Norway Chess-2017. Կարլսենին հաղթելուց հետո Արոնյանն արագ ոչ ոքի խաղաց Վաշյե- Լագրավի հետ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրում առաջինն ավարտվեց Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի պարտիան: 38-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Արոնյանը վաստակել է 3 միավոր:
Հիշեցնենք, որ երեք ոչ ոքիներից հետո չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտության է մատնել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:
Norway Chess-2017, 5-րդ տուր
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793)՝ 0.5:0.5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785)
Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Նակամուրա՝ 3, Արոնյան, Կրամնիկ՝ 2.5-ական, Սո, Կարուանա, Կարյակին, Գիրի՝ 2-ական միավոր, Վաշյե-Լագրավ, Կարլսեն՝ 1.5-ական, Անանդ՝ 1 միավոր:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն