Արքայազն Հարին և Մեգան Մարքլը կատարել են վերջին թագավորական պարտականությունը (լուսանկարներ)
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, մարտի 9-ին վերջին անգամ հանրային միջոցառմանը որպես թագավորական ընտանիքի ավագ անդամներ են մասնակցել, գրում է Daily Mail պարբերականը:
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը՝ արքայազն Չարլզի, արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ մասնակցել է Վեսթմինսթերյան աբբայությունում ՝ Ազգերի Համագործակցության օրվա առթիվ անցկացվող միջոցառմանը:
Սասեքսի դքսուհին միջոցառմանը ներկայացել է Emelia Wickstead նորաձևության տան զմրուխտյա կանաչ զգեստով: 38-ամյա Մեգանն իր տեսքն ամբողջացրել է նույներանգ գլխարկով և պայուսակով:
Տեսախցիկները նաև ֆիքսել են, թե ինչպես է արքայազն Ուիլյամը կնոջ հետ իր տեղը զբաղեցնելիս գլխով ողջունում եղբորը և նրա կնոջը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ իր գործընկեր Քերրի Սիմոնդսի և այլ հյուրերի հետ:



























































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել