Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Ռոբերտ Քոչարյանը ժամ առաջ պետք է լինի ազատության մեջ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամ առաջ պետք է լինի ազատության մեջ, եւ ոչ թե կորոնավիրուսային համավարակի, այլ առաջին հերթին այն պարզ պատճառով, որ նրան կալանքի տակ պահելու որեւէ հիմք գոյություն չունի: Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, քանի որ նրա կալանավորումը բացառապես ուրախություն է պատճառում մեր երկրի հակառակորդներին:

Փաստաբանները, անկախ իրավաբանները բազմաթիվ հիմնավորումներով ոչ միայն ապացուցել են, որ ՀՀ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու որեւէ պատճառ չկա, այլ նաեւ որ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում էլ Ռոբերտ Քոչարյանը զրկվել է ազատությունից՝ ծայրից ծայր «կարված» է:

ՀՀ երկրորդ նախագահը վաղուց պետք է լիներ ազատության մեջ, որովհետեւ նրա խափանման միջոցը փոխելու համար երաշխավորել էին Արցախի ներկա եւ նախկին նախագահները: Հիմա էլ խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորությամբ են պատրաստ հանդես գալ ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

Դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու, կարծես թե, որեւէ հիմնավորում չունի: Գուցե հենց սա է պատճառը, որ դատական նիստերն անվերջ հետաձգվում են: Գուցե ճիշտ են լուրերը, որ Աննա Դանիբեկյանը համառորեն ցանկանում է հրաժարվել այս գործից, քանի որ ՀՀ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու որեւէ հիմնավորում չի տեսնում եւ չի ցանկանում ակնհայտ ապօրինի որոշում կայացնել:

Իսկ որ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով կալանքի տակ պահելու հստակ հրահանգ կա, կարելի է կռահել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի կոչից հետո վարչապետի մամուլի խոսնակի ջղաձիգ հայտարարությունից եւ իմքայլականների մեկնաբանություններից ու գնահատականներից:

Հիշեցնենք, որ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդն ընդամենը ասել էր. «Հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:

Մի փոքր ուշադիր լինելու դեպքում հաստատ կնկատեք, որ Կաթողիկոսը աշխարհիկ գործերին միջամտելու, քաղաքականության մեջ խառնվելու որեւէ հավակնություն չի ցուցաբերում: Ավելին, հատուկ շեշտում է, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ կարելի է փոխել խափանման միջոցը: Այլ կերպ ասած, Կաթողիկոսն արել է այն, ինչ պետք է աներ:

Ցավոք, այս կոչից հետո հիշեցին Տեր Վահրամ Մելիքյանի երաշխավորության, տասը տարի առաջ բացված քրեական գործի մասին, որտեղ շոշափվում էր Արարատյան թեմի առաջնորդի անունը: Հիշեցին, որ «հազարավոր» մարդիկ Կաթողիկոսի հրաժարականն են պահանջում, իսկ ոմանք էլ ասացին, թե ո՞ւր էր Գարեգին 2-րդը 2008-ի մարտի մեկին:

Հատուկ հենց նրանց համար մեկ անգամ եւս հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ին, երբ դեռ արյուն չէր թափվել, երբ դեռ հնարավոր էր խուսափել զոհերից եւ վիրավորներից, Գարեգին 2-րդը գնացել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետորսյանի տուն, բայց այդպես էլ ընդունելության չէր արժանացել: Հիմա հիշեցի՞ք, թե որտեղ էր Կաթողիկոսը:

Իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ նաեւ մեր պետության շահերից ելնելով: Հայաստանյան դատարանների ապօրինի որոշումների վերաբերյալ ՄԻԵԴ-ը շուտով բազմաթիվ որոշումներ է կայացնելու ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Այնտեղ հաստատ չեն առաջնորդվելու հայաստանյան ինչ-որ հասցեից տրվող հրահանգներով:

Գեղամ Նազարյան

Top-News.am