Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Սպորտ

Ռեկորդներ, խայտառակություն եւ գեղեցիկ գոլեր ընդամենը մեկ օրում

Ֆուտբոլի եվրոպական առաջնություններում շաբաթ կայացան մի շարք կարեւոր հանդիպումներ.

ԱՆԳԼԻԱ

«Չելսին» «Արսենալի» նկատմամբ ռեւանշի հասավ ֆուտբոլի Անգլիայի առաջնության առաջին շրջանում կրած 0:3 հաշվով պարտության համար: Պրեմյեր լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղը տեղի ունեցավ «Չելսիի» խաղադաշտում եւ ավարտվեց Անտոնիո Կոնտեի թիմի հաղթանակով՝ 3:1 հաշվով:

Խաղի սկզբնամասն անցում էր հավասար պայքարում: 13-րդ րոպեին «Չելսին» բացեց հաշիվը, սակայն գոլը ստացվեց սկանդալային: Տանտերերի իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն գոլի դրվագում օդային պայքարի ժամանակ արմունկով հարվածեց իր հայրենակից Հեկտոր Բելերինի գլխին, բայց մրցավարը կանոնների խախտում չտեսավ այդ դրվագում: Հարվածն այնքան ուժեղ էր, որ Բելերինը չկարողացավ շարունակել խաղը: Առաջին խաղակեսում «Արսենալն» ունեցավ հաշիվը հավասարեցնելու հնարավորություն, թեեւ թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, աչքի ընկնելով անհատական բարձր վարպետությամբ, կրկնապատկեց հաշիվը: Ազարը գնդակը ստացավ կենտրոնում եւ միայնակ «ճեղքեց» հյուրերի պաշտպանությունն ու հաշիվը դարձրեց 2:0: Այդ գոլից հետո «Չելսին» սկսեց խաղալ երկրորդ համարով, իսկ «Արսենալը» ստացավ տարածքային առավելություն, ինչը գոլի վերածել չէր հաջողվում: 85-րդ րոպեին գնդակը նաեւ երրորդ անգամ հայտնվեց հյուրերի դարպասում: Փոխարինման դուրս եկած Սեսկ Ֆաբրեգասն օգտվեց Պետր Չեխի սխալից եւ գրավեց իր նախկին թիմի դարպասը, բայց գոլը չտոնեց: Ավելացված ժամանակում «Արսենալից» հաշիվը կրճատեց փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն:

Հերթական պարտությունը կրեց «Լիվերպուլը», որն այս անգամ 2:0 հաշվով զիջեց հետնապահներից մեկին՝ «Հալ Սիթիին»: Իսկ ահա «Տոտենհեմը» 1:0 հաշվով հաղթեց «Միդլսբրոյին» եւ հայտնվեց երկրորդ տեղում, ճիշտ է, առաջատարից ետ մնալով ինը միավորով: 

ԻՍՊԱՆԻԱ

Իսպանական Պրիմերայի 21-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասը:

«Բարսելոնայի» երկրորդ գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը տուգանային հարվածով 27-րդ գոլը խփեց կատալոնական ակումբի կազմում եւ գերազանցեց Հոլանդիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոնալդ Կումանի ռեկորդը: Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչը «Բարսելոնայում» հանդես է եկել 1989-1995-ը եւ, տուգանային հարվածով խփելով 26 գոլ, սահմանել ռեկորդ:

Լուիս Էնրիկեի թիմը մեկ միավոր է հետ առաջատար Մադրիդի «Ռեալից», որը 2 խաղ պակաս է անցկացրել: Ընդ որում, այսօրարքայական ակումբը, ամենայն հավանականությամբ, Վիգոյում եղանակային վատ պայմանների պատճառով չի կարող իր հանդիպումն անցկացնել «Սելտայի» հետ:

Եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել է նաեւ «Դեպորտիվո»-«Ռեալ Բետիս» խաղը:

Երեկ առաջատարներից «Ատլետիկոն» 2:0 հաշվով հաղթեց «Լեգանեսին»:

ՖՐԱՆՍԻԱ

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունը 23-րդ տուրի արդյունքում ունեցավ միանձնյա առաջատար: «Մոնակոն» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի դուբլի օգնությամբ 3:0 հաշվով հաղթեց «Նիցային» եւ 52 միավորով բարձրացավ առաջին տեղ:

ՊՍԺ-ն 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Դիժոնի» նկատմամբ եւ, վաստակելով 49 միավոր, բարձրացավ երկրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաեւ «Նիցան», որը երրորդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 23-րդ տուր

«Մոնակո» - «Նիցա»՝ 3:0

Վալերի Ժերմեն, 47, Ռադամել Ֆալկաո, 60, 81

«Դիժոն» - ՊՍԺ՝ 1:3

Ժուլիո Տավարես, 31 – Լուկաս Մոուրա, 29, Տիագո Սիլվա, 81, Էդինսոն Կավանի, 84

ԳԵՐՄԱՆԻԱ

Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային»: Միակ գոլն առաջին խաղակեսում խփեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը 17 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

 «Լայպցիգը» 4 միավոր զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային», որն այս տուրում 1:1 հաշվով էր ավարտել Գելզենկիրխենի «Շալկեի» հետ տնային խաղը: «Բորուսիան» 34 միավորով բարձրացավ երրորդ տեղ:

ԻՏԱԼԻԱ

Իտալիայի առաջնությունում «Նապոլին» մրցակցի դաշտում 7:1 հաշվով հաղթեց «Բոլոնիային», թեեւ 26-րդ րոպեին մնաց տասը հոգով, դաշտից հեռացվեց Կալեխոնը: Ճիշտ է, այդ ժամանակ արդեն նեապոլցիները հաղթում էին 2:0 հաշվով: 

Ճիշտ է նաեւ, որ 32-րդ րոպեին թիմերը հավասարվեցին կազմերով: Այս հեռացումից հետո դաշտի տերերը կորցրին խաղի թելը եւ գերծոշոր հաշվով պարտություն կրեցին:

Այժմ «Նապոլին» երեք միավորով ետ է մնում առաջատար «Յուվենտուսից», բայց երկու խաղ ավելի է անցկացրել:

Top-News.am