Միհրան Հարությունյանը կռվի մասնակի՞ց է դարձել Մոսկվայի կենտրոնում
Հունա–հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը Մոսկվայի կենտրոնում կրակոցներով կռվի մասնակից է դարձել։
28-ամյա մարզիկը իր 34-ամյա ընկերոջ՝ Սամվել Ավեդյանի հետ գտնվել են ավտոսրահում. ընկերների զրույցը վերաճել է վեճի եւ ավարտվել ծեծկռտուքով։ Կռվի ժամանակ նաեւ կրակոց է հնչել, եւ Միհրան Հարությունյանի ընկերը ոտքի հատվածում վիրավորում է ստացել։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը։ Միջադեպի մասնակիցները իրավապահներին բացատրել են, որ կրակոցը հանկարծակի է եղել, երբ կռվի ընթացքում տղաները պատահաբար կպել են ատրճանակին (ատրճանակը գտնվել է Միհրան Հարությունյանի մոտ եւ գրանցված է եղել)։
Հոսպիտալացումից Ավեդյանը հրաժարվել է։ Նա նաեւ հրաժարվել է բողոք գրել սպորտսմենի դեմ։
Միհրան Հարությունյանը հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում 66 կիլոգրամ քաշային կարգում։ 2016 թվականին նա դարձավ Ռիո–դե–Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Նա նաեւ Ռուսաստանի 2012 թվականի չեմպիոնն է, Հայաստանի 2013 թվականի չեմպիոնը եւ Բաքվի՝ 2015 թվականի Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն