Հայաստանի հավաքականի շանսերը 30% են. կարծիք Մոնտենեգրոյից
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը վաղը՝ հունիսի 10-ին հյուրընկալվելու է Մոնտենեգրոյի ընտրանուն:
«Armsport.am»-ը զրուցել է տեղի առաջատար մարզական կայքերից մեկի՝ «cg-fudbal.com»-ի գլխավոր խմբագիր Իվիցա Մաջարովիչի հետ:
Նա իր խոսքում ասաց հետևյալը.
«Շատ կարևոր հանդիպում է մեզ համար. պետք է հաղթենք, որպեսզի մեծացնենք շանսերը խմբից դուրս գալու համար: Ձեր հավաքականի հետ առաջին խաղում անհավանական կերպով 3 միավոր կորցրինք:
Կարծում եմ՝ այս խաղում մենք հաղթելու 70 % շանս ունենք, դուք՝ 30 %:
Դիտել եմ Հայաստանի ընտրանու հանդիպումներ. դուք ունեք թիմ, որին հաղթելը շատ բարդ է: Մեծ հարգանք ունեմ Հայաստանի հավաքականի նկատմամբ: Ձեր ազգային թիմը լավ վիճակում է և պայքարելու է: Պաշտպանությունը ձեր թիմի ամենաուժեղ կողմն է:
Մոնտենեգրոյում շատերը հավատում են, որ հաղթելու ենք, բայց ոչ ոք չի ասում, որ հեշտությամբ»:
Խոսելով Հենրիխ Մխիթարյանի մասին՝ Մաջարովիչն ասել է. «Մխիթարյանը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: Նրան կիսով չափ վնասազերծելու դեպքում մենք կհաղթենք: Եթե մենք նրա նման մեկ կիսապաշտպան ունենայինք, արդեն Աշխարհի առաջնության ուեգիր ձեռք բերած կլինեինք»:
Հիշեցնենք, որ խաղը կայանալու է վաղը՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Մոնտենեգրոյի ընտրանին 7 միավոր ունի և 1 միավորով է առաջ մեր հավաքականից:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն