Ամերիկացի աստղաֆիզիկոսը հայտարարել է ժամանակի մեջ ճանապարհորդության իրականության մասին
Ալբերտ Էյնշտեյնի Հարաբերականության ընդհանուր տեսությունը թույլ է տալիս իրական համարել ժամանակի մեջ ճանապարհորդությունը՝ վստահ է ամերիկացի աստղաֆիզիկոս Ռոն Մալլեթը: Նա կարծիք է հայտնել, որ ժամանակի իրական մեքենան կարելի է կառուցել հատուկ լազերի հիմքով, որը հզոր գրավիտացիոն դաշտ կստեղծի, հաղորդում է Planet Today-ը:
Մալլեթի խոսքով՝ հնարավոր կլինի ճանապարհորդել ոչ միայն ապագայի, այլ նաեւ անցյալի մեջ: Եվ կարեւորը, որ այդ ամենը չի հակասի Ալբերտ Էյնշտեյնի Հարաբերականության ընդհանուր տեսությանը:
Սակայն այլ գիտնականները թերահավատորեն են մոտեցել նրա բացահայտումներին: Օրինակ՝ աստղաֆիզիկոս Փոլ Սաթթերն ասել, որ ժամանակի մեջ ճանապարհորդությունը մի շարք պարադոքսներ է ստեղծում, այդ պատճառով չի կարող իրական լինել:
Սակայն Մալլեթը կարծում է, որ անցյալի եւ ապագայի մեջ ճանապարհորդությունները կարող են իրական լինել: Նա նշել է, որ այդ գաղափարի պրակտիկ իրականացման համար դեռ շատ ժամանակ կա. մարդկությունը տեխնոլոգիաներ չունի ժամանակի մեքենա ստեղծելու համար:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում