է ստեղծում արտադրողների համար։ Սա իսկապես լուրջ խնդիր է արտահանող կազմակերպությունների ապրանքների իրացվելիության համար։ Ղրղզստանում բնակչության և իրավաբանական անձանց համար գազի միջին սակագինը 208 դոլար է 1000մ3 համար: Բելառուսում սուբսիդավորման արդյունքում միջին սակագինը տատանվում է 112 դոլարի շրջակայքում՝ այն դեպքում, երբ գազը սահմանին գնվում է 127 դոլարով (այժմ բանակցություններ են ընթանում գինը մինչև152 դոլար բարձրացնելու շուրջ)։ Ղազախստանում միջին սակագինը 49 դոլար է, սակայն պետք է հաշվի առնել, որ Ղազախստանը տիրապետում է ներքին գազային ռեսուրսների։ Ռուսաստանում խիստ միջինացված սակագինը 70 դոլար է և, կախված շրջանից, սակագները տարբեր չափով սուբսիդավորվում են։ Այսինքն՝ գազ ներկրող երկրներից գազի ամենաթանկ գինն ունի Հայաստանը, ինչն առանցքային խնդիր է տնտեսական զարգացման, ինչպես նաև՝ ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի հարցում։ Հասկանալիորեն՝ սա չի կարող չազդել ԵԱՏՄ երկրներում տեղական արտադրանքի մրցունակության վրա, իսկ սակագնի վերաբերյալ անընդհատ ձգձգվող քննարկումները խանգարում են, որ բիզնեսը գոնե մեկ տարվա կտրվածքով կարողանա կանխատեսել իր հնարավոր ծախսերը։

Գազի գնի փոփոխության բանակցություններում հայկական կողմի առաջնային նպատակներից պետք է լինի նաև գազի արժեքի վճարման արժույթի փոփոխությունը՝ ռուսական ազգային արժույթով։ Հասկանալի է, որ վերջին տարիներին ռուսական ռուբլու կայունությունն ապահովելու համար Ռուսաստանին հենց դոլարային արժույթ է հարկավոր, և սա բարդացնում է գազի հարցում նման փոփոխության հասնելու գործընթացը, սակայն երկարաժամկետ կտրվածքով հուսալիության և դոլարից անկախ լինելու նախադրյալներ ստեղծելու համար կարևորագույն միջոց է։ Անհրաժեշտ է ստեղծել այն միջավայրը, երբ, անկախ դրամի և ռուբլու՝ դոլարի նկատմամբ ունեցած հարաբերակցությունից, գազի համար կվճարվի ազգային արժույթով, և դոլարի հետ կապված տնտեսական վայրիվերումների ազդեցությունն էականորեն նվազեցված լինի։
Կա նաև տեսակետ, որ Հայաստանին անհրաժեշտ է գազի սակագնի հարցում բանակցել՝ հաշվի առնելով Եվրոպայում գործող սփոթային գները, որոնք այս պահին բավական մեծ անկում ունեն՝ 80-90 դոլար՝ 1000 խորանարդ մետր գազի դիմաց։ Այս տեսակետը առավել քան ռազմավարական չէ, քանի որ շատ պարզ կերպով, երբ տնտեսական ճգնաժամն անցնի, սփոթային գներն արագ կվերադառնան նախաճգնաժամային մակարդակին (եթե ոչ՝ ավելի բարձր մակարդակի)՝ մոտ 220 դոլար, և Հայաստանն արդեն հնարավորություն չի ունենա նույնիսկ ներկայիս 165 դոլար սակագինն ունենալու։

Գազ և պոպուլիզմ

Տարիներ շարունակ, հենց այսօրվա իշխանության ներկայացուցիչների կողմից, ընդդիմադիր Փաշինյանի կողմից բարձրացվում էր հարցը, թե ինչու է սահմանին գազը գնվում 150 դոլարով, իսկ վերջնական սպառողին վաճառվում 230-240-ով։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ վերջին երկու տարվա ընթացքում ներկայիս իշխանությունները, ունենալով բոլոր լծակները, չեն լուծում կամ չեն կարողանում լուծել այդ խնդիրը։

Գազ և քաղաքականություն

Ակնհայտ է, որ գազն ունի նաև քաղաքական տեսանկյուն։ Սա միայն Հայաստանի պահով չէ։ Գազպրոմի պատասխան նամակը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին իրականում մեծ զավեշտ ունի իր մեջ։ Խնդիրն այն է, որ ՌԴ քաղաքական իշխանությունը նախագահի կամ վարչապետի մակարդակով գազի թեմայով տարաձայնությունների դեպքում սովորաբար կիրառում է նույն քայլը՝ հակառակ ուղղությամբ՝ ասելով, թե՝ գնացեք, քննարկեք «Գազպրոմի» հետ և գտեք լուծում։ Իսկ երբ այդպես է անում «Գազպրոմը», նշանակում է՝ ինչ-որ շատ կարևոր բան սխալ է գնում՝ ոչ միայն գազի մակարդակով, այլև՝ հայ-ռուսական հարաբերությունների ընդհանրապես։ Բավական երկար ժամանակ է՝ հայ-ռուսական հարաբերությունները սահմանափակվում են Միշուստինի մակարդակով։ Սա չնկատել հնարավոր չէ։ Ռուսաստանի հետ հարաբերություններում մակարդակի նման նշաձողը ենթադրում է նվազագույնը երկու բան. վստահության անկում և որոշումների կայացման ձգձգում։

Պատասխան նամակի՝ այդքան երկար ժամանակում տեղ հասնելը և այդքան անորոշ լինելը որոշումների կայացման ձգձգման ամենախոսուն փաստն է։ Ինչ վերաբերում է վստահության մակարդակին, ապա առանց դրա հնարավոր չի լինի շահեկան քաղաքական որոշում ստանալը, և հարցը կմնա տնտեսվարողների և շուկայական որոշումների տիրույթում։

Ռուսաստանի հետ հարաբերություններում վստահության անկման պրոցեսը երկար ամիսների նախապատմություն ունի։ Սկսած անձնական խնդիրներից (Քոչարյան), ինստիտուցիոնալ խնդիրներից՝ ՀԱՊԿ (Խաչատուրով), հակառուսական շրջանակների ակտիվացում և պետական օժանդակություն ՀՀ-ում, անհասկանալի քաղաքական հայտարարություններ, արևմտյան կենտրոններից ուղղորդվող ներքաղաքական օրակարգ և այլն։

Գազ և հակաճգնաժամ

Գազի գինը, ամբողջ շղթան՝ գազ, էլեկտրաէներգիայի արտադրություն, սպառում, արտակարգ դրությունից հետո ունենալու է կարևոր նշանակություն տնտեսության վերականգնման համար և պայմանավորելու է տեղական արտադրանքի մրցունակությունը։ Եթե այս ուղղությամբ այս պահին չձեռնարկվեն արդյունավետ հաշվարկված քայլեր, հետհամաճարակային իրավիճակում տնտեսական իրավիճակն է՛լ ավելի կբարդանա, և հասարակությունը սոցիալական նոր խնդիրների առջև կկանգնի։ Գազի գինը համակարգաստեղծ խնդիր է, և պահանջում է լուծումներ՝ երկարաժամկետ հեռանկարի համար։

Հայաստանը պետք է ամեն կերպ փորձի ընդունելի լուծում գտնել։ Սա այն դեպքը չէ, երբ տապալումը հնարավոր կլինի բարդել նախկինների վրա։ Կամ կարողանում ես լուծում բերել, կամ ոչ։ Ի դեպ, լուծումներ գտնելու պրոցեսում պետք է լսել այն մարդկանց, ովքեր կարող են օգտակար լինել։ Պետք է դիմել նրանց փորձին, կապերին և այլն, օրինակ՝ Կարեն Կարապետյան, Վարդան Հարությունյան։ Երբ նյութն արդեն պատրաստ էր, մամուլում լուր տարածվեց, թե հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի նաև Տիգրան Սարգսյանի դեմ, որին ընդամենը ամիսներ առաջ ՌԴ նախագահ Պուտինը շնորհել էր բարձրագույն պետական պարգև՝ «Բարեկամության» շքանշան։

Գազի խնդիրը հայ-ռուսական հարաբերություններում առանցքային թեմաներից մեկն է՝ անվտանգության, ռազմական համագործակցության, տարածաշրջանային կայունության, ֆինանսական հոսքերի, զենքի անխափան մատակարարման և այլ հարցերի կողքին։ Գազի շուրջ ստեղծված անորոշությունը, ցավոք, անուղղակիորեն կարող է խոսել նաև մյուս հարցերում հնարավոր խնդիրների մասին։ Նամակ գրելը, իհարկե, լավ է, բայց հարցերի լուծման բանալին լրիվ այլ ժանրում է՝ լուրջ պետական քաղաքականության։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»