Գիտնականները բացահայտել են Սատուրնի տաք մթնոլորտի գաղտնիքը
Գիտնականները բացատրել են Սատուրն մոլորակի մթնոլորտի վերին շերտերի բարձր ջերմաստիճանը: Իրենց եզրակացությունների համար գիտնականները որպես հիմք են ընդունել Cassini Grand Finale միջմոլորակային կայանի տվյալները, գրում է nature.com կայքը:
Կայանի տվյալների շնորհիվ հնարավոր է դարձել կազմել «գազային հսկայի» մթնոլորտի վերին շերտերում ջերմաստիճանի բաշխման քարտեզը:
«Սատուրնի մթնոլորտի խտությունը բարձրությանը զուգահեռ նվազում է, իսկ խտության նվազման տարբերությունը կախված է ջերմաստիճանից: Ջերմաստիճանի առավելագույն ցուցանիշները մոլորակի բևեռների մոտ են»,-ասված է ուսումնասիրությունում:
Այս երևույթի պատճառն էլեկտրական հոսանքներն են, որոնք առաջանում են Սատուրնի արբանյակներից արևային քամու և լիցքավորված մասնիկների շփումից: Նրանք ստեղծում են բևեռափայլին նմանվող էֆեկտներ:
«Այդպիսով էլեկտրական հոսանքները տաքացնում են Սատուրնի բևեռային հատվածների մթնոլորտի վերին շերտերը, որից հետո քամիների գլոբալ համակարգը բևեռներում հավաքված ջերմային էներգիան բաշխում է ողջ մոլորակի տարածքում»,-բացատրում են գիտնականները:
Գիտնականները կարծում են, որ այդ պատճառով մոլորակի հասարակածային գոտու ջերմաստիճանը կրկնակի ավելի բարձր է միայն արևային էներգիայի առաջացրած ջերմությունից:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում