Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վրաստանում ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անցկացնել ընդդիմադիրների գրասենյակներում Ինչ կարծիք ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփի մասին (տեսանյութ) Ոստիկանությանը և ԱԱԾ-ին հատկացվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման համար նախատեսված ծախսերը՝ նվազել են. «Լույս» հիմնադրամ Վազգեն Մանուկյանը տուգանվել է 400 հազար դրամի չափով Ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին Հովիկ Աղազարյանը հեռացվել է «ՔՊ»-ից Եթե ինչ-որ մեկը գա, ատրճանակը դնի ու ասի՝ աշխատավարձ բարձրացրու, ասելու ենք՝ կրակի․ Գրիգորյան ԼՂ հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5000-ին, որոնցից շուրջ 1000-ը հայեր են․ ԿԽՄԿ «Թող աշխատավարձերը բարձրացնեն ու պարապուրդը տան». գործադուլ հայտարարած վարորդների պահանջը (տեսանյութ) Հորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից. Սիրիայում ՀՀ դեսպանություն Մեկնարկել է ԱԺ քառօրյան. 2025թ․ բյուջեում կրճատումներ են արվել Հովիկ Աղազարանը չի դնելու մանդատը, նա «խորը ափսոսանքով». մերժեց Փաշինյանի խնդրանքը

Jaguar-ը ներկայացրել է իր ամբողջովին էլեկտրական «Type 00» կոնցեպտ մեքենանԳիտնականները ջուրը ջրածնային վառելիքի վերածելու նոր միջոց են հայտնաբերելԵգիպտոսում ժայռի մեջ թաքնված առեղծվածային 2000 տարվա վաղեմության տաճար է հայտնաբերվելՆորապսակների ավտոսայլակին բախվելու և հարսնացուի մահվան պատճառ դառնալու համար կինը 25 տարվա ազատազրկման է դատապարտվելՎարդենիսում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխանՎրաստանում ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անցկացնել ընդդիմադիրների գրասենյակներումԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկՀաղպատի վանքի պարսպի փլուզված աշտարակը վերականգնվել էԿԳՄՍՆ-ն որևէ դպրոցի որևէ հրահանգ չի տվել հերnսների անկյունները հեռացնելու վերաբերյալ. ԱնդրեասյանՎոթսափով ծանուցված վարորդները չեն համարվում աշխատանքից ազատված․ փաստաբան (տեսանյութ) Դպրոցի 69-ամյա պահակը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբԻնչ կարծիք ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփի մասին (տեսանյութ) Էս ի՞նչ բան է, ինչից ուզեմ՝ դրանից էլ կհարցնեմ, մյուս անգամ ինձ չասեք՝ որտեղ գնամ և ինչ անեմ. Դանիելյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ոստիկանությանը և ԱԱԾ-ին հատկացվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման համար նախատեսված ծախսերը՝ նվազել են. «Լույս» հիմնադրամՎազգեն Մանուկյանը տուգանվել է 400 հազար դրամի չափովՌուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ. ԶախարովաԿշարունակեմ ամեն ինչ անել, որպեսզի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմ չլինի. ՇոլցՇոկի մեջ էի, անձամբ ուզում էի Հովիկ Աղազարյանին խեղդել. Ալեն ՍիմոնյանՀայաստանը նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարԴպրոցի մոտ 16-ամյա երիտասարդի են դանակահարելԱյս նախագիծը որևէ առնչություն չունի սահմանադրության հետ. Արծվիկ ՄինասյանԻնչ նվեր է ստացել Նիկոլ Փաշինյանը Հռոմի ՊապիցԱլեն Սիմոնյանը կարգադրեց Աղազարյանի աթոռը ՔՊ շարքից տեղափոխելԵրկու հրատապ նախագիծ են «սղղացնելու»Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց, որ չձերբակալվեն. սկանդալԱրագածը՝ էկոպարեկների «շևրոների» վրաԻնչ աղմկահարույց գործերով է հայտնի Գլխավոր դատախազի նոր տեղակալըՄանուել Նոյերը կարիերայում առաջին անգամ կարմիր քարտ է ստացելՄասիս քաղաքում հրդեհ է բռնկվել վագոն-տնակումՎիսցերալ ճարպն ունակ է նպաստել Ալցհայմերի հիվանդության զարգացմանը՝ ախտանիշների ի հայտ գալուց տասնամյակներ առաջՏավուշում «BMW»-ն բախվել է կայանված «ԶԻԼ»-ին. 1 հոգի տեղափոխվել է ԲԿՊրեմիերա. Նարե Գևորգյան-«Սեր ասեմ»Խեղճ հարիֆը՝ միակ մեղավոր․ «Կարճ ասած»4 միլիոն դոլարանոց շքեղ առանձնատունը լիովին այրվել է՝ սեփականատերերի՝ հնդկահավը տապակելու անհաջող փորձից հետոԱրցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլարՆրան ավելի շատ դուր էր գալիս իմ կինը, քան ես. Խեսեն` ՊՍԺ-ի նախագահի մասինԱլեքսանդր Ավետիսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակն ընդգրկել է տարվա լավագույնների ցանկումՕձի տարի 2025. խորհրդանշական ուտեստներ հաջողություն և հարստություն գրավելու համարՀալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը․ Վարդան ՈսկանյանՀարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելու օգտինԱյաթոլլահ Խամենեիի խորհրդականը զարմացած է, որ Թուրքիան Սիրիայում ընկել է ԱՄՆ-ի և Իսրայելի ստեղծած ծուղակը44-օրյա պատերազմի զեկույցով Անդրանիկ Քոչարյանը շանտաժ է անում ՔՊ-ինԷրդողանը Պուտինի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակըՄարզերից վարորդներ են ուզում բերել ԵրեւանՎերաբերմունք է փոխվել. հաշված ՔՊ-ականներ են համարձակվել ձեռքով բարևել ԱղազարյանինԵթե մաքսատուրքերն ի վիճակի են «սպանել» Կանադայի տնտեսությունը, ուրեմն գուցե Կանադա դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրամփ45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան ԱվինյանըԱրամ Արամյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալՈրոշակի ժամանակ է պահանջվելու՝ Ադրբեջանի իրավապահ համակարգը ապացույցներ կեղծի և դրանք ներկայացնի դատարանում. Սահակյան
Հայաստան

Օրական 40 միլիոն դոլարից ավելի կորուստ և ՀՀ ՀՆԱ–ի հնարավոր անկում մինչև 20 տոկոս

Կորոնավիրուսը համակարգային հարվածներ է հասցրել ոչ միայն մարդկությանը, այլ նաև պետական ինստիտուտներին ու հատկապես տնտեսություններին։

Միջազգային վարկանիշային կազմակերպությունները և ֆինանսական կառույցները համաշխարհային տնտեսության անկում են կանխատեսում։ Հնչում են տարբեր գնահատականներ։ Ընդհանուր եզրակացությունն այն է, որ աշխարհն ընկղմվում է նախորդ դարի 30–ականները հիշեցնող տնտեսական ճգնաժամի մեջ։ Սա շատ ավելի լուրջ ճգնաժամ է, քան արձանագրվեց 2008–2009թթ․։

Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ 2020–ին գլոբալ անկումը կկազմի 3 տոկոսի սահմաններում։ Դա այն դեպքում, եթե համարենք, որ համաճարակի տարածումը պիկին կհասնի ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջում և անկում կգրանցի երկրորդ կեսին։ Ի դեպ, այս գնահատականն ավելի վատատեսական է, քան այն, որը նույն կազմակերպությունը հնչեցրել էր շաբաթներ առաջ։

«JPMorgan Chase & Co»–ի վերլուծաբանների կարծիքով համաշխարհային տնտեսությունն առնվազն մինչև 2022 թվականը չի վերադառնա մինչճգնաժամային վիճակին՝ մինչև այդ կորցնելով 5,5 տրիլիոն դոլար, այսինքն՝ աշխարհի ՀՆԱ–ի 6,4 տոկոսը։ Այս տեսակետին են նաև «Bloomberg»–ի փորձագետները։

Նկատենք, որ այդ թվերը խիստ պայմանական են, քանզի կախված են համաճարակային սցենարներից, որոնք անկանխատեսելի են։ Գործ ունենք մի քանի անհայտով հավասարման հետ։ Միայն այն հանգամանքը, որ դեռ հայտնի չէ, թե երբ կավարտվի կորոնավիրուսային հաղթարշավը և երբ համաշխարհային տնտեսությունը դուրս կգա «կարանտինային» ռեժմից, արդեն հերիք է բարդ գլուխկոտրուկի առաջ կանգնելու համար։

Մասնագետները պնդում են, որ եղանակային պայմանների փոփոխությամբ պայմանավորված կորոնավիրուսի տարածման արագությունը կդանդաղի, բայց չի նահանջի՝ աշնանը կրկին գլուխ բարձրացնելու հեռանկարով։ Չի բացառվում, որ աշխարհը և աշխարհի հետ էլ Հայաստանը կարանտինային կամ կիսակարանտինային ռեժիմին դեռ վերջնականապես հրաժեշտ չտան անգամ հերթական արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո։ Պարզ է, որ այս պայմաններում կարող է քննարկվել միայն տնտեսական հետընթացը մեղմելը, այլ ոչ թե կանխելը։

Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը 2020–ը կփակի 1,7 տոկոս տնտեսական աճով՝ պլանավորած 4,9–ի փոխարեն։ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է մեր տնտեսության կրճատում 1,5–տոկոսով։

Նկատենք, որ սրանք խիստ պայմանական ու լավատեսական գնահատականներ են։ Իրականությունը կարող է շատ ավելի տխուր լինել, և ահա թե ինչու։

Որտեղի՞ց գտնել փողի «փոխարինիչ»

Կորոնավիրուսը ստիպել է պետություններին բառիս բուն իմաստով փակվել։ Հայաստանի Հանրապետությունն անմասն չի մնացել այդ «ֆլեշ մոբից»։ Մենք փոքր բաց տնտեսությունից վերածվել ենք կիսաբացի։ Իսկ դա նշանակում է ապրանքների ու ծառայությունների դանդաղ տեղաշարժ, աշխատուժի տեղաշարժի սահմանափակում, տարադրամային հոսքերի զգալի նվազեցում։

Մեզ համար արտաքին ու ներքին բացասական ֆինանսական շոկերը հիմնականում պայմանավորված կլինեն հետևյալ գործոններով՝

1․արտագնա աշխատանքի մեկնածների (հիմնականում՝ ՌԴ) ուղարկվող գումարների նվազեցում,

2․միջազգային տնտեսական անկման պայմաններում պղնձի և մոլիբդենի գների անկում,

3․ներքին արտահանման անկում՝ զբոսաշրջիկների կրճատման հետևանքով։

Միայն այս գործոնները հաշվի առնելով կարող ենք ասել, որ ընթացիկ տարում մեր տնտեսությունը զգալիորեն զրկվելու է տարադրամային մուտքերից, ինչն էլ իր հերթին ազդելու է սպառողների վճարունակ պահանջարկի, բյուջետային մուտքերի, պետության ծախսային քաղաքականության և ընդհանուր բիզնես–միջավայրի վրա։

Գործարար շերտի մոտ իռացիոնալ սպասումները հանգեցնելու են ներդրումային պասիվության և վարքագծի փոփոխության։ Ներդրումային առումով խնդիրներ կային նաև մինչև կորոնավիրուսային ճգնաժամը։ Հիմա առավելևս դրանք ցայտուն են դառնալու։

Գործազրկության աճի ու սոցիալական լարվածության պայմաններում ամենադեֆիցիտային ապրանքը դառնալու է փողը։

Արդեն իսկ կան կառավարություններ, որոնք հայտարարում են միջինը ՀՆԱ 10 տոկոսի չափով շուկա գումար մտցնելու պատրաստակամության մասին, որպեսզի փրկեն տնտեսությունները։ Եթե ԱՄՆ–ի պարագայում օգնության կհասնի դոլար տպող մեքենան, ապա մյուսների, այդ թվում՝ Հայաստանի դեպքում խնդիրներ են առաջանում։

Մեր ՀՆԱ–ն 2019–ին կազմել է 6․551․849,7 մլն դրամ կամ ավելի քան 13,5 միլիարդ դոլար։ Եթե ՀՆԱ 10 տոկոսի մոդելով շարժվենք, ապա ՀՀ կառավարությունը 1,35 միլիարդ դոլարի չափ գումար պետք է ներարկի, որպեսզի փոխհատուցի կորոնավիրուսով պայմանավորված հարվածը և տարին փակի գոնե զրոյականով։ Գումար գտնելու և տնտեսությունը փրկելու համար կա երեք ճանապարհ՝

1․խրախուսել ներքին ֆինանսական ռեսուրսների ապապասիվացումը,

2․գումար ներգրավել այլ պետություններից կամ միջազգային ֆինանսական կազմակերպություններից,

3․էմիասիա իրականացնել՝ փող տպել։

Վերջին տարբերակն ամենապարզունակ ու վտանգավոր գործիքն է։ Հուսով ենք՝ դրան չենք հասնի։ Ինչ վերաբերում է առաջին երկուսին, ապա հաջողության հասնելու համար պետք է ներքաղաքական որոշումներ կայացնել, ինչպես նաև մեր արտաքին գործընկերների հետ ճկուն բանակցել՝ հակաճգնաժամային հստակ ճանապարհային քարտեզ ունենալով։

Մեր երկրի ներսում փող կա և այն կարելի է ծառայեցնել ՀՀ քաղաքացիների շահերին, եթե, իհարկե, կառավարությունը հրաժարվի բաժանարար գծերից, սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման գայթակղությունից, ապահովի կանխատեսելի և ցնցումազերծ հասարակական–քաղաքական մթնոլորտ։

Հիմա, առավել քան երբևէ պետք է հաստատել սիրո և հանդուրժողականության մթնոլորտ։ Ապօրինության դեմ պայքարը չպետք է վերածել կուլակաթափության և բիզնեսի կենտրոնացման գործընթացի։

Անհրաժեշտ է հրաժարվել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման համակարգի ներդրումից։ Պետությունները կազմալուծվում են մասնավոր սեփականության ինստիտուտի նկատմամբ պետության անվերահսկելի ու հեղափոխական ոտնձգության արդյունքում։ Չի կարելի, հետևաբար, գնալ այդ ճանապարհով։

Մեր իրականությունը, ցավոք, այլ է, և ՀՀ իշխանություններն ընտրել են կործանարար տարբերակը՝ վտանգելով մասնավոր սեփականության ինստիտուտի անձեռնմխելիությունը և ձգտելով կապիտալի նախնական կուտակման իրենց փուլն իրականացնել։

Տնտեսական մրցակցություն ապահովելու ու թափանցիկ բիզնես–հարաբերություններ ձևավորելու անվան տակ չի կարելի նաև բանկային գաղտնիքը թուլացնել։ Հայաստանի բանկային համակարգը բավական ազատական է և այդ առումով մրցակցային առավելություններ ունի ոչ միայն մեր տարածաշրջանում ու ԵԱՏՄ–ում, այլ նաև միջազգային մասշտաբով։ Ուղղակի անմտություն կլինի այդ մրցակցային առավելությունը վերացնելն ու այս ծանր պայմաններում կապիտալի արտահոսքին նպաստելը։

«Կորոնավիրուսային» աշխարհում փողի կռիվը սրվելու է։ Բոլորն էլ փորձելու են կա՛մ փող գտնել, կա՛մ իրենց ազդեցությունն ու փափուկ ուժը մեծացնել փող տալու միջոցով։

Հայաստանը պետք է կարողանա բոլոր ուղղություններով աշխատել և գումար ներգրավել։ Հակառակ դեպքում տնտեսական անկումը կվերածվի խոր դեպրեսիայի։

ՀՀ ՀՆԱ անկումը վատատեսական սցենարով կարող է հասնել մինչև 20 տոկոս

2008–2009թթ․ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի փուլում մեր տնտեսական անկումը դրամական հաշվարկով 2009թ․ կազմեց 14,4 տոկոս։ Դոլարային տեսքով անկումն ավելի մեծ էր, քանզի դրամն արժեզրկվեց ավելի քան 20 տոկոսով։ Մենք անկում արձանագրեցինք նույնիսկ այն դեպքում, երբ կառավարությունը կարողացավ դրսից գումարներ հայթայթել։ Մասնավորապես՝ ՌԴ–ից 500 միլիոն դոլար։

Այժմ շատ ավելի ծանր վիճակ է, քանզի համաշխարհային տնտեսության շարժիչը կիսաանջատված վիճակում է գտնվում։ Հպանցիկ, կառուցվածքային ու պարբերաշրջանային գործազուրկների բանակին ավելացել են «կորոնավիրուսային» գործազուրկները, որոնք պարտադրված տանն են մնացել, չեն կարող տանից աշխատել և հիմնականում օրավարձային տարբերակով էին եկամուտ ստանում։

Աշխատանքի արտադրողականության անկման պայմաններում բնական է, որ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի բացասական միտում է գրանցվելու։ Հարցն այն է, թե որքան է այն կազմելու։ Ինչ հաշվարկներ էլ ներկայացվեն, դրանք խիստ մոտավոր ու պայմանական են լինելու, բայց ամեն դեպքում արժե ուրվագծել ՀՀ տնտեսության անկման պատկերը՝ այլ հավասար պայմանները հաշվի առնելով։

Ըստ միջազգային փորձագիտական գնահատականների՝ «տանը մնալու» ամեն մի աշխատանքային օրվա ընթացքում համաշախարհային տնտեսությունը միջին հաշվով կորցնում է ավելի քան 257 միլիարդ դոլար, որը կազմում է աշխարհի ՀՆԱ–ի 0,3 տոկոսը։ Եթե փորձենք համամասնորեն և միջինացված տարբերակով տեղայնացնել այս թվերը Հայաստանի վրա, ապա կստացվի, որ «տանը մնալու» ամեն մի օրվա համար բոլորս վճարում ենք 40,5 միլիոն դոլար։

Բազմապատկելով այդ թիվը արտակարգ դրության ժամանակահատվածի (60 օր) և ոչ աշխատանքային օրերի տարբերության վրա (44 օր)՝ կստանանք 1,78 միլիարդ դոլարի կարգի թիվ։ Իսկ դա մեր ՀՆԱ–ի մոտ 13,2 տոկոսն է։ Մոտավորապես այդքան տնտեսական անկում կարող է լինել միայն «տանը մնալով»։ Կրկնեմ՝ այլ հավասար պայմաններում։

Եթե ներքին կորուստներին գումարենք նաև դրսից (հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունից) կորոնավիրուսային ճգնաժամով, ինչպես նաև նավթի միջազգային գների անկմամբ պայմանավորված մասնավոր դրամական տրանսֆերտների կրճատման գործոնը, ապա պատկերը շատ ավելի վատը կարող է լինել։

Կանխիկ և բանկային համակարգով դրսից եկող մասնավոր տրանսֆերտները կազմում են մեր ՀՆԱ–ի ավելի քան 10 տոկոսը։ Դրանց անխուսափելի նվազեցումն, ըստ այդմ, չի կարող իր բացասական ազդեցությունը չթողնել։

Վատատեսական սցենարը կարող է մեզ դոլարային հաշվարկով մինչև ՀՆԱ 20–տոկոսանոց անկում ապահովել։

Ի դեպ, մենք այդ թվերը դիտարկում ենք՝ մի կողմ թողնելով, օրինակ, դոլար–դրամ փոխարժեքային հարաբերությունը, ինչպես նաև համաճարակային սցենարները և գազի գնի հարցը։

Անկման վատատեսական սցենարից խուսափելու ձևը հակաճգնաժամային արդյունավետ կառավարումը կարող է լինել, որի մասին կխոսենք ստորև։

Հակակորոնավիրուսային պատվաստանյութի քաղաքական, կառավարչական ու տնտեսական բաղադրիչները

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, ըստ փորձագիտական գնահատականների, լավագույն դեպքում կհայտնաբերվի մեկ տարվա ընթացքում։ Չի բացառվում, որ այն ընդհանրապես չկարողանան գտնել, և աշխարհի ժողովուրդները պատվաստվեն բնական ճանապարհով, այսինքն՝ հիվանդանան, առողջանան և ձեռք բերեն իմունիտետ։

Պատվաստանյութը դեռ չի հայտնաբերված, բայց փոխարենը առկա են համաճարակի պայմաններում լավ կառավարման մոդելներ, որոնք ոչ պակաս կարևոր են, քան հակակորոնավիրուսային պատվաստանյութը։

Համաճարակի սանձման, ռիսկերի կառավարման ու տնտեսությունը «չկանգնեցնելու» լավագույն օրինակը ցույց են տվել ասիական երկրները, մասնավորապես՝ Հարավային Կորեան, Թայվանը։ Վիրուսի սկզբնաղբյուր Չինաստանը նույնպես կարողացավ «հրդեհի» դեմն առնել, բայց անհամեմատ կոշտ կարանտինային մեթոդներով։

Բելառուսն ու Շվեդիան էլ չեն անջատել տնտեսության շարժիչը, բայց վարակի կառավարման առումով գրեթե բարձիթողի վիճակ է։

Մենք պետք է լավագույն օրինակները վերցնենք և փորձենք պատասխանել մարտահրավերներին։ Շատ կարևոր է մի կողմից մարդու կյանքի ու առողջության, իսկ մյուս կողմից տնտեսության պաշտպանության օպտիմալ հաշվեկշիռը գտնելը։

«Ի՞նչ անել» մշտապես արդիական հարցի պատասխանը տվյալ դեպքում մի քանի հարթության մեջ պետք է դիտարկել։

Հանրային մթնոլորտ

Հասարակական սև–սպիտակային բաժանումներն այլևս նորաձև չեն։ Դրանք անցյալում են մնացել։ Կորոնավիրուսը յուրօրինակ համահարթեցում է իրականացրել։ Ով այդ բաժանարար գծերով առաջնորդվի՝ կհայտնվի քաղաքական դաշտի լուսանցքում։

Համաճարակի հաղթահարման համար շատ կարևոր է հանրային մթնոլորտի մաքրությունը։ Վերևից եկող ատելության քարոզը պետք է կանգնեցվի, ինչը նախևառաջ նշանակում է քաղաքական հետապնդումների դադարեցում։ ՀՀ իշխանությունները, սակայն, ցույց են տալիս, որ անգամ ճգնաժամի պայմաններում չեն հրաժարվում հանրային մթնոլորտը թունավորող գործելաոճից, ինչն առաջինը հենց իրենց է հարվածելու։

Հանրային համերաշխության և ուժերի մոբիլիզացման թիվ մեկ շահագրգիռ կողմը պետք է լինի իշխանությունը, քանզի նա է վարակի տարածման դեմ կռվի առաջին գծում և նա է խաղի կանոն թելադրողը։ Քանի դեռ թույնի ու ատելության մթնոլորտ կա, քանի դեռ հեղափոխություն–հակահեղափոխություն ենք խաղում, ոչինչ չի ստացվելու և բոլորս ենք տուժելու։

Կառավարչական խնդիրներ

Համաճարակի տարածման դեմ պայքարի ռազմավարությունն ու մարտավարությունը հայտնի են։ Հեծանիվն արդեն հորինվել է։ Պետք է անել այնպես, որ վարակվածների թիվը լինի վերահսկելի և ուժեղ բռնկումներ չլինեն։ Նպատակն այն է, որ առողջապահական համակարգը կոլափսի չենթարկվի։

COVID-19–ը շատ վարակիչ է։ Երբ մեծ թվով հիվանդներ են լինում, պետությունը չի կարողանում տակից դուրս գալ, ուժասպառ է լինում ու պատճառ դառնում մահացության աճին։

Մեծ քանակով հիվանդների առկայության դեպքում չեն բավականացնում ոչ թոքերի արհեստական օդափոխման սարքերը, ոչ էլ համապատասխան որակավորում ունեցող բժիշկների քանակը։

Խնդիրն, ըստ այդմ, լայնամասշտաբ թեստավորման միջոցով վարակվածների հայտնաբերումը, նրանց հետ շփվածների կարանտինավորումն ու օջախային բռնկումներ թույլ չտալն է։ Վարակվածների հոսքը պետք է վերահսկելի լինի և չհայտնվի ռիսկային գոտում։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ առնվազն 5․000 թեստավորում պետք է իրականացնել 1 միլիոն բնակչի հաշվարկով։ Հարավային Կորեան, օրինակ, սկզբում 5․200–ի հաշվարկով էր իրականացնում թեստավորումը, իսկ հիմա արդեն անցել է 10․000–ի սահմանագիծը։

Մեզանում այս առումով վիճակը հեռու է բավարար լինելուց։ Մինչև ապրիլի 16–ը թեստավորում է իրականացվել 9․632 անգամ, այսինքն՝ 1 միլիոն բնակչի հաշվարկով 3.250 թեստավորում։

Թեստավորում պետք է իրականացնել ռիսկային բոլոր խմբերում, այն է՝ բարձր տարիք ունեցող և խրոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց, ինչպես նաև հանրային լայն շփում ունեցողների։

Մարտունու հիվանդանոցում տեղի ունեցած դեպքը բացահայտորեն ցույց է տալիս, թե ինչ մակարդակի վրա է կառավարումը։ Այս պրակտիկային պետք է հրաժեշտ տալ և արտակարգ դրության պայմաններում արտակարգ արդյունավետություն ցուցաբերել։

Կա նաև ճիշտ և լայնամասշտաբ քարոզի պակաս։ Շատերը չունեն կորոնավիրուսային հիգիենայի կանոնների պահպանման կուլտուրա՝ հանրային վայրերում դիմակների կրում, անհրաժեշտ հեռավորության պահպանում, ձեռնոցների օգտագործում և այլն։

Ակնհայտ է, որ գործադիր իշխանության ներկայացուցիչներից շատերի մոտ ճգնաժամային կառավարման փորձի պակաս կա․ փորձ ու գիտելիքներ ունեցող կադրային բանկը հիմնականում կառավարությունից դուրս է գտնվում։

Ճգնաժամի հետևանքների մեղմում

Կառավարությունը տարբեր փաթեթներ է առաջարկում կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի չեզոքացման համար, ինչը դրական պետք է գնահատել, սակայն դրանք բավարար չեն։ Դա է պատճառը, որ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժգոհություններ և քննադատություններ։

Մեր կարծիքով սոցիալ–ֆինանսական աջակցության ծրագրերը պետք է կազմել ելնելով հետևյալ սկզբունքներից՝ մարդակենտրոնություն, արդարություն, արդյունավետություն, համընդգրկունություն, հասանելիություն, հավասարակշռվածություն։

Պետք է ելնել այն կանխավարկածից, որ կարող է լինել վատագույն սցենարը և ըստ այդմ օժանդակությունն իրականացնել առավել հասցեական։

1․Իրականացնել 2020թ․ ՀՀ պետական բյուջեի կառուցվածքի ամբողջական փոփոխություն՝ այն հարմարեցնելով ճգնաժամային իրավիճակին։

Մարդակենտրոնության սկզբունքից ելնելով պետք է փողը հասցնել դրա սուղ կարիքն ունեցող քաղաքացուն, իսկ արդարության սկզբունքից ելնելով պետք է առնվազն այս տարի կասեցնել պարգևավճարների հատկացումները պատգամավորներին, գործադիր իշխանության վերին օղակներին։

Փոխարենը պետք է ապրիլ ամսից սկսած մինչև ընթացիկ տարվա վերջ կրկնապատկել հակահամաճարակային ոլորտում ներգրավված բուժաշխատողների աշխատավարձերը։ Անհրաժեշտության դեպքում նախատեսել նաև պարգևատրումների այլ չափաբաժիններ։

Ապրիլ ամսից սկսած առնվազն 3 ամսով աշխատավարձի կրկնակի չափով պարգևավճար սահմանել հակահամաճարակային քայլերում ներգրավված պետական կառավարման մարմինների այն օղակներին, որոնք աշխատում են բարձր ծանրաբեռնվածությամբ (պարետատուն, ԱԻՆ, ոստիկանություն և այլն)։

2․ Պետբյուջեից փոխհատուցել բաժանորդների և բնակիչների վճարելիք գումարներն էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրի, աղբահեռացման և համատիրությունների («տան վարձ» կոչվածը) համար։ Պետբյուջեից հատկացումներն իրականացնել հետևյալ չափորոշիչներով․

Ա․ էլեկտրաէներգիայի սպառման մասով՝

փոխհատուցել մարտ, ապրիլ, մայիս ամիսների սպառումը հետևյալ սանդղակով՝

–50 տոկոսի աջակցություն՝ մինչև 7․000 դրամ ամսական ծախս ունեցողներին,

–30 տոկոսի աջակցություն՝ 7001–ից մինչև 15․000 դրամ ամսական ծախս ունեցողներին։

Բ․ բնական գազի սպառման մասով՝

փոխհատուցել մարտ, ապրիլ, մայիս ամիսների սպառումը հետևյալ սանդղակով՝

–50 տոկոսի աջակցություն՝ մինչև 15․000 դրամ ամսական ծախս ունեցողներին,

–30 տոկոսի աջակցություն՝ մինչև 30․000 դրամ ամսական ծախս ունեցողներին։

Դ․ջրի վարձի մասով՝

50 տոկոսի չափով փոխհատուցել մարտ, ապրիլ, մայիս ամիսների սպառումը բոլոր այն բնակարանային բաժանորդներին, որոնց ամսական սպառումը չի գերազանցում 2․000 դրամը։

Ե․ բացառապես բազմաբնակարանային շենքերի աղբահեռացման ծառայությունների վճարների մասով բնակիչներին մարտ, ապրիլ, մայիս ամիսների փոխհատուցում 25 տոկոսի չափով,

Դ․ համատիրություններին վճարվող գումարների մասով՝

փոխհատուցել մարտ, ապրիլ, մայիս ամիսների վճարները հետևյալ սանդղակով՝

–մինչև 65 քառակուսի մետր բնակարաններից հավաքվող գումարների 50 տոկոսի չափով,

–մինչև 100 քառակուսի մետր բնակարաններից հավաքվող գումարների 25 տոկոսի չափով։

3․ Վերանայել կուտակային կենսաթոշակային համակարգը։

Կուտակային համակարգի փիլիսոփայությունն այն է, որ այսօր կուտակում ենք վաղվա համար (այդ թվում՝ «սև» օրվա)։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ «վաղն» այսօր է եկել։

Մեր քաղաքացիների հսկայական միջոցներ են հավաքվել կուտակայինի հաշիվներում։ Նրանք չեն կարող դրանք օգտագործել, մինչդեռ կարող էին այսօր այդ միջոցներն ուղղել իրենց ընթացիկ կարիքները հոգալու, հիպոթեքային կամ սպառողական վարկերը մարելու համար։ Հատկապես որ այնտեղ կուտակված դրամական միջոցները ենթակա են արժեզրկման և տասնյակ տարիներ անց կորցրած են լինելու իրենց գնողունակությունը։

Կառավարությունը կարող է ճգնաժամային պայմաններում հիրավի հեղափոխական քայլի գնալ և հրաժարվել կուտակային համակարգից՝ տեր կանգնելով պետության ղեկավարի նախկինում հնչեցված տեսակետին։ Հիմա շատ հարմար պահ է։

Կուտակային կենսաթոշակայինը լուրջ բեռ է թե՛ պետական բյուջեի, թե՛ հարկատուներիս վրա։ «Կուտակայինի» դրոշակակիրներից համարվող Էստոնիան, օրինակ, քայլեր է ձեռնարկում այդ համակարգից հրաժարվելու համար։

Պարտադիր կուտակայինից հրաժարվելուն զուգահեռ պետք է անցում կատարել եկամտահարկի պրոգրեսիվ հարկման համակարգին՝ հրաժարվելով համահարթի մոդելից։

4․ Նախադպրոցական տարիքի՝ սույն թվականի հունվարի 1–ի դրությամբ 6 տարեկանը չլրացած երեխաներ ունեցող միայնակ մայրերին ապրիլից սկսած երեք ամսով վճարել նվազագույն աշխատավարձի չափով գումար՝ ամեն մի երեխայի համար։

5․ Վարկային արձակուրդներ և հարկային փոխհատուցումներ։

Սպառողական ու հիպոթեքային վարկերի տոկոսադրույքների հետաձգման համաձայնության դեպքում մասնավոր բանկը պետք է հնարավորություն ստանա չստացված տոկոսադրույքի չափով և վարկի մարման հետաձգված ժամանակահատվածի ընթացքում ստանալ շահութահարկի տարաժամկետ վճարման հնարավորություն։ Այդպիսով կառավարությունը կխրախուսի վարկերի մարման ժամկետների երկարաձգումն՝ անուղղակի միջամտությամբ։

Չի՛ կարելի միայն բանկից պահանջել վարկերի ու դրանց տոկոսադրույքների վճարման հետաձգում, քանզի կա նաև ավանդատուի շահը։ Որպեսզի ավանդատուների մասով էլ բանկը ավանդի տոկոսի տարաժամկետ վճարում չպահանջի իր համար, պետք է հավասարակշռել բանկի չստացվածն ու վճարելիքը։

6․ Առնվազն 6 ամսով կասեցնել հարկային և վարկային պարտավորությունների չկատարման պատճառով փոքր ու միջին բիզնեսի այն ներկայացուցիչների դեմ դատական հայցեր ընդունելու, տույժեր և տուգանքներ նշանակելու գործընթացը, որոնք արտակարգ դրության պայմաններում ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը։

7․ Պետությունը պետք է հնարավորություն տա տարեկան մինչև 115 միլիոն շրջանառության հարկի տիրույթում գործող և արտակարգ դրության պայմաններում բիզնեսը սառեցրած տնտեսվարող սուբյեկտներին առնվազն 6 ամսով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումը՝ սկսած ապրիլ ամսից։ Խոսքը չի վերաբերում աշխատողների եկամտահարկին։

8․ Պետությունը պետք է արտակարգ դրության հայտարարումից հետո օրավարձից զրկված աշխատողներին առնվազն երկու ամսվա հաշվարկով միանվագ գումարներ հատկացնի՝ գրանցված աշխատավարձի չափով։

9․ Բիզնեսի տարբեր ոլորտներ պարետատան սահմանած կանոնների համաձայն չեն գործում, բայց ստիպված են տարածքների վարձակալության գումարները վճարել։

Անհրաժեշտ է հասցեական պետական աջակցություն ցուցաբերել այս առումով ևս։

Մինչև արտակարգ դրության հայտարարումը բիզնեսի նպատակով տարածքի վարձակալական պայմանագիր կնքած կողմերին պետք է երկու ամիս (այսինքն՝ այնքան, որքան տևում է արտակարգ դրությունը) աջակցել ըստ պայմանագրի արժեքի՝

–ամիսը մինչև 250․000 դրամ վարձակալական պայմանագրի դեպքում օժանդակություն վարձակալին՝ 50 տոկոսի չափով,

–ամիսը 250․001–ից մինչև 500․000 դրամ վարձակալական պայմանագրի դեպքում օժանդակություն վարձակալին՝ 25 տոկոսի չափով,

–ամիսը 500․001–ից մինչև 1․000․000 դրամ վարձակալական պայմանագրի դեպքում օժանդակություն վարձակալին՝ 10 տոկոսի չափով։

10․ Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի դրսում (Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիա և այլն) մնացած ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու, նրանց վերադառնալուց հետո երկշաբաթյա կարանտինային ռեժիմ ապահովելու համար։ Այս առումով լուրջ ահազանգեր կան հատկապես Մոսկվայից։ Կառավարության պարտավորությունն է մեր քաղաքացիների համար արժանապատիվ պայմաններ ապահովելը։

11․ Աջակցություն ուսանողներին։

Ուսանողների ուսման վարձերի բեռը, որպես կանոն, կրում են ծնողները։ Ճգնաժամի պայմաններում հասկանալի է, որ խնդիրներ են առաջանալու։

Պետք է նախատեսել հնարավորություն ուսման վարձի վճարման վերջնաժամկետի երկու ամսով հետաձգում այն ուսանողների համար, ովքեր դեռ չեն կատարել իրենց պարտավորությունները։

Ինչպես հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը

Երբ հայտարարվում է, որ ճգնաժամը նաև հնարավորություն է, և մենք կարող ենք մինչև 30 միլիարդ դոլարի ՀՆԱ գեներացնել՝ օգտվելով դրսում ազատվող շուկաներից, դրանք ընդամենը բարի ցանկություններ են, լոզունգներ։ Ճանապարհային քարտեզ ու գործողություն չկա։

Կառավարության առաջարկվող աջակցության փաթեթները և մեր առաջարկած օժանդակության ծրագրերը կարող են որոշ չափով մեղմել սոցիալական լարվածությունը, բայց չեն լուծի գլխավոր խնդիրը՝ ինչպես նվազագույն կորուստներով հաղթահարել ճգնաժամը և միաժամանակ օգտվել այն հնարավորություններից, որոնք ստեղծվել են ճգնաժամի պատճառով։

Մենք պետք է կարողանանք մեր տնտեսական քաղաքականությունը կառուցել՝ հաշվի առնելով, որ առաջիկա 1,5–2 տարում կորոնավիրուսային ճգնաժամը պահպանվելու է։

Կառավարության նախատեսած 300 միլիոն դոլարի հակաճգնաժամային ծախսերը շատ ցածր արդյունավետություն են ապահովելու։ Գումարները փոշիացվելու են՝ առանձնապես չմեղմելով սոցիալական լարումները և չթեթևացնելով բիզնեսի հոգսերը։ Այդ գումարով ու էկլեկտիկ բնույթ կրող հակաճգնաժամային գործողություններով հեռու չենք գնա։ Եվ ամենակարևորը՝ չեն օգտագործվի ճգնաժամով պայմանավորված հնարավորությունները։

Մեզ քառակի անգամ ավելի գումար է պետք։ Թող զարմանալի չթվա, բայց փողի խնդիրն ամենահեշտ լուծվողն է, եթե, իհարկե, իրավիճակի համարժեք ընկալում կա և քաղաքական գիտակցություն։

Ինչպես արդեն նշել էինք՝ ընթացիկ սոցիալ–տնտեսական լարվածության թուլացման ու տնտեսությունները փրկելու համար անհրաժեշտ է ՀՆԱ 10 տոկոսի չափով պետական ծախսումներ իրականացնել։ Մեր դեպքում դա մոտ 1,35 միլիարդ դոլար է կազմում։ Հազիվ թե ներկա պայմաններում կարողանանք դրսից այդքան գումար բերել։ Զբոսաշրջության մասով էլ ակնկալիքները դրական չեն։ Մնում է ներքին ռեսուրսը։ Այն ներգրավելու համար իշխանությունը պետք է քայլ անի՝ հրաժարվի նեոբոլշևիկյան մոտեցումներից ու ստեղծի պայմաններ ներսի գումարները տնտեսություն մտցնելու համար։ Կարո՞ղ է դա անել այս կառավարությունը։ Հազիվ թե։ Այս կառավարության որդեգրած փիլիսոփայությունը դա թույլ չի տա։

Ներսում փող կա, բայց դրանք պետք է ներգրավել ոչ թե գույքի բռնագանձումների, այլ գումարների ապապասիվացման համար բարենպաստ ու վստահության մթնոլորտ ձևավորելու օգնությամբ։

Ծաղկաձորի հայտնի հյուրանոցի պետականացման օրինակը ցույց տվեց, որ գույքն իշխանական ռեկետի միջոցով վերցնելուց օգուտ չկա։ Պատերը ոչինչ չեն տալիս, եթե դրանք տնտեսական շարժ չեն ապահովում։

Եթե վաղը ԱԺ–ի կողմից ընդունած տխրահռչակ օրենքի շրջանակներում բազմաթիվ գույքեր հայտնվեն պետության ձեռքում, ապա դրանք ի՞նչ օգուտ են բերելու հանրությանը։ Պետք է, հետևաբար, ոչ թե բետոն ու քար հավաքել, այլ պայմաններ ու ձևեր առաջարկել՝ գումարներ ներգրավելու և ճգնաժամից չոր և/կամ շահած դուրս գալու համար։ Հակառակ դեպքում մենք կգնանք վատատեսական սցենարով։ Պատճառն այդ դեպքում կորոնավիրուսը չի լինի, այլ սխալ քաղաքականություն իրականացրած կառավարությունը։

Գումարներ ներգրավելու տարբեր ձևեր կան։ Օրինակ՝ պետական հատուկ պարտատոմսերի թողարկումը։ Տոկոսադրույքների ու ժամկետների հարցը տեխնիկական բնույթ ունի և ենթակա է քննարկման։ Կարևորը համապատասխան պայմանների ապահովումն է։ Այդ միջոցները կարող են ներդրվել ենթակառուցվածքների (ճանապարհներ, ոռոգման համակարգ և այլն) զարգացման մեջ։ Հա՛մ երկիրը որակապես կփոխվի, հա՛մ աշխատատեղեր կստեղծվեն, հա՛մ մուլտիպլիկատիվ էֆեկտ կստանանք։

Եվ այսպես, կարևորը քաղաքական որոշումն է։ Այդ որոշումը կարող է կյանքի կոչվել միայն Ազգային համաձայնության նոր կառավարության ձևավորումից հետո։ Գործողը Ներազգային թշնամության կառավարություն է, որը բաժանարար գծեր է անցկացրել հասարակական–քաղաքական դաշտում, ինչը ճգնաժամային պայմաններում անհնար է դարձնում վատատեսական սցենարից խուսափելը։

Ազգային համաձայնության կառավարության թիվ մեկ խնդիրը հանրային–պետական ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործումը, տնտեսական տարբեր ծրագրերի իրականացումը պետք է լինի։

Ի դեպ, կան մի շարք ծրագրեր, որոնք հիմա էլ կարելի է կյանքի կոչել։ Մասնավորապես՝

1․Մինչև արտակարգ դրության հայտարարումը գրանցված աշխատանք ունեցող և արտակարգ դրության պատճառով աշխատանքը կորցրած քաղաքացիներին պետբյուջեից պետք է ֆինանսավորել աշխատանքը կորցնելու պահին գրանցված աշխատավարձի չափով՝ 4 ամիս շարունակ (սկսած մայիս ամսից)։ Այդ ընթացքում պետք է նոր աշխատատեղերի հնարավորություն ստեղծել՝ «կորոնավիրուսային» տնտեսության առանձնահատկությունները հաշվի առնելով։ Օրինակ՝ կարելի է խրախուսել բժշկական դիմակների արտադրությունն ու դրանց արտահանումը։ Այսօր ամբողջ աշխարհում դիմակների հսկայական դեֆիցիտ կա։ Նույնիսկ Չինաստանը չի հասցնում բավարարել պահանջարկը։ ԵԱՏՄ–ի շրջանակներում ապրանքային շարժը չի սահմանափակվել։ ԵԱՏՄ–ն (նաև՝ Վրատանը) հսկայական շուկա են և կարելի է դիրք գրավել՝ դիմակներ արտահանելով։

ԵՄ–ի «փակվելու» արդյունքում ԵԱՏՄ–ում այլ ապրանքային շուկաներ էլ են ազատվել։ Այդտեղ նույնպես կարելի է ակտիվ գործել։

2․Ակնհայտ է, որ ճգնաժամի պայմաններում ոսկու բորսայական գինը հետզհետե բարձրանալու է։ Այդպես էր վերջին՝ 2008–ից սկիզբ առած ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ ոսկու մեկ ունցիայի գինը գրեթե կրկնակի բարձրացավ և հատեց 2․000 ԱՄՆ դոլարի սահմանագիծը։ Ճգնաժամի հաղթահարումից հետո ոսկու գինը, բնականաբար, ընկավ։ Հիմա նույնն է սպասվում։ Իսկ դա նշանակում է, որ պետական տարադրամային պահուստային գումարներով պետք է ոսկի գնել՝ 1,5–2 տարի հետո այն վաճառելու և պետության տարադրամային պահուստներն ավելացնելու նպատակով։ Ստացված լրացուցիչ միջոցները կուղղվեն հատուկ պետական պարտատոմսերի դիմաց վճարվելիք տոկոսադրույքների մարմանը։

Բնականաբար, բազմաթիվ այլ քայլեր է պետք իրականացնել, բայց դրա համար անհրաժեշտ են հետևյալ նախապայմանները՝ ա) ոչ ստանդարտ գաղափարներ, բ) նվիրյալների ու պրոֆեսիոնալների թիմ, գ) փող։ Այս երեք բաղադրիչների առումով գործող իշխանությունը կաղում է։ Հետևաբար՝ հասունանում է իշխանության ներսի առողջ ուժերի ու պետական կառավարման համակարգից դուրս գտնվող կարող ուժերի մասնակցությամբ նոր որակի իշխանության ձևավորման հարցը։ Եթե ոչ այսօր, ապա վաղն այս հարցը օրակարգային է դառնալու։

Նոր որակի իշխանության հարցն օրակարգային էր մինչև ճգնաժամը, իսկ հիմա՝ առավելևս։

Չպետք է մոռանալ, որ այս ճգնաժամից զատ մենք ունենք մշտական ու սուր թեմա՝ անվտանգության ապահովումը, որը ոչ մի վիրուս չի կարող չեղարկել։

Նավթի միջազգային գների անկման պայմաններում Ադրբեջանը կարող է հաշվարկել, որ ներքին խնդիրները փոխհատուցելու համար լավագույն տարբերակը ռազմական գործողությունների գնալն է։ Մենք բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք թե՛ տնտեսապես, թե՛ հանրային առողջ մթնոլորտով, թե՛ ռազմական առումով։

Մեզ պետք չեն հզոր ցնցումներ երկրի ներսում։ Մեզ պետք է հզոր, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստան և Արցախ։

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

տնտեսագիտության թեկնածու

Աղբյուրը՝ politeconomy.org