Ինչու՞ է պետք դեն նետել հին իրերը
Առատության օրենքն ասում է, որ նորի գալու համար անհրաժեշտ է ազատվել հնից: Հակառակ դեպքում նորի համար Տիեզերքը (Աստված, եթե ուզում եք) տեղ չի տեսնում, որպեսզի ձեզ «ուղարկի» դա:
Չինաստանում ասացվածք կա. «Հինը չի գնա, նորը չի գա»:
Ըստ ֆեն-շուի, հին իրերը (հնոտիները, աղբը) թույլ չեն տալիս, որ Ցի կենարար էներգիան ազատորեն հոսի, ինչի հետեւանքով կյանքում ոչ մի փոփոխության եւ նոր բաների մասին խոսք լինել չի կարող:
Եվս մի եզրահանգում. երբ մենք հին հագուստ ենք հագնում կամ այնպիսի օծանելիք ենք ցանում, որից վաղուց չէինք օգտվել կամ լսում ենք անցյալի երաժշտություն, դրանք մեզ տառացիորեն վերադարձնում են դեպի անցյալ: Դրանք այսպես կոչված հուզական «Խարիսխներ» են: Հին իրերի հետ (օծանելիք, հագուստ եւ ամեն ինչ) ինչ-որ հիշողություններ են կապված եւ դրանք ինքնաբերաբար վերարտադրվում են խարսխի հետ շփման ընթացքում: Բայց հարցն այն է, որ ոչ միայն հույզեր են ի հայտ գալիս, այլեւ հին մտքեր, եւ այդ ամենը շատ վտանգավոր է, որովհետեւ մտքերը, ինչպես գիտենք, ձեւավորում են մեր կյանքը: Մենք էլ կյանքը ձեւավորում ենք մտքերով եւ ստանում ենք ոչ այն, ինչ ուզում ենք:
Մտովի կառչելով հին բաներից՝ «Իսկ եթե փող չլինի նորը գնելու, ես էլ երբեք սրանից չե՞մ ունենա», մենք դատում ենք աղքատների մտածողությամբ եւ աղքատություն ենք ստանում: Եթե մենք հանգիստ դեն ենք նետում անպետք իրերը` մտածելով. «Էլի կգնեմ կամ էլ Տիեզերքն ինձ ավելի լավը կտա», մենք դատում ենք հարուստների մտածողությամբ եւ հարստություն ենք ստանում:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...