Bloomberg-ը հայտնել է, թե ինչպիսին կլինի ապագա iPhone-ների դիզայնը և ինչ նորույթ է պատրաստում տեխնոլոգիական հսկան
Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստում է իր առաջատար սմարթֆոնների նոր մոդելների դիզայնը, որը նմանություն կունենա նախորդ սերնդի iPad-ների դիզայնին: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ինչպես հայտնում է գործակալությունը` iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max մոդելներին փոխարինելու եկող սմարթֆոնները, որոնք կթողարկվեն այս տարի, կհամալրվեն երեք հիմնական տեսախցիկներով, իսկ երկու այլ՝ բյուջետային մոդելներ կհամալրվեն երկու տեսախցիկով: Բոլոր գաջեթները կաշխատեն 5G ցանցի ապահովմամբ:
Նշվում է նաև, որ նորագույն մոդելները կներկայանան առավել կլոր անկյուններով, քան առաջ, և ամբողջովին հարթ էկրանով:
Ընկերությունը զբաղվում է նաև HomePod բարձրախոս սարքի նոր՝ առավել մատչելի և փոքր տարբերակի մշակմամբ, որը նույնպես նախատեսվում է թողարկել այս տարի: Բացի այդ, հավանական է, որ ընկերությունը կներկայացնի Apple Tags կոչվող նորույթը, որը թույլ կտա օգտատիրոջը պարզել տարբեր առարկաների, ինչպես օրինակ՝ բանալու և դրամապանակի գտնվելու վայրը:



















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում