Պոդգորիցայում հարձակվել են հայ ֆուտբոլասերների վրա
Աշխարհի առաջնության Չեռնոգորիա - Հայաստան խաղից հետո միջադեպ է տեղի ունեցել երկու թիմերի երկրպագուների մասնակցությամբ: Հավաքականի երկրպագուների ՖԱՖ-ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը տարածել է հաղորդագրություն.
«Մոնտենեգրո-Հայաստան խաղից հետո, երբ հյուրերի սեկցիայում գտնվող շուրջ 80 հայ երկրպագուները, անվտանգության կարգադրությունները լսելով 30 րոպե սպասելուց հետո ոտիկանների ուղեկցությամբ հեռանում էին մարզադաշտից, հայ երկրպագուների վրա դրոշներ, պաստառներ զավթելու ակնկալիքով հարձակում գործեց Մոնտենեգրոյի երկրպագուների խուլիգանական խմբավորում։ Արժանանալով դիմադրության ՖԱՖ-ի կողմից, ուլտրասներին ոչինչ զավթել չհաջողվեց։ 2 կողմից եղան բերման ենթարկվածներ եւ հոսպիտալացվածներ։ Ոստիկանությունը կիրառեց անհամաչափ ուժ։
Ուշ գիշեր ոստիկանական բաժանմունքից եւ հիվանդանոցից շարժման անդամների դուրս գրվելուց հետո ՖԱՖ-ը ողջ անձնակազմով վերադարձավ Բուդվա»։
Հիշեցնենք, որ Չեռնոգորիայի հավաքականը հաղթել է 4:1 հաշվով:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն