Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Լենան և ընկերները՝ ճշտի և սխալի հետհեղափոխական ծուղակում

Լենան և ընկերները՝ ճշտի և սխալի հետհեղափոխական ծուղակում

Լենա Նազարյանի հայտնի գրառումը՝ 500 հազար աշխատավարձի և հեղափոխական թիմի՝ նվիրյալ չլինելու մասին, աննախադեպ արձագանք ստացավ։ Դա արագ տարածվեց և օրվա ֆոնին շատ լուրջ բացասական ալիք բարձրացավ։
Հետաքրքիր վիճակ է։ ԱԺ փոխնախագահը, մեծ հաշվով, ճիշտ է ասում և բաց է անում բարդ թեմա։ Նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ունենան ապահովվածության որոշակի մակարդակ։ Սա հայտնի խնդիր է, որը աշխարհի տարբեր երկրներում տարբեր լուծումներ է գտնում։ Տարբերակներ կան և կիրառվում են, հակառակ պարագայում որակյալ կադրերը չեն գալու պետական համակարգ, չեն վերցնելու ահռելի ծանրաբեռնվածություն և պատասխանատվություն։
Իսկ որտե՞ղ սխալվեց Լենան, դառնալով մեծ դժգոհության թիրախ, որը հարվածեց նաև ողջ իշխանությունը։ Խոշոր սկանդալի ձևավորման մեջ էական դեր խաղացին հետևյալ գործոնները։
ա/ Թիմին բնորոշ՝ չհիմնավորված ագրեսիվությունը՝ այն ոճը, որով 2 տարի խոսում է նոր իշխանությունը։
Բ/ Պահը. երբ երկրում կյանքը կանգնած է, ու հարյուր-հազարավոր մարդիկ կանգնած են սնանկության ու սովի առաջ, նման բան ասելու, նման թեմա զարգացնելու իրավունք բարձրաստիճան պաշտոնյան չունի։
Գ/ Լենայի թիմը և անձամբ Փաշինյանը 2 տարի է՝ հանդես են գալիս հրեշտակների, փրկիչների, նվիրյալների շղարշով։ Իրենք իրենց այդպես են ներկայացնում։ Ու մի օր, ընդ որում՝ ժողովրդի համար շատ դժվար օր, թիմի առաջատարներից մեկը հայտարարում է, որ իրենք բավականին ռացիոնալ, հաշվենկատ մարդիկ են՝ սեփական շահի հստակ գիտակցումով։
Դ/ Պարգևավճարների ավանդույթն իր՝ զավեշտի հասնող չափերով, հաստատվել է գաղտնի որոշումով, ինչն ամենասխալ, անթույլատրելի տարբերակն էր։ Դա պետք է լիներ հասարակության հետ բաց խոսակցության, հիմնավորման արդյունքում։ Եվ այդ դեպքում նախարարներն ու պատգամավորները պարտական և ենթակա կլինեին ոչ թե գաղտնի որոշման հեղինակին, այլ՝ հասարակությանը։
Դ/ Լենան և իր թիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, այդպես էլ չհասկացան, որ նախորդ բոլոր իշխանությունների մեջ եղել են զգալի թվով պարկեշտ, պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք ոչ թե 500 հազարով, այլ կոպեկներով աշխատել են։ Աշխատել են մեծ նվիրումով, անտեսել են սեփական ընտանիքների խնդիրները։ Լուծել են աներևակայելի բարդության խնդիրներ։ Եվ այդ մարդկանց շնորհիվ է, որ այսօր Լենայի համար 500 հազարն արդեն քիչ է թվում։
Երբ նոր իշխանությունը հայտարարում է, որ իրենից առաջ ոչինչ չի եղել՝ բացի թալանից, և միայն ինքն է սկիզբ դնում պետության կայացմանը, նոր պետությանը, ապա ինքն իր համար մեծ, ճակատագրական ծուղակ է սարքում։ Լենան հայտնվեց հենց այդ ծուղակում։ Փողոցային պայքարից անմիջապես հետո իշխանության տարբեր սանդղակներում հայտնված մարդիկ, ի վերջո, պետական կառավարումը ստանձնել էին բոլորովին այլ առաքելությամբ և այլ ընթացակարգով առաքելությամբ՝ ո՛չ թե հերթական բնականոն ընտրություններով, ո՛չ թե խաղի հին կանոններին համապատասխան, այլ՝ ուղիղ փողոցից՝ ի սկզբանե ունենալով բոլորովին այլ՝ հեղափոխական օրակարգ։ Գուցե պետական համակարգում աշխատանքի առօրյան նրանց համար մոռացնել տվեց իրենց՝ երկու տարի առաջվա տրամադրությունները, բայց մարդիկ դրսում դեռ չեն մոռացել, որ հենց իրե՛նք են փողոցից ԱԺ և կառավարություն գործուղել այս մի քանի հարյուր հոգուն, և, մեծ հաշվով, լուրջ պրոֆեսիոնալներ և ֆանտաստիկ փորձառություն ունեցող «թանկարժեք» պետական ծառայողներ նրանց թվում ի սկզբանե չկային – կային ոգևորված աղջիկներ և տղաներ, որոնք գնում էին Նոր Հայաստան կառուցելու։
Որպես վերջաբան և ինքնուրույն հետևություններ անելու նյութ՝ ներկայացնում ենք 1996 թ-ից պետության բարձրաստիճան դեմքերի՝ Լենայի նշած կազմի, աշխատավարձերը։ Առաջարկում ենք նաև հիշել, որ այդ տարիների ընթացքում աշխատած պաշտոնյաներից ու պատգամավորներից ամենևին ոչ բոլորն են ունեցել լրացուցիչ եկամուտներ և բիզնես-հզորություններ, շատերը վարել են համեստ կենսաձև, և պաշտոնը թողնելուց հետո կենսակերպի մեծ տարբերություն իրենց մոտ չի եղել։

Աշխատավարձ /ներառյալ հարկերը/

                                                   1996      1999      2003       2008     2012      2014
Նախագահ                                 80.000 200.000 400.000 400.000 436.460 1.322.800
ԱԺ նախագահ                           60.000 170.000 340.000 340.000 373.540 1.190.520
Վարչապետ                                60.000 170.000 340.000 340.000 373.540 1.256.660
ԱԺ նախագահի տեղակալ          46.000 155.000 310.000 325.000 357.810    925.960
Փոխվարչապետ                           - - -        ---          ---          325.000 357.810 1.058.240
ԱԺ հանձնաժողովի նախագահ,

նախարար                                   40.000 140.000 300.000 300.000 331.595   793.680
Պատգամավոր                             40.000 140.000 300.000 300.000 331.595   661.400

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»