Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Սպորտ

Արթուրն իջավ մրցագորգից եւ կանխեց մեծ բախում, իսկ նրան որակազրկեցին.Գեւորգ Ալեքսանյանը՝ Թբիլիսիի սկանդալի մասին

Արթուրը գորգից հեռացավ գորգի անկյունում հայերի եւ վրացիների միջեւ ծագած վիճաբանության մասնակիցներին հանդարտեցնելու համար, այլապես վատ ավարտ կունենար, իսկ այդ ընթացքում 2-3 րոպե կանգնեցված էր գոտեմարտը: Գլխավոր մրցավարն ազգությամբ թուրք էր, գորգում գործող օլիմպիական չեմպիոնն էր, բնական է, որ այս միջադեպից վրացիները պետք է օգտվեին: Այս հարցին պետք է լուծում տալ. մենք անպաշտպան ենք միջազգային մրցասպարեզում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Թբիլիսիից ասաց Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը՝ մեկնաբանելով Թբիլիսիում ընթացող վրացի լեգենդար ըմբիշներ Վախթանգ Բալավաձեի եւ Գիվի Կարտոզիայի անվան մրցաշարում հունիսի 10-ին Արթուր Ալեքսանյանի որակազրկումն ու պատճառները:

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 3 տպավորիչ հաղթանակ տանելուց հետո դուրս եկավ 98 կգ քաշային կարգի եզրափակիչ, որը սկանդալով եւ հայ ըմբիշի որակազրկմամբ ավարտվեց:

«Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ժամանակ գորգի մրցավարը անիմաստ միավոր տվեց Արթուրի մրցակցին, ինչը տրիբունայում բողոքի ալիք բարձրացրեց: Մինչ Արթուրը փորձում էր հետ վերադարձնել միավորները, գորգի ներքեւում Արթուրի գոտեմարտին հետեւող հայերի եւ տրիբունայում ներկա վրացիների միջեւ կռիվ հասունացավ եւ պատճառը վրացուն միավորներ նվիրելն էր: Այդ ժամանակ գոտեմարտը կանգնեցվեց:

Կռվին միացել էին նաեւ մեր թիմի տղաները եւ որպեսզի բարձրացած աղմուկը չվերածվի ծեծկռտուքի, Արթուրը մի պահ հեռացավ գորգից՝ հանգստացնելու կռվի բռնվածներին, այդ թվում եւ մեր թիմի տղաներին: Այդ ամենը մի քանի վայրկյան տեւեց, ինչը առիթ հանդիսացավ, որպեսզի եւս 2 միավոր ավելացնեին վրացի Ռեւազ Նադարեիշվիլիին եւ հաղթանակը նվիրեն վրացուն: Մենք փորձեցինք բողոքարկել, բայց քանի որ մրցման գլխավոր մրցավարը թուրք էր, հասկանալի էր, որ ոչինչ փոխել հնարավոր չէր»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը:

Արթուր Ալեքսանյանի հայրն ու անձնական մարզիչը մանրամասնեց, թե ինչպես է եղել վրացու նկատմամբ մրցավարների բացահայտ դրական վերաբերմունքը:

«Ամբողջ 5 րոպե 16 վայրկյանի ընթացքում վրացի ըմբիշը միայն պաշտպանվում էր եւ փորձում ուղղակի միավոր չտալ: Նա շատ պասիվ էր պաշտպանվում: Իսկ մրցավարները, հակառակ, պասիվություն տվեցին Արթուրին ու երկու միավոր շռայլեցին վրացուն: Դրանից էլ հանդիսատեսը վրդովվեց եւ վիճաբանություն ծագեց, քանի որ, նույնիսկ հանդիսատեսը համաձայն չէր այդ մրցավարության հետ: Վեճին մասնակցում էր նաեւ Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, ով իրեն շատ վատ պահեց: Նա էր կռիվ հրահրողներից մեկը նաեւ: Այդ ընթացքում 2-3 րոպե կանգնեցրեցին գոտեմարտը, որպեսզի հարթվի լարված իրավիճակը:

Այդ ընթացքում, երբ կանգնեցրին գոտեմարտը, Արթուրը դեռ գորգի վրա էր: Տեսնելով, որ ավելի է թեժանում կռիվը, Արթուրն իջավ գորգից՝ կռիվը կանխելու: Հանդիսատեսն արդեն գորգ էր դուրս գալիս, քանի որ ոչ ոք համաձայն չէր այդ անարդար մրցավարության հետ: Ինչ ուզում, անում էին մրցավարները: Արթուրն իջավ, ժողովուրդը հանգստացավ, հանդարտվեց, վերադարձան տրիբունաներ, Արթուրն էլ վերադարձավ գորգ, որպեսզի շարունակի գոտեմարտը: Իսկ գլխավոր մրցավարը հայտարարեց, որ հաղթանակը տրվում է վրացուն, քանի որ Արթուր Ալեքսանյանը լքել է գորգը:

Գոտեմարտի ավարտին մենք մոտեցանք գլխավոր մրցավարին՝ թուրքին, ով նաեւ օլիմպիական մրցավար է, փորձեցինք բացատրել, որ այդ ընթացքում այսպես, թե այնպես կանգնեցված էր գոտեմարտը, Արթուրն էլ իսկապես կանխեց լուրջ բախումը, մրցավարը հայտարարեց, որ իր որոշումը բեկման ենթակա չէ»,- նշեց Գեւորգ Ալեքսանյանը:

Մարզիչի խոսքով, Արթուր Ալեքսանյանի գորգից դուրս գալն օգնեց խուսափել լուրջ հետեւանքներից, քանի որ կռիվը կարող էր շատ վատ ավարտ ունենալ:

«Արթուրը չի մասնակցել այդ վեճին եւ վարվել է այնպես, ինչպես կվարվեր յուրաքանչյուր հայ տղամարդ, քանի որ վիճաբանության մեջ էին հայերը: Իսկ մրցման մրցավարներին մնում էր միայն օգտվել այս հնարավորությունից, քանի որ գորգի վրա օլիմպիական չեմպիոնն էր եւ նրան պետք էր այսպիսի սկանդալով եւ անարդարությամբ հաղթել: Թող արդար պայքար լիներ, արդար մրցավարություն լիներ, տեսնեինք՝ կկարողանա՞ր վրացի ըմբիշը հաղթել Արթուրին:

Բայց միեւնույն է, ոչինչ այլեւս չկարողացանք փոխել: Ինձ արդեն լուրջ անհանգստացնում է այս իրավիճակը, մրցավարների եւ, մասնավորապես, այդ թուրք մրցավարի վերաբերմունքն ու անօրինական գոործողությունները մեր ըմբիշների նկատմամբ, քանի որ սա առաջին դեպքը չէ, կարծում եմ, որ վերջինն էլ չէ: Մենք պաշտպանված չենք, մեր մարզիկները պաշտպանված չեն: Ամեն անգամ այսպես անարդար մրցավարություն է լինում, անօրինական բան են անում մեր նկատմամբ եւ մենք չենք կարողանում պաշտպանել մեր իրավունքները: Արդեն ժողովուրդն է դուրս գալիս մրցագորգ եւ ցանկանում պաշտպանել մեր ըմբիշներին: Առջեւում աշխարհի առաջնությունն է: Եթե այս նույն մրցավարը դատի նաեւ աշխարհի աառաջնությունը, ես չգիտեմ մենք ինչ պետք է անենք: Արդեն ժամանակն է, որ այս հարցին լուծում տրվի:

Արթուրին որակազրկեցին այս մրցաշարից, նրան զրկեցին նաեւ արծաթե մեդալից: Աշխարհի առաջնության եւ մյուս մրցաշարերի վրա այս որակազրկումն ու միջադեպը ոչ մի ազդեցություն չի ունենա: Մենք կնախապատրաստվենք աշխարհի առաջնությանը: Կարծում եմ՝ վրացի ըմբիշի հետ դեռեւս առիթ կլինի հանդիպել գորգում եւ իրական հաղթողին պարզել»,- մանրամասնեց օլիմպիական չեմպիոնի հայրը:

NEWS.am Sport