Մութը կարող է նպաստել հիշողությունները ջնջելուն
Ճապոնացի գիտնականները ջնջել են պտղաճանճ դրոզոֆիլների հիշողությունը, հաղորդում է Planet-today-ը:
Տոկիոյի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ մթության մեջ այդ ճանճերը կորցնում են երկարաժամկետ հիղությունը: Գիտնականներն այդպիսով հաստատել են, որ միջատների երկարաժամկետ հիշողությունը մեծ մասամբ կախված է լույսից:
Նրանց խոսքով՝ երկարաժամկետ հիշողությունը բավական դժվար է ջնջել, սակայն իրենց հետազոտությունը ցույց է տվել, որ դա հնարավոր է: Ապագայում, նրանց խոսքով, տեխնոլոգիաներ կհայտնվեն, որոնք կօգնեն ջնջել հիշողությունը:
Գիտնականները փորձեր են կատարել արու դրոզոֆիլների վրա, որոնք դադարում են հետաքրքրություն ցուցաբերել էգերի նկատմամբ, եթե երկար ժամանակ չեն զույգավորվում: Ենթադրվում է, որ նման պահվածքն առաջանում է հետտրավմատիկ սթրեսային խանգարման պատճառով: Այն, ինչպես պարզվել է, կարելի է բուժել, եթե միջատին մի քանի օր տեղադրել մթության մեջ: Հետազոտողներին հաջողվել է կապ հայտնաբերել միջատի ուղեղում գտնվող եւ լույսին արձագանքող PDF սպիտակուցի եւ միջատի հիշողության համար պատասխանատու սպիտակուցի միջեւ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում