Մանչեսթեր Յունայթեդը չի երկարաձգի Իբրահիմովիչի պայմանագիրը
Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց հետ իրենց ակումբները չեն պատրաստվում երկարաձգել պայմանագրերի ժամկետը:
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում երկարաձգել պայմանագրի ժամկետը շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ: Այսպիսով, 35-ամյա հարձակվողը, ով շարունակում է ապաքինվել վնասվածքից, չի շարունակի ելույթները «Մանչեսթեր Յունայթեդում»:
Կարելի է ենթադրել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նոր հարձակվող է գտել: Վերջերս հաղորդվում էր, որ «կարմիր սատանաների» ճամբարը կհամալրի Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան:
Ավելի վաղ շվեդ հարձակվողի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ իր հաճախորդը կշարունակի ելույթ ունենալ Եվրոպայում: Բեռլինյան «Հերտան» արդեն հասցրել է առաջարկով դիմել Իբրահիմովիչին:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն