Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ նախատիպային պատվաստանյութը փորձարկում են կապիկների վրա․ «Ռիա Նովոստի»
Ռուսաստանում գիտահետազոտական ինստիտուտի բժշկական պրիմատոլոգիայի՝ գիտության գծով փոխտնօրեն Ջինա Կարալ Օղլին հայտնել է, որ կորոնավիրուսի վարակի դեմ պատվաստանյութի նախնական տարբերակը փորձարկվում է, այսպես ասած, մարդկանց «լաբորատոր» կրկնօրինակների՝ կապիկների վրա, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Մասնագետի խոսքով՝ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ որոշ փոփոխություններով հնարավոր կլինի դա մարդկանց վրա փորձել։
Կարալ Օղլին մանրամասնել է, որ «Վեկտոր» պետական գիտական կենտրոնից այդ տեսակի 20 կապիկ ստանալու դիմում է ներկայացվել։ Պրիմատները 21-օրյա կարանտինային ռեժիմում են մնացել, որի ընթացքում բժիշկները կանոնավոր կերպով ստուգումներ են իրականացրել և պարզվել է, բոլորն էլ առողջ են։
«Վեկտոր» կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինաթ Մաքսյութովի խոսքով՝ կենդանիների միջև շփումները լիովին բացառվում են, այդ նպատակով էլ նրանց կեցության համար հատուկ համակարգեր են ստեղծվել։ Յուրաքանչյուր խումբ պահվում է առանձին արկղում, որն ապահովված է օդը մաքրող առանձին համակարգով և արտածծող խողովակով։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 13 584 դեպք, որից 106-ը՝ մահվան ելքով։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում