Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
Հայաստանի ազգային հավաքականը եւ ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցա: Թիմը հանգրվանել է Պոդգորիցայի «Հիլթոն Պոդգորիցա Ցռնա Գորա» հյուրանոցում:
Հունիսի 9-ին, Երեւանի ժամանակով 20:30-ին «Գրադսկի» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը, Երեւանի ժամանակով 21:00-ին «Գրադսկի» ստադիոնում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Հունիսի 10-ին կայանալիք Չեռնոգորիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հավաքականի կազմում Պոդգորիցա են մեկնել 21 ֆուտբոլիստներ:
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»
Արամ Հայրապետյան «Բանանց»
Պաշտպաններ
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)
Լեւոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա)
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Նարեկ Ասլանյան, «Փյունիկ»
Հարձակվողներ
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)
Ֆոտո՝ ՀՖՖ


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն