ԵԱ. Արման Միքայելյանը կես միավոր է զիջում միանձնյա առաջատարին
Մինսկում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը անգլիացի Դեւիդ Հաուելն է, որը վաստակել է 7.5 միավոր: 2-5-րդ տեղերը բաժանող շախմատիստների թվում է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արման Միքայելյանը՝ 7 միավոր: 9-րդ տուրում Արման Միքայելյանը սպիտակներով պարտության է մատնել իսպանացի Դավիդ Անտոն Գուիխարոյին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արման Փաշիկյանը վաստակել է 6.5 միավոր, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը՝ 6-ական միավոր, Վահե Բաղդասարյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը՝ 5.5-ական միավոր, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը, Զավեն Անդրիասյանը՝ 5-ական միավոր:
Առաջնության ավարտին մնացել է երկու տուր:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն